Նրանք Հայաստանին օգնության ձեռք մեկնեցին 1988-ին. Հայաստան ժամանած ամերիկացի փրկարարները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+32.09 oC

Նրանք Հայաստանին օգնության ձեռք մեկնեցին 1988-ին. Հայաստան ժամանած ամերիկացի փրկարարները

15:47 07.12.2019

Այս մարդիկ հայերի կողքին էին, երբ դրա կարիքն ամենից շատ էր զգացվում, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»: 31 տարի առաջ`  1988-ին, Հայաստանում ավերիչ երկրաշարժի մասին տեղեկանալով, Վիրջինիա և Ֆլորիդա նահանգների փրկարարներն անմիջապես մեկնեցին օգնության: Այն, ինչ տեսան փրկարարները Սպիտակում, աննկարագրելի էր, հիշում է Դոն Բոթը.

«Երբ տեսնում ես իրար վրա դրված դագաղների այդ բուրգերը յուրաքանչյուր փողոցում, այդ մութ ու ցուրտ փողոցները, այդ սառը իրականությունը, հասկանում ես, որ դա է աղետի իրական դեմքը»:

Իրականում փրկարարներն այդ ժամանակ դեռևս Խորհրդային Հայաստան մեկնելիս համոզված չէին, որ իրենց թույլ կտային աշխատել այստեղ: Միացյալ Նահանգներից դեպի Խորհրդային Միություն փրկարարների որևէ խումբ նախկինում դեռ չէր մեկնել:

«Սակայն մենք փրկարարներ ենք, և մեզ համար այդ հարցերը երկրորդական էին: Բոլորս մարդ ենք և պետք է միմյանց մասին հոգ տանենք, երբ դրա կարիքն է լինում: Հայերը հրաշալի ժողովուրդ են և այդ ժամանակ նրանք ունեին մեր կարիքը, և դա մեզ համար ազդանշան էր: Զանգը հնչեց, և մենք գնացինք անելու մեր աշխատանքը»:

Այն տարիներին ամերիկացի փրկարարներն իրենց հետ բերեցին այնքան անհրաժեշտ սարքավորումներ և վարժեցված շներ, որոնց օգնությամբ հնարավոր էր գտնել փլատակների տակ մնացած մարդկանց: Սարքավորումներ, որոնց շնորհիվ մարդկային կյանքեր փրկվեցին: Փրկարարները, սակայն, փրկվածների մասին խոսել չեն սիրում: Բայց հիշում են բոլորին, ում փրկել չհաջոցվեց:

Ֆլորիդայի փրկարար Ռաուլ Չավեսը հիշում է, թե ինչպես էին աշխատում 13 տարեկան երեխային փլատակներից ազատելու համար, երբ իրենց մի տղամարդ մոտեցավ օգնության խնդրանքով.

«Նա մոտեցավ ինձ, ասելով՝ ընտանիքն այնտեղ է, օգնեք գտնել նրանց: Ես պատասխանեցի, որ այստեղ ավարտելուց հետո անմիջապես կգանք: Եվ մենք ավարտելուց հետո անհապաղ մեկնեցինք մեր սարքավորումներով, բայց արդեն ուշ էր, նրանք մահացել էին: Ես դա երբեք չեմ մոռանա: Չեմ մոռանա նաև բոլոր երեխաներին, որոնք դպրոցներում մնացին, չէ՞ որ երկրաշարժը դասի ժամին էր տեղի ունեցել: Մենք փորձեցինք, արեցինք ինչ կարող էինք, բայց, ավաղ, շատ բան չկարողացանք անել սահմանափակ մեր ուժերով»:

Վիրջինիայի փրկարար Դան Բաքհամը, որը Հայաստան մեկնելուց առաջ արդեն բազմաթիվ աղետների ականատես էր, ասում է. «այդպիսի աղետ չէի պատկերացնում».

