17:07 07.12.2019
«Մենք աշխատում ենք կտրուկ չլինել մեր տեսակետների մեջ: Համարում ենք, որ ցանկացած տեսակետ գոյության իրավունք ունի: Բայց առաջարկում ենք հավասարակշռված մոտեցումներով առաջ գնալ: Մենք հայտարարել ենք երկրի մրցունակության բարձրացման մասին: Ուղղակի հարկերի դրույքաչափերի նվազեցման, հարկերի բեռի նվազեցման հայեցակարգը հիմնված է այն տրամաբանության վրա, որ տնտեսավարողների համար լրացուցիչ հնարավորություն ընձեռվի և տնտեսավարողները կարողանան ազատված միջոցներով ներդրումներ կատարել, նոր պոտենցիալ ձևավորել: Այս դեպքում ստացվում է, որ մենք մի կողմից` Հարկային օրենսգրքով ուղղակի հարկերի բեռն ենք նվազեցնում, մյուս կողմից` լրացուցիչ բեռ ենք ավելացնում: Իհարկե, այստեղ կա ընկալում, որ այդ բեռը աշխատակցի, վարձու աշխատողի բեռն է, բայց խոշոր հաշվով դա բեռ է տնտեսության վրա»,- առողջության ապահովագրությանը վերաբերող «առողջության հարկ» նախատեսող հայեցակարգի մասին ասել է ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:
Լրագրողների այն հարցին, թե առողջության հարկի համար ֆինանսների նախարարությունն ունի՞ նախընտրելի շեմ, նա նշել է.
«Հարցը չափի մասին չէ, այլ ուղղության: Մենք կարծում ենք, որ պետք է նաև քննարկման առարկա դառնան այլընտրանքային տարբերակները, քանի որ վստահ չենք, որ առաջարկվող ճանապարհը կհասցնի այդ արդյունքներին` առանց կորուստների»:
Հիշեցնենք՝ ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է Առողջության համապարփակ ապահովագրության հայեցակարգ, որի համաձայն` աշխատող քաղաքացիներն իրենց աշխատավարձից պետք է վճարեն 6 տոկոս առողջության հարկ:
17:54 15.08.2025
Յոահիմ Լյովն առաջարկ է ստացել ՈւզբեկստանիցԳերմանիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովն Ուզբեկստանի ազգային հավաքականը գլխավորելու առաջարկ է ստացել։ Այս մասին հայտնում է Bild-ը: Ուզբեկստանի ֆուտբոլի ֆեդերացիան 65-ամյա մասնագետին առաջարկ է ուղարկել Բեռլինում Ուզբեկստանի դեսպանատան միջոցով: Լյովը մի քանի օր մտածելուց հետո «քաղաքավարի մերժել է» առաջարկը: Հիշեցնենք, որ Ուզբեկստանը նվաճել է աշխարհի 2026 թվականի առաջնության ուղեգիր: ...
17:46 15.08.2025
Աղվանք գյուղի բնակչի տանը խոշոր չափերի մարիխուանա կար․ Սյունիքի քրեական ոստիկանների բացահայտումըՕգոստոսի 12-ին Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ Աղվանք գյուղի բնակիչ 34-ամյա տղամարդն իր տանը պահում է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց։ Տեղեկությունն իրացվել է Համայնքային ոստիկանության Մեղրիի բաժնի ծառայողների հետ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում տղամարդու տանը կատարված զննությամբ հայտնաբերվել է 27 գրամից ավելի մարիխուանա։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ Ծանուցում. Ենթադրյալ […] ...
17:38 15.08.2025
Իրանի նավթի փոխնախարարը հյուրընկալվել է ՏԿԵ նախարարությունումՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նավթի փոխնախարար Ահմադ Զերաաթքարի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել են նաև «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Գևորգ Պողոսյանը, «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ Ապիտոնյանը, Իրանի նավթավերամշակման և բաշխման ազգային ընկերության առևտրի հարցերով տնօրեն Աբբաս Յալանը, Իրանի գազի ազգային […] ...
17:30 15.08.2025
Սերոբյանը դուրս չի եկել խաղադաշտ, «Շերիֆը» դուրս է մնացել ԿԼ-իցՏիրասպոլի «Շերիֆը», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Սերոբյանը, ավարտել է ելույթն ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայում: Բելգիական «Անդերլեխտի» դեմ որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում մոլդովական թիմը տանը 1-1 հաշիվն է գրանցել: Սերոբյանը պահեստայինների կազմում էր, բայց խաղադաշտ դուրս չի եկել: «Շերիֆը» Բելգիայում պարտվել էր 0-3 հաշվով: ...
17:18 15.08.2025
Ես չեմ պատրաստվում բանակցել Կիևի անունից. ԹրամփԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է տարածքների հարցը քննարկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ գագաթնաժողովում, սակայն կարծում է, որ Կիևն ինքը պետք է որոշում կայացնի այս հարցի վերաբերյալ։ «Ես չեմ պատրաստվում բանակցել նրանց անունից, ես այստեղ եմ, որպեսզի բոլորին բանակցային սեղանի շուրջ բերեմ», – լրագրողներին ասել է Թրամփը՝ Պուտինի հետ հանդիպման համար […] ...