16:06 04.12.2019
Նախօրեին մահացած զինծառայող Արթուր Աջամյանի հարազատներն այսօր բողոքի ակցիա էին անցկացնում ԱԺ շենքի մոտ:
Զինվորական կոմիսարի պաշտոնակատար Արմեն Ավթանդիլյանը լրագրողներին ասել է, որ դիահերձարանից է գալիս, ոչ մի բան չի թաքցվելու, հերձմանը նաև հարազատներն են մասնակցելու։ Զինծառայողի հուղարկավորությունը զինվորական կարգով է լինելու։
Լրագրողները զինվորական կոմիսարի պաշտոնակատարին հարցեր են ուղղել նաև մյուս՝ վիրավոր զինծառայողի՝ 1999թ. ծնված Դավիթ Հարությունի Մելիքբեկյանի վերաբերյալ:
«Չեմ այցելել, դրա համար չեմ կարող ձեզ պատասխան տալ. ռազմաբժշկական վարչության պետը ձեր պատասխանը կտա»,- ասել է նա:
Հարցին, թե դիրքեր բարձրանալուց քանի հոգով են լինում, նա հորդորել է հետաքրքրվել հրամանատարից:
«Ես զինվորական կոմիսար եմ, հրամանատար չեմ: Իրենց հետ հրամանատար է լինում՝ դասակի, վաշտի, դիրքի ավագ. առանց հսկողության չի լինում»,- ասել է Ավթանդիլյանը:
Ավելի ուշ` ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ զրույցից հետո, Արթուր Աջամյանի հարազատները դադարեցրել են բողոքի ակցիան ԱԺ շենքի մոտ։
«Ես քննարկել եմ քննչական կոմիտեի ղեկավարության, ընտանիքի փաստաբանի հետ։ Ես հայտարարեցի, որ պաշտպանության հանձնաժողովը, հանձինս ինձ, ներգրավվում ենք այդ գործընթացի մեջ, որ ամեն ինչ լինի պատշաճ մակարդակի»,- ասել նա։
Քոչարյանը խոստացել է հետագա բոլոր զարգացումների վերաբերյալ լրատվամիջոցներին տեղյակ պահել։
«Այս դեպքի հետ կապված որևէ մութ էջ չի մնալու»,- ասել է նա։
Ըստ 2019թ. դեկտեմբերի 2-ին՝ ժամը 06:50-ի սահմաններում, ՊԲ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում պարտադիր ժամկետային զինծառայող Արթուր Իշխանի Աջամյանի մահացու հրազենային վիրավորում ստանալու, իսկ պարտադիր ժամկետային զինծառայող Դավիթ Հարությունի Մելիքբեկյանի հրազենային վիրավորումներ ստանալու դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով /երկու կամ ավելի անձանց սպանության փորձ/ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
Քրեական գործով կատարվել են մի շարք անհետաձգելի և անհրաժեշտ քննչական գործողություններ՝ կատարվել է դեպքի վայրի զննություն, դիակի արտաքին զննում, նշանակվել են դիակի, ինչպես նաև Դ. Մելիքբեկյանի վերաբերյալ դատաբժշկական փորձաքննություններ, մի շարք զինծառայողներ հարցաքննվել են որպես վկա, տուժող Ա. Աջամյանի պապը՝ Խատիֆ Աջամյանը, ճանաչվել է տուժողի իրավահաջորդ և հարցաքննվել, փաստաբաններ Հայարփի Սարգսյանը և Խաչատուր Ստեփանյանը ճանաչվել են տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչներ և մասնակցել են դիակի դատաբժշկական փորձաքննությանը, վերցվել են մարտական դիրքի տեսախցիկների տեսագրությունները, միջնորդություններ են հարուցվել դատարան Ա. Աջամյանի հեռախոսային միացումների վերծանման և նրա բջջային հեռախոսը զննելու վերաբերյալ, նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:
15:29 17.06.2025
«Բարսելոնան» շրջագայության կմեկնի Ասիա«Բարսելոնան» մինչմրցաշրջանային հատվածում շրջագայություն կանցկացնի Ասիայում։ Կատալոնացիները կլինեն Ճապոնիայում և Հարավային Կորեայում և երեք ընկերական հանդիպում կանցկացնեն։ Կատալոնական թիմը հուլիսի 27-ին կհանդիպի «Վիսել Կոբեի» (Ճապոնիա), հուլիսի 31-ին` «Սեուլի» (Հվ. Կորեա), իսկ օգոստոսի 4-ին` «Տեգուի» (Հվ. Կորեա) հետ։ Ակումբը 2019թ-ից. հետո առաջին անգամ է շրջագայության մեկնելու Ասիա։ ...
15:19 17.06.2025
Նիկոլ Փաշինյանը Ռեջեփ Էրդողանի հրավերով կմեկնի Թուրքիա. Ալեն ՍիմոնյանԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հաստատել է, որ նախապատրաստվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Թուրքիա: «Պատերազմի հետ կապված ռիսկերն այսօր մինիմալ են, մենք պետք է աշխատենք, որ ընդհանրապես այն չեզոքացնենք, և ՀՀ կառավարությունը գործուն քայլեր է անում դրա համար: Ես համարում եմ, որ նման գործուն քայլերից մեկը ձեզ հայտնի՝ վարչապետի նախատեսվող այցն […] ...
15:10 17.06.2025
Հունիսի 21-22-ը Գավառում կանցկացվի Արհեստների միջազգային փառատոնՀունիսի 21-22-ը Գավառը կդառնա ժողովրդական արվեստների կենտրոն։ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ այստեղ կանցկացվի Արհեստների միջազգային փառատոնը, որը կազմակերպում է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանը՝ Գավառի համայնքապետարանի հետ համագործակցությամբ։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: «Երիտասարդները ստեղծում են համը․ խոհարարություն և արհեստներ» խորագրով փառատոնը մեկ վայրում կհամախմբի Հայաստանի և արտերկրի լավագույն վարպետներին։ Տեղեկացնում ենք, որ փառատոնի […] ...
14:52 17.06.2025
Ալեքսանդր Կոլարովն ընդգրկվել է «Ինտերի» մարզչական շտաբումՌումինացի մասնագետ Քրիստիան Կիվուն «Ինտերը» գլխավորելուց հետո՝ իր առաջին ասուլիսին, տեղեկացրել է, որ միլանյան թիմի նախկին ֆուտբոլիստ Ալեքսանդր Կոլարովն ընդգրկվել է իր մարզչական շտաբում, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Սերբիայի հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Սիթիի» նախկին ֆուտբոլիստի մարզական կարիերայի վերջին ակումբն «Ինտերն» է, իտալական գրանդում նա խաղացել է 2021/22 մրցաշրջանում: 2023 թվականին Կոլարովը նշանակվել էր […] ...
14:41 17.06.2025
2025 թվականի մայիս ամսվա կլիմայական պայմանների բնութագիրը Հայաստանում«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է 2025 թվականի մայիս ամսվա կլիմայական պայմանների բնութագիրը Հայաստանում: Միջին ամսական ջերմաստիճանը Հայաստանում մայիսին կազմել է 11․4 °C, որը նորմայից բարձր էր 1․4 °C-ով։ 2025 թվականի մայիսը յոթերորդ տաքն էր 1935-2025 թթ․ դիտարկումների շարքում։ Տեղումների ամսական քանակը՝ 74․1 մմ, նորմայից փոքր-ինչ ցածր էր՝ կազմելով նորմայի 93 %-ը։ Մայիսի 31-ին […] ...