19:59 06.12.2019
Նոր կառուցված «Հյուսիսային մաքսատուն» վարչության հարակից` Թբիլիսյան խճուղու վերջնամասում վերջին օրերին ինքնությունը չպարզված անձ/անձանց կողմից ապօրինի կերպով տեղադրվել էին տնակներ և զավթվել համայնքապատկան հողատարածքներ: Այս մասին հայտնում են Գյումրու քաղաքապետարանից:
Տնակներն ապօրինի կերպով տեղադրված անձանց քաղաքապետարանը հորդորել էր (իրազեկում իրականացվել է տեղական հեռուստաընկերությունների միջոցով) երկու օրվա ընթացքում հեռացնել տնակներն ու տարածքներն ազատել ապօրինի հողազավթումից: Միաժամանակ զգուշացվել էր, որ տնակները չհեռացնելու և տարածքները չազատելու դեպքում դրանք կտարհանվեն քաղաքապետարանի աշխատակիցների կողմից, իսկ հողազավթում իրականացրած անձանց նկատմամբ կկիրառվի տուգանք՝ «Վարչական իրավախախտումների մասին» օրենքի 48 հոդվածի հատկանիշներով:
Այս օրերի ընթացքում տնակներն ապօրինի կերպով տեղադրած անձինք որևէ քայլ չէին ձեռնարկել դրանք տարածքից հեռացնելու և համայնքապատկան հողերն ազատելու ուղղությամբ: Դրանք տարածքից հեռացնելու համար քաղաքապետարանի պատասխանատուները առավոտյան Թբիլիսյան խճուղու վերջնամասում էին: Տարածք էին ներկայացել նաև տնակներն ապօրինի կերպով տեղադրած անձինք, ովքեր տարատեսակ պատճառաբանություններ էին բերում դրանք տարածքից չհեռացնելու համար:
Քաղաքապետարանի պատասխանատուները արդեն տարածքում խոսեցին տվյալ անձանց հետ, բացատրեցին, որ իրենց գործողություններն ապօրինի են, չկա համապատասխան թույլտվություն, և դրանք պետք է տարածքից հեռացվեն: Տվյալ անձինք խոչընդոտեցին տնակների տեղափոխման գործընթացին: Քանի որ տնակներն ապօրինի կերպով տեղադրած անձանց ինքնություն արդեն պարզ էր, մեր աշխատակիցների կողմից այս պահին կազմվում են համապատասխան ակտեր վարչական իրավախախտումների վերաբերյալ:
Հասարակական կարգի պահպանման համար տարածքում էին նաև ոստիկանները:
17:54 15.08.2025
Յոահիմ Լյովն առաջարկ է ստացել ՈւզբեկստանիցԳերմանիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովն Ուզբեկստանի ազգային հավաքականը գլխավորելու առաջարկ է ստացել։ Այս մասին հայտնում է Bild-ը: Ուզբեկստանի ֆուտբոլի ֆեդերացիան 65-ամյա մասնագետին առաջարկ է ուղարկել Բեռլինում Ուզբեկստանի դեսպանատան միջոցով: Լյովը մի քանի օր մտածելուց հետո «քաղաքավարի մերժել է» առաջարկը: Հիշեցնենք, որ Ուզբեկստանը նվաճել է աշխարհի 2026 թվականի առաջնության ուղեգիր: ...
17:46 15.08.2025
Աղվանք գյուղի բնակչի տանը խոշոր չափերի մարիխուանա կար․ Սյունիքի քրեական ոստիկանների բացահայտումըՕգոստոսի 12-ին Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ Աղվանք գյուղի բնակիչ 34-ամյա տղամարդն իր տանը պահում է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց։ Տեղեկությունն իրացվել է Համայնքային ոստիկանության Մեղրիի բաժնի ծառայողների հետ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում տղամարդու տանը կատարված զննությամբ հայտնաբերվել է 27 գրամից ավելի մարիխուանա։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ Ծանուցում. Ենթադրյալ […] ...
17:38 15.08.2025
Իրանի նավթի փոխնախարարը հյուրընկալվել է ՏԿԵ նախարարությունումՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նավթի փոխնախարար Ահմադ Զերաաթքարի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել են նաև «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Գևորգ Պողոսյանը, «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ Ապիտոնյանը, Իրանի նավթավերամշակման և բաշխման ազգային ընկերության առևտրի հարցերով տնօրեն Աբբաս Յալանը, Իրանի գազի ազգային […] ...
17:30 15.08.2025
Սերոբյանը դուրս չի եկել խաղադաշտ, «Շերիֆը» դուրս է մնացել ԿԼ-իցՏիրասպոլի «Շերիֆը», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Սերոբյանը, ավարտել է ելույթն ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայում: Բելգիական «Անդերլեխտի» դեմ որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում մոլդովական թիմը տանը 1-1 հաշիվն է գրանցել: Սերոբյանը պահեստայինների կազմում էր, բայց խաղադաշտ դուրս չի եկել: «Շերիֆը» Բելգիայում պարտվել էր 0-3 հաշվով: ...
17:18 15.08.2025
Ես չեմ պատրաստվում բանակցել Կիևի անունից. ԹրամփԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է տարածքների հարցը քննարկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ գագաթնաժողովում, սակայն կարծում է, որ Կիևն ինքը պետք է որոշում կայացնի այս հարցի վերաբերյալ։ «Ես չեմ պատրաստվում բանակցել նրանց անունից, ես այստեղ եմ, որպեսզի բոլորին բանակցային սեղանի շուրջ բերեմ», – լրագրողներին ասել է Թրամփը՝ Պուտինի հետ հանդիպման համար […] ...