18 մեղադրյալ, շուրջ 23.7 մլրդ դրամի վնաս. մանրամասներ «Հյուսիս-հարավ»-ին առնչվող քրգործի քննությունից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+23.09 oC

18 մեղադրյալ, շուրջ 23.7 մլրդ դրամի վնաս. մանրամասներ «Հյուսիս-հարավ»-ին առնչվող քրգործի քննությունից

17:28 06.12.2019

Հաշվի առնելով «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) իրականացման գործընթացում արձանագրված չարաշահումների դեպքերով նախաքննության ընթացիկ արդյունքների վերաբերյալ հանրային իրազեկման կարևորությունը՝ տեղեկացնում ենք հետևյալի մասին: Այս մասին հայտնում են ՀՀ դատախազությունից:

ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացված ուսումնասիրության արդյունքում 04.09.2018թ. ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուց­վել է քրեական գործ՝ 2009-2018թթ. ընթացքում Ծրագրի իրականացման գործընթացում ներ­գրավված պաշտոնատար անձանց կողմից կոռուպցիոն չարաշահումների փաստերի առթիվ: Պե­տու­թյանը պատճառված նախնական հաշվարկված վնասը կազմում է շուրջ 23.7 մլրդ ՀՀ դրամ:

Քրեական գործով առկա տվյալներն առերևույթ վկայում են, որ իրավասու պաշտոնատար և ծրագրի հետ առնչություն ունեցող անձանց կողմից մրցույթների իրականացման գործընթացում խախտումներ թույլ տալու, Ծրագրի անարդյունավետ ղեկավարման, աշխատանքների կատար­ման նկատմամբ հսկողության բացակայության, պայմանագրերի գնի և բովանդակության, նախագծերի մեջ անհարկի ու անհիմն փոփոխություններ կատարելու արդյունքում նախատես­ված ժամկետների խախտմամբ, շուրջ 10 տարվա ընթացքում չեն ավարտվել «Հյուսիս-հարավ» ճանապարհի կառուցման աշխատանքները, չեն իրականացվել Ծրագրով քաղաքացիների, հասարակության և պետության համար ակնկալվող նպատակներն ու արդյունքները՝ երթևեկու­թյան ժամկետի կրճատումը, Հայաստանի հարավը անվտանգ, որակյալ և արագընթաց ճանապարհով հյուսիսի հետ կապելը, տնտեսության ու բիզնես կապերի զարգացմանը խթանելը և այլն:

Այսպես՝

– Ինչպես գլխավոր կապալառուի ընտրության, այնպես էլ մյուս մրցույթներում սահմանված կանոնների կոպիտ խախտման արդյունքում հաղթող են ճանաչվել հավասար պայմաններում ավելի բարձր գին առաջարկած կազմակերպությունները, որոնք անարդյունավետ հսկողության և պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական հանցանքների կատարման պայմաններում ամբողջությամբ ձախողել են «Հյուսիս-հարավ» ճանապարհի կառուցման Ծրագիրը, խախտել բոլոր ժամկետներն ու պայմանագրային պարտավորությունները՝ անարդյունավետ ծախսելով 300 մլն ԱՄՆ դոլարից ավելի վարկային գումարներ և պետական բյուջեի միջոցներ:

– Ծրագրի իրականացման ընթացքում տեխնիկական առաջադրանքի շրջանակներում նախապես կատարված հետազոտության հիման վրա Երևան-Արարատ հատվածում ճանապարհի բարվոք լինելու և միայն գծանշման, ջրատարների վերանորոգման աշխատանքների կատարման եզրակացության առկայության պայմաններում անհիմն որոշվել է դրա Երևան-Արտաշատ հատվածը բետոնապատել, իսկ նախապես որոշված ասֆալտե ծածկն առանց որևէ հիմնավորման փոխվել է բետոնե ծածկով: Դա այն պայմաններում, որ ՀՀ-ում չի արտադրվել ավտոճանապարհային հատուկ ցեմենտ, իսկ բետոնե ծածկույթում օգտագործվել է տեղական արտադրության համաշինարարական ցեմենտ: Արդյունքում ծրագրի Տրանշ-1-ի ճանապարհների բետոնե ծածկույթը չի համապատասխանել սահմանված տեխնիկական պայմաններին ու չափորոշիչներին և առաջացած անորակություններն ու անհարթությունները վերացնելու համար անհիմն կատարվել են չնախատեսված լրացուցիչ աշխատանքներ՝ ճանապարհի ֆրեզավորում և այլն: Այդ լրացուցիչ աշխատանքները չեն շտկել վիճակը, սակայն բոլոր դեպքերում Տրանշ-1-ի անորակ ճանապարհներն ընդունվել են շահագործման:

– Գլխավոր կապալառուների, ենթակապալառուների, խորհրդատու ընկերությունների կողմից շինարարական աշխատանքների կատարման և ծառայությունների մատուց­ման պայմանագրերով սահմանված ժամկետների խախտման, անորակ աշխատանք­ների կատարման և ընդունման, այլ խախտումների համար նրանց նկատմամբ պատաս­խանատվության միջոցներ կիրառելու փոխարեն իրավասու պաշտոնատար անձինք ստորագրել են համաձայնագրեր, որոնցով պատասխանատվությունն անհիմն ստանձնել է պատվիրատու հանդիսացող պետությունը և վճարել միլիոնավոր դոլարների անհիմն տուգանքներ:

ՀՀ քննչական կոմիտեում ստեղծված քննչական խումբը, դատախազական պատշաճ ղեկավարման ներքո, իրականացրել է բազմադրվագ ու մեծածավալ քննչական և դատավարական գործողություններ: Արդյունքում պարզվել են անապրանք գործարքների, փողերի լվացման, հարկերից խուսափելու, իրական կամ ենթադրյալ ազդեցությունը շահա­դիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով օգտա­գործելու, հափշտակությունների, դրանց հանցակցության բազմաթիվ սխեմաներ, որոնց առթիվ մինչ օրս հարուցվել է ևս 10 քրեական գործ, որոնք միացվել են հիմնական գործին:

Առերևույթ հանցավոր մեխանիզմներում ներգրավված են տասնյակ ինչպես հիմնական կապալառու, այնպես էլ ենթակապալառու ընկերություններ, նրանց ներկայացուցիչների հետ փոխկապակցված տեղական ու արտերկրյա առևտրային կազմակերպություններ, վերջիններիս ղեկավարներ, սեփականատերեր, աշխատակիցներ, պետական պաշտոնյաներ, նրանց ազգականներ և այլն։

Նախաքննության ընթացքում որպես մեղադրյալներ են ներգրավվել շինաշխատանքներում անմիջական ընդգրկված ընկերությունների, այդ թվում նաև՝ չինական, տնօրեններ, աշխատակիցներ, խորհրդատու արտասահմանյան կազմակերպության խմբի ղեկավարը, նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձինք՝ ընդհանուր թվով 18 անձ: Նրանցից 9-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, 3-ի նկատմամբ դատարանի որոշմամբ կիրառվել է գրավ, 6-ի դեպքում՝ ստորագրություն չհեռանալու մասին:

Քննությամբ պարզվել է, որ տարբեր դրվագներով կապալառու և ենթակապալառու մի շարք ընկերությունների աշխատակիցների, նրանց գործունեությունը փաստացի ղեկավարող անձանց կողմից առանձնապես խոշոր չափերի հարկերից խուսափելու, նաև փողերի լվացման նպատակով առանց աշխատանքների փաստացի կատարման կամ ծառայությունների մատուցման կազմվել և տրամադրվել են կեղծ հաշվապահական փաստաթղթեր, կատարվել են կեղծ հաշվապահական գրանցումներ, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է ընդհանուր առմամբ 2.848.946.479 ՀՀ դրամ գումարի առանձնապես խոշոր չափերի վնաս, որը հաշվարկված տույժ-տուգանքներով կազմում է 3.893.317.723 ՀՀ դրամ:

Բացի դրանից՝ գործով անցնող մեղադրյալների կողմից խարդախությամբ, այն է՝ շինաշխատանքների վերաբերյալ վճարման վկայագրերում հավելագրումներ կատարելու, կատարողական, հանձնման-ընդունման ակտերում կեղծիքներ կատարելու միջոցով պայմա­նագրով նախատեսված չափանիշներին չհամապատասխանող, անորակ ասֆալտա­պատ­ման աշխատանքներ հանձնելու եղանակներով, կատարվել են հափշտակություններ՝ ինչի հետևանքով հափշտակվել է ընդհանուր առմամբ 1.086.120.000 ՀՀ դրամ առանձնապես խոշոր չափերի գումար:

Ընդհանուր առմամբ ներկա պահին գործով անցնող 18 մեղադրյալներին մեղսագրվող հանցանքներով արձանագրված նյութական, գույքային վնասից վերականգնվել է 225.718.575 ՀՀ դրամը, 1 մլրդ ՀՀ դրամ մուտքագրված է ՀՀ քննչական կոմիտեի դեպոզիտ հաշվին: Բացի դրանից՝ կալանք է դրված մեղադրյալների շուրջ 50 միավոր անշարժ և 114 միավոր շարժական գույքի, բանկային հաշիվների և կանխիկ 82.328.800 ՀՀ դրամի վրա:

Նախաքննության ընթացքում առաջ քաշված և պլանավորված 6 հիմնական դրվագներով նախաքննությունը շարունակվում է։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի առաջին նիստը

23:00 11.07.2025

Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի առաջին նիստը

Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հանձնաժողովի առաջին նիստը: Նիստի ընթացքում քննարկվել են գագաթնաժողովի օրակարգային և կազմակերպչական աշխատանքների հետ կապված հարցեր: Նշվել է, որ 2026 թ. ԵՔՀ գարնանային գագաթնաժողովը կհյուրընկալվի Հայաստանում, ինչը ևս մեկ անգամ վկայում է Հայաստանի ակտիվ ներգրավվածության, տարածաշրջանային համագործակցության ամրապնդման պատրաստակամության […] ...

Բժիշկը հորդորել է կտրատած ձմերուկ չգնել

22:43 11.07.2025

Բժիշկը հորդորել է կտրատած ձմերուկ չգնել

Ամռանը խանութների դարակներում կարելի է գտնել ինչպես ամբողջական, այնպես էլ կտրատած ձմերուկներ: Սննդաբան Մարիա դե Լյուկը Vanitatis-ին տված հարցազրույցում կոչ է արել մարդկանց խուսափել այդպիսսի ձմերուկ գնելուց: «Երբ ձմերուկը կորցնում է իր բնական պաշտպանիչ շերտը՝ կեղևը, խոնավության և շաքարի համադրությունը իդեալական միջավայր է դառնում մանրէների բազմացման համար», – զգուշացրել է բժիշկը։ Նրա խոսքով՝ նման ձմերուկ […] ...

Մադրիդի «Ռեալը» համաձայնության է հասել աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեուում» անցկացնելու հարցում

22:30 11.07.2025

Մադրիդի «Ռեալը» համաձայնության է հասել աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեուում» անցկացնելու հարցում

Մադրիդի «Ռեալը» ՖԻՖԱ-ի հետ համաձայնության է հասել 2030 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում անցկացնելու հարցում։ Այս մասին տեղեկացնում է Marca-ն: Աշխարհի ակումբային առաջնության ընթացքում «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն ԱՄՆ-ում հանդիպել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի հետ։ Կողմերը քննարկել են պայմանագրի կնքման մանրամասները: 2030 թվականի աշխարհի առաջնությունը տեղի է ունենալու Իսպանիայում, Մարոկկոյում և Պորտուգալիայում: […] ...

Թեհրանը պատրաստ է վերսկսել միջուկային բանակցությունները, բայց պայման է ներկայացրել

22:14 11.07.2025

Թեհրանը պատրաստ է վերսկսել միջուկային բանակցությունները, բայց պայման է ներկայացրել

Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերսկսման դեպքում Միացյալ Նահանգները պետք է երաշխավորի ռազմական ուժի չկիրառումը, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Նա (Արաղչին) ընդգծել է, որ նախևառաջ ԱՄՆ-ն պետք է փոխի իր վարքագիծը և այլևս չհարվածի Իրանին, որից հետո բանակցությունները կարող են շարունակվել», – Tasnim գործակալությունը մեջբերում է Արաղչիի՝ ֆրանսիական Le Monde թերթին […] ...

SHANTNEWS

22:00 11.07.2025

SHANTNEWS

Էրդողանը Քրդական բանվորական կուսակցության զինաթափման գործընթացը կարևոր է համարել Թուրքիայի համար

21:48 11.07.2025

Էրդողանը Քրդական բանվորական կուսակցության զինաթափման գործընթացը կարևոր է համարել Թուրքիայի համար

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) կողմից սկսված զինաթափման գործընթացը կարևոր քայլ է անվանել «ահաբեկչությունից զերծ Թուրքիայի» նպատակին հասնելու ուղղությամբ։ «Հուսով եմ, որ «ահաբեկչությունից ազատ Թուրքիայի» մեր նպատակին հասնելու ուղղությամբ այսօր ձեռնարկված կարևոր քայլը կնպաստի դրան հասնելուն», – գրել է նա X-ում։ Սպասվում է, որ Էրդողանը հուլիսի 12-ին ավելի մանրամասն կմեկնաբանի «Քրդստանի […] ...

BACK_TO_TOP