Կյանքից հեռացել է բալետի արտիստ, պարուսույց Մաքսիմ Մարտիրոսյանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.88
  • 444.24
WEATHER
+25.09 oC

Կյանքից հեռացել է բալետի արտիստ, պարուսույց Մաքսիմ Մարտիրոսյանը

13:41 04.12.2019

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ դեկտեմբերի 3-ին, 88 տարեկանում մահացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Մաքսիմ Սահակի Մարտիրոսյանը:

Մաքսիմ Մարտիրոսյանը ծնվել է 1931 թ. սեպտեմբերի 9-ին, Երևանում: 1950 թ. ավարտել է Երևանի, 1952 թ.` Մոսկվայի պարարվեստի ուսումնարանները, 1967 թ.` Մոսկվայի Լունաչարսկու անվան թատերական արվեստի ինստիտուտի բալետմայստերական ֆակուլտետը: 1952-67 թթ. եղել է Երևանի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի մենապարող, 1967-71 թթ. և 1988-89 թթ.` գլխավոր բալետմայստեր: 1952-59 թթ. Երևանի պարարվեստի ուսումնարանի դասական պարի ուսուցիչ, 1959-71 թթ.` գեղարվեստական  ղեկավարը, 1987 թվականից` գլխավոր խորհրդատու, 1971-87 թթ.` Մոսկվայի պարարվեստի ուսումնարանի գեղարվեստական մասի վարիչն ու գլխավոր բալետմայստերը: 1977-78 թթ. աշխատել է Սան Պաուլուի (Բրազիլիա) բալետային խմբում: 1992-97 թթ. եղել է Մոնրեալի (Կանադա) «Դիվերտիմենտո դե Մոնրեալ» բալետի խմբերի բալետմայստերը, 1997 թվականից` Երևանի պարարվեստի թատրոնի հիմնադիր-գեղարվեստական ղեկավար: Հանդես է եկել հետևյալ բալետային ներկայացումներում` Ա. Ադանի «Ժիզել» (Ալբերտ), Պ. Չայկովսկու «Կարապի լիճը» (Զիգֆրիդ), Լ. Մինկուսի «Դոն Կիխոտ» (Բազիլ), Ա. Խաչատրյանի «Գայանե» (Կարեն) և այլն: Լավագույն բեմադրություններից են` Գ. Եղիազարյանի «Անուրջների լիճը» (1968 թ.), Կ. Օրբելյանի «Անմահություն» (1969 թ.), Է. Հովհաննիսյանի «Անտունի» (1969 թ.), Ա. Խաչատրյանի «Գայանե» (1970 թ., Վորոնեժում` 1971 թ., Ուլան Ուդեում` 1973 թ., 1-ին մրցանակ, Մոսկվայի Մեծ թատրոնում` 1984 թ.), Պ. Չայկովսկու «Շչելկունչիկ» (1977 թ., Վորոնեժ), Դելիբի «Կոպելիա» (1989 թ., Մոսկվայի Մեծ թատրոնում` 1977 թ.), Ս. Պրոկոֆևի «Մոխրոտ» (1998 թ.), Ա. Վիվալդիի «Տարվա եղանակներ» (2002 թ.), Ա. Խաչատրյանի «Հավերժություն» (2004 թ.), Կ. Պունիի «Հիշողություններ անցյալից» (1983 թ., Մոսկվայի Մեծ թատրոն) և այլն:

Մաքսիմ Մարտիրոսյանի աշակերտներից են եղել Վիլեն Գալստյանը, Աննա Մարիկյանը, Ռուդոլֆ Խառատյանը, Նորայր Մեհրաբյանը և ուրիշներ: 1960 թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի, 1973 թ.` Ռուսաստանի ժողովրդական արտիստի կոչման, 2001 թ.` ՀՀ «Մեսրոպ Մաշտոց» շքանշանի, 2016 թ.՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալի: Մահացել է Երևանում:

Մաքսիմ Մարտիրոսյանի հոգեհանգիստը տեղի կունենա դեկտեմբերի 4-ին, ժամը 18:00-20:00-ն, Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցում, վերջին հրաժեշտը՝ դեկտեմբերի 5-ին, ժամը 13:00-ին, նույն վայրից: Հուղարկավորությունը՝ Թոխմախի կենտրոնական գերեզմանատանը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Բարսելոնան» շրջագայության կմեկնի Ասիա

