Մեծ հաջողությունը միշտ գալիս է թիմի հետ. Արմեն Սարգսյանն այցելել է «Գյումրին մեր տունն է» երիտասարդական նախաձեռնության արվեստանոց – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+29.09 oC

Մեծ հաջողությունը միշտ գալիս է թիմի հետ. Արմեն Սարգսյանն այցելել է «Գյումրին մեր տունն է» երիտասարդական նախաձեռնության արվեստանոց

13:33 08.12.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Գյումրի աշխատանքային այցի շրջանակում այցելել է «Գյումրին մեր տունն է» երիտասարդական նախաձեռնության արվեստանոց։

Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ երիտասարդները պատմել են իրենց տարբեր ձեռնարկների մասին՝ սահադաշտ Գյումրիում, տարբեր թեմաներով խճանկարների պատրաստում, աֆորիզմներ Գյումրու փողոցներում, բնապահպանական ակցիաներ, ծառատունկ, քաղաքի բարեկարգում և այլն։

«Գյումրին մեր տունն է» երիտասարդական նախաձեռնությունն ունի 300 անդամ, գործում է 2012 թվականից: Նախաձեռնության հիմնական նպատակն է վերհանել և լուծել Շիրակի մարզում առկա խնդիրները, մասնավորապես՝ սոցիալական, զբոսաշրջային, մշակութային, սպորտային ուղղություններով:

Նախաձեռնության հիմնադիրների ուղեկցությամբ նախագահը ծանոթացել է երիտասարդների յուրօրինակ աշխատանքներին, դիտել նրանց հերթական նվերը քաղաքին՝ խցաններով խճանկարի տեսքով։ Այնուհետև նախագահը հանդիպել է նախաձեռնության անդամների հետ, զրուցել վերածնվող Գյումրիում երիտասարդների դերի մասին։

«Ձեր մասին տարբեր տեղերից լսելով՝ մտածեցի, որ կարող է դառնանք համախոհներ, ինչ-որ բան անենք միասին»,- ասել է նախագահ Սարգսյանը՝ ավելացնելով․ «Դուք մեր երկիրն եք, մեր երկրի ապագան եք։ Այն մարդիկ եք, ովքեր ստեղծագործ աշխատանքով են զբաղված, իսկ դա ամենակարևոր բանն է։ Դրա մեջ մեծ փիլիսոփայություն կա։ Ուրախ կլինեմ, եթե հնարավորություն լինի միասին աշխատել»։

Նախագահը խոսել է ծնունդով գյումրեցի փիլիսոփա, երաժիշտ, մեծ մտածող Գյուրջիևի մասին և հետաքրքիր հիշողություններ պատմել․

«Երբ 1984 թվականին Միացյալ Թագավորությունում աշխատում էի, Նոր տարվա՝ դեկտեմբերի կողմերը Գյուրջիևի ասոցիացիան հրավիրեց հանդիպման։ Կարծեցի՝ հինգ-վեց հոգով ենք հանդիպում, իրականում հանդիպումը հսկայական սրահում էր, որտեղ մոտ երկու հազար մարդ կար։ Հաջորդ օրը նույնպես մոտ երկու հազար մարդ կար, ընդ որում, շատ բարձրաստիճան անձինք, պետական մարդիկ, գործարարներ, մշակույթի գործիչներ և այլն։

Հայաստան այցելությունից հետո այդ ասոցիացիան ամիսը երկու-երեք անգամ հավաքվում էր։ Հայաստանի պատմական քարտեզը տպել էին, ներկում էին ու բաժանում։ Թվում է՝ ինչ կապ ունեն շոտլանդացիները, անգլիացիները, գերմանացիները և այլն։ Սակայն նրանք հավաքվում էին, հին, պատմական քարտեզները ներկում ու նվիրում։ Ես դրանցից երկուսն ունեմ, մեկն էլ Հայաստանի դեսպանատանն է (Լոնդոնում), պատին փակցված է։ Գյուրջիևն արժեք է, և սխալ է այն չօգտագործելը»։

