20:55 07.12.2019
Գյումրիում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մասնակցել է 88-ի երկրաշարժի 31-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումներին: Ինչպես միշտ, միջոցառումները Գյումրիում մեկնարկել են Սուրբ Յոթ Վերք եկեղեցում մատուցված հոգեհանգստյան պատարագով, ապա ծաղիկներ ու ծաղկեպսակներ են խոնարհել երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին:
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի ձեռամբ կատարվել է զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստի կարգ: Հանրապետության նախագահը Գյումրիում միայն 88-ի հիշողություններից չէ, որ խոսել է։ Այսօրվա հիշատակի միջոցառումները վերածննդի ու զարգացման ծրագրերի լավատեսական կանխատեսումներով էին:
Գյումրիի Սուրբ Յոթ վերք եկեղեցին այն վայրն է, որտեղից սկսվում է դեկտեմբերի 7-ի առավոտը գրեթե բոլոր գյումրեցիների համար: Վառվող մոմերն ու աղոթողներն այսօր սովորականից շատ էին: 88-ին միայն Գյումրիում 17 հազար մարդ է զոհվել։
Հոգեհանգստյան պատարագը մատուցվեց բոլոր զոհերի հոգու հանգստության և հարազատների համբերության ու սփոփանքի համար: Պատարագից հետո հիշատակի միջոցառումների շարունակությունը ավանդաբար Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակում է, որտեղ էլ շարժվեց նախագահի գլխավորած պատվիրակությունը:
Հոգեհանգստի կարգ կատարվեց նաև այստեղ գտնվող հուշարձանի մոտ։
«Անմեղ զոհերին և բարեգութ սրտերին» , այսպես է կոչվում Ֆրիդ Սողոյանի հեղինակած քանդակը, որը հավերժացրել է նաև բոլոր նրանց, ովքեր այդ օրերին օգնության ձեռք մեկնեցին աղետյալ քաղաքին: Նրանց ու քաղաքի բոլոր բնակիչների տոկունության շնորհիվ Գյումրին հաղթեց աղետին:
Հուշարձանին նախագահ Արմեն Սարգսյանը ծաղկեպսակ դրեց: Իսկ արդեն լրագրողների հետ զրույցը անցած 31 տարիների ընթացքում արվածի ու չարվածի մասին էր: Ինչու Գյումրիի և աղետի գոտու բոլոր մյուս քաղաքների զարգացումն այսքան ձգձգվեց: Արմեն Սարգսյանն այստեղ միայն պետական կառավարման համակարգի մեղավորությունը չէ, որ տեսնում է:
«Սա քաղաք է, որը հոգի է ունեցել: Ոչ թե հոգի է ունեցել 30 տարի առաջ, այլ հոգի է ունեցել դարերով: Այդ հոգին, կարծես, սառել էր: Զբաղված լինելով Ղարաբաղի ու անկախության հարցերով՝ գուցե մեղավոր ենք բոլորս, որ ինչ-որ պահի ավելի շատ եռանդ, ժամանակ և սեր չենք դրել Գյումրիում: Պատմության բոլոր պահերին այն մարդիկ, որոնք սխալ են գործել, ոչ թե իրենց անձի առաջ, այլև իրենց ընտանիքի, հանրության, քաղաքի առաջ, պետք է պատասխան տան»,- լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։
Արմեն Սարգսյանը հիշեց երկրաշարժից հետո իր առաջին այցը Գյումրի վարչապետի պաշտոնում: Իր այցը խոնավ ու ցուրտ տնակ: Անկեղծացավ՝ այդ օրվանից հետո ամեն օր է մտածել Գյումրիի զարգացման մասին: Հիմա Գյումրիի հանդեպ վերաբերմունքը և հնարավորությունները փոխվել են:
«Երբ, որ Գյումրի եկա, որպես վարչապետ, սպասում էի, որ մարդիկ ինձ դժվար կընդունեն, երկար տարիներ մոռացված մարդիկ էին: Սարսափելի էր, թե ինչպես ու որտեղ էին ապրում: Ճիշտն ասած, ես պատրաստ էի ցանկացած վերաբերմունքի ու խոսքի, բայց եղավ ճիշտ հակառակը՝ ինձ հրավիրեցին տնակ, ոչ թե բողոքելու, այլ հյուրասիրելու: Մարդիկ իրենց վերջին ունեցածը կիսեցին ինձ հետ: Այսօր կարող եմ ասել բոլոր գյումրեցիներին, որ ես երկար տարիներ մղձավանջներ էի տեսնում, տեսնում էի Գյումրին: Ժամանակը եկել է, որպեսզի բոլորս միասին վերականգնենք այս հոյակապ քաղաքը և Սպիտակն ու Վանաձորը, և կյանք ու ուրախություն բերենք բոլորիս»,- ասել է Արմեն Սարգսյանը:
Գյումրեցիները պետք է փոխհատուցվեն իրենց համբերատարության համար: Սա շեշտադրեց Արմեն Սարգսյանը: Քաղաքի զարգացումը նաև աշխատանքն է ապահովելու: Այս մասին նախագահ Արմեն Սարգսյանը խոսեց գյումրեցի գործարար կանանց հետ հանդիպմանը: Ասիական զարգացման բանկը փոքր ու միջին ձեռներեցությամբ զբաղվող կանանց համար դասընթացներ է անցկացնում: Գյումրին ծրագրում ներկայացնում են 55 գործարար կանայք:
11:48 22.07.2025
Ա Սերիայի ռմբարկուն կարիերան կշարունակի Սաուդյան ԱրաբիայումԻտալիայի հավաքականի հարձակվող Մատեո Ռետեգին Բերգամոյի «Ատալանտայից» տեղափոխվել է Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Քադիսիա»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Արաբական ակումբը 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար վճարել է շուրջ 68 միլիոն եվրո: Կողմերը ստորագրել են երեք տարվա պայմանագիր: Ռետեգին 2024/2025 մրցաշրջանում 25 գոլով դարձել էր Իտալիայի Ա Սերիայի ռմբարկու: ...