15:29 17.06.2025

«Բարսելոնան» շրջագայության կմեկնի Ասիա

«Բարսելոնան» մինչմրցաշրջանային հատվածում շրջագայություն կանցկացնի Ասիայում։ Կատալոնացիները կլինեն Ճապոնիայում և Հարավային Կորեայում և երեք ընկերական հանդիպում կանցկացնեն։ Կատալոնական թիմը հուլիսի 27-ին կհանդիպի «Վիսել Կոբեի» (Ճապոնիա), հուլիսի 31-ին` «Սեուլի» (Հվ. Կորեա), իսկ օգոստոսի 4-ին` «Տեգուի» (Հվ. Կորեա) հետ։ Ակումբը 2019թ-ից. հետո առաջին անգամ է շրջագայության մեկնելու Ասիա։ ...

Նիկոլ Փաշինյանը Ռեջեփ Էրդողանի հրավերով կմեկնի Թուրքիա. Ալեն Սիմոնյան

15:19 17.06.2025

Նիկոլ Փաշինյանը Ռեջեփ Էրդողանի հրավերով կմեկնի Թուրքիա. Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հաստատել է, որ նախապատրաստվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Թուրքիա: «Պատերազմի հետ կապված ռիսկերն այսօր մինիմալ են, մենք պետք է աշխատենք, որ ընդհանրապես այն չեզոքացնենք, և ՀՀ կառավարությունը գործուն քայլեր է անում դրա համար: Ես համարում եմ, որ նման գործուն քայլերից մեկը ձեզ հայտնի՝ վարչապետի նախատեսվող այցն […] ...

Հունիսի 21-22-ը Գավառում կանցկացվի Արհեստների միջազգային փառատոն

15:10 17.06.2025

Հունիսի 21-22-ը Գավառում կանցկացվի Արհեստների միջազգային փառատոն

Հունիսի 21-22-ը Գավառը կդառնա ժողովրդական արվեստների կենտրոն։ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ այստեղ կանցկացվի Արհեստների միջազգային փառատոնը, որը կազմակերպում է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանը՝ Գավառի համայնքապետարանի հետ համագործակցությամբ։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: «Երիտասարդները ստեղծում են համը․ խոհարարություն և արհեստներ» խորագրով փառատոնը մեկ վայրում կհամախմբի Հայաստանի և արտերկրի լավագույն վարպետներին։ Տեղեկացնում ենք, որ փառատոնի […] ...

SHANTNEWS

15:00 17.06.2025

SHANTNEWS

Ալեքսանդր Կոլարովն ընդգրկվել է «Ինտերի» մարզչական շտաբում

14:52 17.06.2025

Ալեքսանդր Կոլարովն ընդգրկվել է «Ինտերի» մարզչական շտաբում

Ռումինացի մասնագետ Քրիստիան Կիվուն «Ինտերը» գլխավորելուց հետո՝ իր առաջին ասուլիսին, տեղեկացրել է, որ միլանյան թիմի նախկին ֆուտբոլիստ Ալեքսանդր Կոլարովն ընդգրկվել է իր մարզչական շտաբում, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Սերբիայի հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Սիթիի» նախկին ֆուտբոլիստի մարզական կարիերայի վերջին ակումբն «Ինտերն» է, իտալական գրանդում նա խաղացել է 2021/22 մրցաշրջանում: 2023 թվականին Կոլարովը նշանակվել էր […] ...

2025 թվականի մայիս ամսվա կլիմայական պայմանների բնութագիրը Հայաստանում

14:41 17.06.2025

2025 թվականի մայիս ամսվա կլիմայական պայմանների բնութագիրը Հայաստանում

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է 2025 թվականի մայիս ամսվա կլիմայական պայմանների բնութագիրը Հայաստանում: Միջին ամսական ջերմաստիճանը Հայաստանում մայիսին կազմել է 11․4 °C, որը նորմայից բարձր էր 1․4 °C-ով։ 2025 թվականի մայիսը յոթերորդ տաքն էր 1935-2025 թթ․ դիտարկումների շարքում։ Տեղումների ամսական քանակը՝ 74․1 մմ, նորմայից փոքր-ինչ ցածր էր՝ կազմելով նորմայի 93 %-ը։ Մայիսի 31-ին […] ...

BACK_TO_TOP