ՀՖՖ նախագահի թեկնածության համար առաջադրվել է 4 թեկնածու, կանոնադրությանը համապատասխանել է 3-ը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+30.09 oC

ՀՖՖ նախագահի թեկնածության համար առաջադրվել է 4 թեկնածու, կանոնադրությանը համապատասխանել է 3-ը

19:16 06.12.2019

Ֆուտբոլի ֆեդերացիայի ֆուտբոլի դեպարտամենտի պետ, գլխավոր քարտուղարի տեղակալ Արթուր Ազարյանը այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի 34 անդամ-կազմակերպություններից գործադիր կոմիտեի անդամության համար առաջադրվել է 27 թեկնածու, որպես ՀՖՖ կանոնադրության չափանիշներին համապատասխանող համարվել է 24-ը` 16 տեղի համար:

«Նախագահի թեկնածության համար առաջադրվել է 4 թեկնածու, համապատասխանում է կանոնադրությանը երեքը»,- տեղեկացրեց Ազարյանը:

ՀՖՖ ներկայիս գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը, որի թեկնածությունը առաջադրել է «Ուրարտուն» (նախկին «Բանանց»), Խորեն Հովհաննիսյանը («Անի» ֆուտբոլային ակումբն է առաջադրել) և «Լոռի» ֆուտբոլային ակումբի հիմնադիր Թովմաս Գրիգորյանը (նրա թեկնածությունն առաջադրել է Վանաձորի ֆուտբոլի ակադեմիան) պաշտոնապես Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի թեկնածուներն են:

Ազարյանը հայտնեց, որ գործարար Արսեն Աղաջանյանի թեկնածությունը, որին առաջադրել էր «Փյունիկը», չի համապատասխանել ՀՖՖ պահանջներին:

«Մենք մեր առաջ խնդիր ենք դրել թափանցիկ ընտրություններ անցկացնել: Ընտրության հետ կապված ցանկացած դետալ լինելու է հրապարակային»,- հայտարարեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը:

ՀՖՖ գործկոմի 16 տեղերի համար առաջադրվել է 24 թեկնածու:  

ՀՖՖ նախագահի և գործկոմի ընտրությունները կկայանան դեկտեմբերի 23-ին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել

15:05 15.06.2025

Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել

Հունիսի 15-ի գիշերը Արեգակի վրա գրանցվել է նախավերջին աստիճանի բռնկում, ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտում: «Հունիսի 15-ին՝ ժամը 02:01-ին, 4105 արևային բծերի խմբում գրանցվել է M6.8 մագնիտուդով 18 րոպե տևողությամբ բռնկում», – ասվում է հաղորդագրության մեջ։ Մասնագետների խոսքով՝ բռնկումը վտանգավոր չէ Երկրի համար, բայց «այս ամսվա ամենաուժեղն է»։ Բացի այդ, նշվում է, որ […] ...

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

14:45 15.06.2025

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Երևանում հունիսի 15-ին կեսօրից հետո, 16-ին գիշերը և երեկոյան ժամերին, 17-ի երեկոյան քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Հունիսի 16-ի ցերեկը, 17-ի գիշերը, 18-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ ​ Մարզերում հունիսի 15-ին կեսօրից հետո, 16-18-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև […] ...

Ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել ափ

14:23 15.06.2025

Ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել ափ

Հունիսի 14-ին, ժամը 19։09-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դրախտիկ գյուղի մոտակա լողափից քաղաքացիները ռետինե նավակով հեռացել են ափից և չեն կարողանում ափ վերադառնալ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Ջրափրկարարները ջրային պարեկների հետ համատեղ քաղաքացիներին […] ...

Իրանը պնդում է, որ ԱՄՆ-ն աջակցել է Իսրայելին հարձակումներում

14:00 15.06.2025

Իրանը պնդում է, որ ԱՄՆ-ն աջակցել է Իսրայելին հարձակումներում

Թեհրանը տեղեկություններ ունի, որ ԱՄՆ-ն և Մերձավոր Արևելքում գտնվող նրա բազաները աջակցել են Իսրայելին Իրանի վրա հարձակման հարցում, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ «Մենք ունենք հուսալի տվյալներ զինված ուժերի, տարածաշրջանում գտնվող ամերիկյան բազաների կողմից սիոնիստական ​​ռեժիմի հարձակումներին աջակցության վերաբերյալ։ Մենք հետևել ենք նրանց և շարունակում ենք հետևել։ Կան բազմաթիվ ապացույցներ այն մասին, թե ինչպես […] ...

Ուժեղ քամու հետևանքով Հայաստանում գրանցվել է 38 արտակարգ դեպք․ ՆԳՆ

13:38 15.06.2025

Ուժեղ քամու հետևանքով Հայաստանում գրանցվել է 38 արտակարգ դեպք․ ՆԳՆ

Հունիսի 14-ի ժամը 19։30-ից մինչև հունիսի 15-ի ժամը 11։45-ը ՆԳՆ Փրկարար ծառայությունում ահազանգեր են ստացվել ուժեղ քամու, հորդառատ անձրևի և տեղացած կարկուտի հետևանքով գրանցված դեպքերի վերաբերյալ: ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի հանձնարարությամբ Փրկարար ծառայությունն անցել է ուժեղացված ծառայության, հայտարարվել է անձնակազմի հավաք: Փրկարար ծառայության ստորաբաժանումների կողմից սահմանված կարգով սպասարկվել են բոլոր դեպքերը: Աշխատանքները համակարգել է ՓԾ […] ...

Չարենցավան համայնքի Արզական բնակավայրում գործարկվելու են էլեկտրական շչակներ

13:24 15.06.2025

Չարենցավան համայնքի Արզական բնակավայրում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Հունիսի 16-ին Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի «Արզականի մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում անցկացվելու են «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով դասախոսություններ, որոնց ընթացքում՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, գործարկվելու են Արզական բնակավայրի էլեկտրական շչակները։ ...

BACK_TO_TOP