«Հիշում եմ, մենք մի կին փրկեցինք, ով գրկել էր 10 ամսական թոռնիկին: Թոռնիկը, ցավոք, տատիկի գրկին մահացել էր: Այդ ժամանակ իմ սեփական թոռնիկը 10 ամսական էր: Այսօր թոռնիկս 31 տարեկան է, և նրան նայելիս ես հաճախ մտածում եմ, ի՞նչ կդառնար այն երեխան այսօր, եթե ողջ մնար: Չեմ կարողանում այդ մտքից ազատվել»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

18:00 15.08.2025

SHANTNEWS

Յոահիմ Լյովն առաջարկ է ստացել Ուզբեկստանից

17:54 15.08.2025

Յոահիմ Լյովն առաջարկ է ստացել Ուզբեկստանից

Գերմանիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովն Ուզբեկստանի ազգային հավաքականը գլխավորելու առաջարկ է ստացել։ Այս մասին հայտնում է Bild-ը: Ուզբեկստանի ֆուտբոլի ֆեդերացիան 65-ամյա մասնագետին առաջարկ է ուղարկել Բեռլինում Ուզբեկստանի դեսպանատան միջոցով: Լյովը մի քանի օր մտածելուց հետո «քաղաքավարի մերժել է» առաջարկը: Հիշեցնենք, որ Ուզբեկստանը նվաճել է աշխարհի 2026 թվականի առաջնության ուղեգիր: ...

Աղվանք գյուղի բնակչի տանը խոշոր չափերի մարիխուանա կար․ Սյունիքի քրեական ոստիկանների բացահայտումը

17:46 15.08.2025

Աղվանք գյուղի բնակչի տանը խոշոր չափերի մարիխուանա կար․ Սյունիքի քրեական ոստիկանների բացահայտումը

Օգոստոսի 12-ին Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ Աղվանք գյուղի բնակիչ 34-ամյա տղամարդն իր տանը պահում է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց։ Տեղեկությունն իրացվել է Համայնքային ոստիկանության Մեղրիի բաժնի ծառայողների հետ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում տղամարդու տանը կատարված զննությամբ հայտնաբերվել է 27 գրամից ավելի մարիխուանա։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ Ծանուցում. Ենթադրյալ […] ...

Իրանի նավթի փոխնախարարը հյուրընկալվել է ՏԿԵ նախարարությունում

17:38 15.08.2025

Իրանի նավթի փոխնախարարը հյուրընկալվել է ՏԿԵ նախարարությունում

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նավթի փոխնախարար Ահմադ Զերաաթքարի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել են նաև «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Գևորգ Պողոսյանը, «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ Ապիտոնյանը, Իրանի նավթավերամշակման և բաշխման ազգային ընկերության առևտրի հարցերով տնօրեն Աբբաս Յալանը, Իրանի գազի ազգային […] ...

Սերոբյանը դուրս չի եկել խաղադաշտ, «Շերիֆը» դուրս է մնացել ԿԼ-ից

17:30 15.08.2025

Սերոբյանը դուրս չի եկել խաղադաշտ, «Շերիֆը» դուրս է մնացել ԿԼ-ից

Տիրասպոլի «Շերիֆը», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Սերոբյանը, ավարտել է ելույթն ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայում: Բելգիական «Անդերլեխտի» դեմ որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում մոլդովական թիմը տանը 1-1 հաշիվն է գրանցել: Սերոբյանը պահեստայինների կազմում էր, բայց խաղադաշտ դուրս չի եկել: «Շերիֆը» Բելգիայում պարտվել էր 0-3 հաշվով: ...

Ես չեմ պատրաստվում բանակցել Կիևի անունից. Թրամփ

17:18 15.08.2025

Ես չեմ պատրաստվում բանակցել Կիևի անունից. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է տարածքների հարցը քննարկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ գագաթնաժողովում, սակայն կարծում է, որ Կիևն ինքը պետք է որոշում կայացնի այս հարցի վերաբերյալ։ «Ես չեմ պատրաստվում բանակցել նրանց անունից, ես այստեղ եմ, որպեսզի բոլորին բանակցային սեղանի շուրջ բերեմ», – լրագրողներին ասել է Թրամփը՝ Պուտինի հետ հանդիպման համար […] ...

BACK_TO_TOP