Նախագահը ցանկություն է հայտնել վերականգնել Գյուրջիևի տունը Գյումրիում․ «Գյուրջիևի տունը չկա, սակայն ես այսպիսի միտք ունեմ՝ վերականգնենք այդ տունը կամ նորը կառուցենք»։

Նախագահի ու երիտասարդների զրույցը շարունակվել է արժեքների թեմայի շուրջ։ Նախագահ Սարգսյանը չափազանց կարևոր է համարել ազգային արժեքները գնահատելը։

«Մենք հաճախ սխալվում ենք և կարծում, թե այն, ինչ մեզնից հեռու է և դուրս է, ավելի կարևոր է ու մեծ արժեք ունի։ Բայց ամենաարժեքավորը քո սեփականն է,-նշել է նախագահը։ -Այն, ինչ դարերով ստեղծվել է և արժեքավոր է, կարծում ես, թե սովորական երևույթ է։ Պետք չէ այդ արժեքը կորցնել։ Մենք ունենք շատ սովորություններ, որոնք պետք չէ սարքել արհեստական, պետք չէ սարքել գռեհիկ, անշնորհք։ Հակառակը, շփվելով ուրիշների հետ, պետք է դրանք մաքրել և ներկայացնել գեղեցիկ ձևով։

Ասածս հետևյալն է՝ ձեր շրջապատում այնքան արժեք կա։ Դուք փողոցից մեխը վերցնում եք և փորձում եք դրանով հետաքրքիր բան անել։ Նույնը մեր մշակութային արժեքներն են։ Դուք ապրում եք Գյումրիում, այստեղ փողոցներում, տներում հսկայական քանակով «փոքրիկ մեխեր» կան, որոնք պետք է գտնել, մաքրել վրայից ժանգը։ Ընդհանրապես ամբողջ Հայաստանում հսկայական արժեքներ ունենք, պետք է գնանք, ամեն «մեխը» հանենք, փայլեցնենք, դրանից սարքենք այնպիսի մի բան, որ օտարները գան և զարմանան։ Սա մեծամտություն չէ։ Մենք այն ենք, ինչ այսօր կանք։ Տիգրան Մեծի պատմությունը պետք է իմանանք, բայց դրանով գլուխ գովելով տեղ չենք հասնի։ Ունեցածը, պատմությունը դեռ ոչինչ չի նշանակում, եթե չես կարողանում այն հղկել, արժեք տալ»։

Կարևոր համարելով թիմային աշխատանքը՝ նախագահ Սարգսյանն ասել է․ «Լավագույն ղեկավարը, առաջնորդը նա է, ով ստեղծում է իր կողքին մարդկանց, ովքեր կարող են շարունակել գործն առանց իրեն։ Խորհուրդս ձեզնից յուրաքանչյուրին՝ անգամ եթե փոքր գործ եք անում, ստեղծեք թիմ, հնարավորություն տվեք՝ մյուսներն էլ խոսեն։ Երբեք մի վախեցեք աշխատել մարդկանց հետ, ովքեր ձեզնից ավելի խելացի են կամ փորձառու։ Դա միայն ցույց է տալու, որ դուք ուժեղ եք։ Միայն թույլ մարդիկ կարող են վախենալ, որ ինչ-որ մեկը կարող է իրենցից խելոք լինի կամ փորձառու։ Մեծ հաջողությունը միշտ գալիս է թիմի հետ»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պուտին-Թրամփ բանակցությունները կարող են տևել 6-7 ժամ. Պեսկով

19:53 15.08.2025

Պուտին-Թրամփ բանակցությունները կարող են տևել 6-7 ժամ. Պեսկով

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի միջև Ալյասկայում կայանալիք գագաթնաժողովը կտևի ընդհանուր առմամբ մոտ 6-7 ժամ՝ նախատեսված միջոցառումների մեծ թվի պատճառով։ Նրա խոսքով՝ Մոսկվան ենթադրում է, որ առաջնորդները նախ անձնական զրույց կունենան։ Պեսկովը նաև հայտնել է, որ Պուտինի և Թրամփի անձնական զրույցները կանցկացվեն […] ...

ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Հնդկաստանին Անկախության օրվա առթիվ

19:46 15.08.2025

ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Հնդկաստանին Անկախության օրվա առթիվ

ՀՀ ԱԳ նախարարությունը Հնդկաստանի կառավարությանն ու ժողովրդին շնորհավորել է երկրի Անկախության օրվա առթիվ: «Մեր անկեղծ շնորհավորանքներն ենք հղում Հնդկաստանի կառավարությանը և ժողովրդին՝ Հնդկաստանի Անկախության օրվա կապակցությամբ՝ մաղթելով նրանց շարունակական հաջողություններ և առաջընթաց»,-ասված է ԱԳՆ-ի՝ X-ի միկրոբլոգում արված գրառման մեջ։   On the occasion of #IndiaIndependenceDay, we extend our sincere congratulations to the Government & people […] ...

Ինչ է խորհուրդ տվել Ջուդ Բելինգհեմը «Ռեալի» ղեկավարությանը

19:27 15.08.2025

Ինչ է խորհուրդ տվել Ջուդ Բելինգհեմը «Ռեալի» ղեկավարությանը

«Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմն ակումբի ղեկավարությանը խորհուրդ է տվել պայմանագիր կնքել «Քրիստալ Փելասի» կիսապաշտպան Ադամ Ուորթոնի հետ։ Այս մասին գրում է Sport-ը: 21-ամյա կիսապաշտպանը Բելինգհեմի խաղընկերն է Անգլիայի հավաքականում, և ըստ «Ռեալի» խաղացողի՝ Ուորթոնն իր խաղային որակներով շատ նման է լեգենդար Տոնի Կրոսին: Գործարքի իրականացումը, սակայն, հեշտ չի լինի, քանի որ «Քրիստալ Փելասը» մտադիր չէ […] ...

12-րդ անգամ կանցկացվի «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային ներառական փառատոնը

19:16 15.08.2025

12-րդ անգամ կանցկացվի «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային ներառական փառատոնը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ օգոստոսի 18-ից սեպտեմբերի 5-ը Լոռու, Կոտայքի մարզերում և Երևանում կանցկացվի «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային ներառական 12-րդ փառատոնը։ Փառատոնի մեկնարկին ընդառաջ Լոռու մարզում կկազմակերպվի ներառական մշակութային ճամբար՝ ուղղված խոցելի խմբերի երեխաների ստեղծագործական ներուժի բացահայտմանը և մշակութային ինտեգրմանը։ Բացման […] ...

Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Լուկաշենկոյի հետ

19:04 15.08.2025

Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Լուկաշենկոյի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ: «Ես հրաշալի զրույց ունեցա Բելառուսի հարգարժան նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։ Զանգի նպատակն էր շնորհակալություն հայտնել նրան 16 բանտարկյալի ազատ արձակման համար։ Մենք նաև քննարկում ենք ևս 1300 բանտարկյալի ազատ արձակման հարցը։ Մեր զրույցը շատ լավն էր։ Մենք քննարկեցինք բազմաթիվ թեմաներ, այդ թվում՝ նախագահ […] ...

L’Equipe-ը ավելի բարձր է գնահատել պարտված թիմին

18:52 15.08.2025

L’Equipe-ը ավելի բարձր է գնահատել պարտված թիմին

L’Equipe պարբերականը աննախադեպ է գնահատել ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի մասնակից թիմերին ու ֆուտբոլիստներին: Ֆրանսիական պարբերականը գավաթը նվաճած ՊՍԺ-ին, ընդհանուր առմամբ, 10 բալային համակարգում գնահատել է 3.9, Խվիչա Կվարացխելիան ստացել է ամենացածր՝ 2 գնահատականը, իսկ ահա պարտված «Տոտենհեմը» ստացել է 5.7 գնահատականը: Պարբերականը երբեք պարտված թիմին, հաղթած թիմի համեմատ, այսքան բարձր չէր գնահատել: ...

BACK_TO_TOP