11:42 22.07.2025
Քննարկվել են Սնանկության օրենսգրքի և հարակից օրենքների նախագծերի մշակման ուղղությամբ կատարված աշխատանքներըԱրդարադատության նախարարի տեղակալներ Օկսաննա Աբրահամյանը և Տիգրան Դադունցն ընդունել են Ասիական զարգացման բանկի կողմից իրականացվող բյուջետային աջակցության վարկային ծրագրի 3-րդ ենթածրագրի իրականացման նպատակով ԱԶԲ հերթական առաքելության պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել սնանկության ոլորտում բարեփոխումներին և ՀՀ Սնանկության օրենսգրքի և հարակից օրենքների նախագծերի մշակման ուղղությամբ կատարված աշխատանքներին, հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։ «Կարևորվել է ԱԶԲ-ի […] ...
11:36 22.07.2025
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի մասնաճյուղերից մեկի տնօրենը պետությանը պատճառել է առանձնապես խոշոր չափերով վնասՔննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է 2018 թվականին նախաձեռնված Հայանտառ ՊՈԱԿ-ի մասնաճյուղերից մեկի տնօրենի կողմից պետությանն առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս պատճառելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը, տեղեկացնում է ՀՀՔԿ-ն։ «Քրեական վարույթի նախաքննության ընթացքում ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ այն մասին, որ անտառտնտեսության տնօրենը 2017-2018 թվականների ընթացքում տեղյակ լինելով տարբեր անձանց կողմից մասնաճյուղի […] ...
11:30 22.07.2025
Արարատի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 23-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Արգավանդ, Գեղանիստ, Գետափնյա, Ղուկասավան, Արբաթ, Ազատաշեն, Խաչփար, Հայանիստ, Հովտաշատ, Սիփանիկ, Սիս, Տափերական, Փոքր Վեդի բնակավայրերի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ, տեղեկացնում են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից։ ...
11:25 22.07.2025
Նախադպրոցական ուսումնական հաստատություններում սննդի կազմակերպման նոր նորմատիվն ուժի մեջ կմտնի 2026 թվականինՆախադպրոցական ուսումնական հաստատություններում սննդի կազմակերպման նոր նորմատիվն ուժի մեջ կմտնի 2026 թվականին: Առողջ ապրելակերպի ամրապնդումը սկսվում է վաղ մանկական տարիքից` իր մեջ ներառելով առողջ և անվտանգ սննդի օգտագործումը, ֆիզիկական ակտիվությունը, օրվա ռեժիմը, բավարար քունը, անվտանգ վարքագծի պահպանումը և այլն, ինչը կուտակային ազդեցություն է ունենում հետագա կյանքի վրա: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ «Ապացուցողական […] ...
11:20 22.07.2025
Մարկո Առնաուտովիչը կդառնա Թիկնիզյանի խաղընկերըԱվստրիայի հավաքականի հարձակվող Մարկո Առնաուտովիչը Միլանի «Ինտերից» հեռանալուց հետո ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվել է սերբական «Ցրվենա Զվեզդա»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Սերբիայի չեմպիոնն ու 36-ամյա ֆուտբոլիստը երկու տարվա պայմանագիր են ստորագրել: Հիշեցնենք, որ Բելգրադը ներկայացնող ակումբում է հանդես գալիս նաև Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը: ...