ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց զինծառայողին ինքնասպանության դրդելու պատիժը խստացնող օրինագիծը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+28.09 oC

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց զինծառայողին ինքնասպանության դրդելու պատիժը խստացնող օրինագիծը

10:51 09.12.2019

ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց զինծառայողին ինքնասպանության դրդելու համար նախատեսված պատիժը խստացնող օրենքի նախագիծը։

Այն հեղինակել էին ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամներ Նաիրա Զոհրաբյանը, Վահե Էնֆիաջյանը, Շաքե Իսայանը և Արման Աբովյանը:

Օրենքի նախագծով առաջարկվում է օրենսգիրքը լրացնել նոր հոդվածով, որով առաջարկվում է սահմանել զորամասում կամ զինվորական ծառայություն կրելու այլ վայրում զինծառայողին սպառնալիքի, բռնության, դաժան վերաբերմունքի կամ անձնական պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու միջոցով անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ  ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի  հասցնելը  մեկ այլ զինծառայողի կողմից՝ պատժվում է  ազատազրկմամբ՝  երեքից ութ տարի ժամկետով: Մի խումբ անձանց կողմից, պետի կողմից ստորադասի  նկատմամբ, միևնույն անձի նկատմամբ՝ պարբերաբար, մարտական հերթապահության կամ մարտական ծառայության կրելու ընթացքում ինքնասպանության դրդելը պատժվում է ազատազրկմամբ՝  հինգից տասը տարի ժամկետով, իսկ սույն հոդվածով նախատեսված արարքները, որոնք կատարվել են ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում՝ պատժվում է ազատազրկմամբ՝ յոթից տասներկու տարի ժամկետով:

Օրենքի նախագիծն ընդունվեց միաձայն՝ 94 «կողմ» ձայնով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 15.08.2025

SHANTNEWS

Ես ինձ բախտավոր եմ համարում, որ քեզ նման թիմակից և ընկեր եմ ունեցել․ Սալահը՝ Նունյեսին

19:58 15.08.2025

Ես ինձ բախտավոր եմ համարում, որ քեզ նման թիմակից և ընկեր եմ ունեցել․ Սալահը՝ Նունյեսին

«Լիվերպուլի» առաջատար հարձակվող Մոհամեդ Սալահը հուզիչ գրառում է կատարել X-ի իր էջում` հրաժեշտ տալով «Ալ Հիլալ» տեղափոխված Դարվին Նունյեսին: «Ես ինձ բախտավոր եմ համարում, որ քեզ նման թիմակից և ընկեր եմ ունեցել։ Դու միշտ շատ անկեղծ էիր և լավ էներգիա էիր բերում, ուր էլ որ գնում էիր։ Դու մեզ ծիծաղեցնում էիր և սրտանց էիր վերաբերվում […] ...

Հրշեջ-փրկարարները մարել են Մեղրի համայնքի Կալեր բնակավայրի անտառամերձ տարածքում բռնկված հրդեհը

19:55 15.08.2025

Հրշեջ-փրկարարները մարել են Մեղրի համայնքի Կալեր բնակավայրի անտառամերձ տարածքում բռնկված հրդեհը

Օգոստոսի 11-ին՝ ժամը 17:28-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել Կալեր գյուղում բռնկված հրդեհի վերաբերյալ: Դեպքի վայր էին մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության ուժերն ու միջոցները: Պարզվել էր, որ գյուղի անտառամերձ տարածքում չորս օջախով այրվում էր բուսածածկույթ: Կալեր գյուղի անտառամերձ տարածքում բռնկված հրդեհի մարման աշխատանքները շարունակվել են շուրջ չորս օր: […] ...

Պուտին-Թրամփ բանակցությունները կարող են տևել 6-7 ժամ. Պեսկով

19:53 15.08.2025

Պուտին-Թրամփ բանակցությունները կարող են տևել 6-7 ժամ. Պեսկով

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի միջև Ալյասկայում կայանալիք գագաթնաժողովը կտևի ընդհանուր առմամբ մոտ 6-7 ժամ՝ նախատեսված միջոցառումների մեծ թվի պատճառով։ Նրա խոսքով՝ Մոսկվան ենթադրում է, որ առաջնորդները նախ անձնական զրույց կունենան։ Պեսկովը նաև հայտնել է, որ Պուտինի և Թրամփի անձնական զրույցները կանցկացվեն […] ...

ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Հնդկաստանին Անկախության օրվա առթիվ

19:46 15.08.2025

ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Հնդկաստանին Անկախության օրվա առթիվ

ՀՀ ԱԳ նախարարությունը Հնդկաստանի կառավարությանն ու ժողովրդին շնորհավորել է երկրի Անկախության օրվա առթիվ: «Մեր անկեղծ շնորհավորանքներն ենք հղում Հնդկաստանի կառավարությանը և ժողովրդին՝ Հնդկաստանի Անկախության օրվա կապակցությամբ՝ մաղթելով նրանց շարունակական հաջողություններ և առաջընթաց»,-ասված է ԱԳՆ-ի՝ X-ի միկրոբլոգում արված գրառման մեջ։   On the occasion of #IndiaIndependenceDay, we extend our sincere congratulations to the Government & people […] ...

Ինչ է խորհուրդ տվել Ջուդ Բելինգհեմը «Ռեալի» ղեկավարությանը

19:27 15.08.2025

Ինչ է խորհուրդ տվել Ջուդ Բելինգհեմը «Ռեալի» ղեկավարությանը

«Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմն ակումբի ղեկավարությանը խորհուրդ է տվել պայմանագիր կնքել «Քրիստալ Փելասի» կիսապաշտպան Ադամ Ուորթոնի հետ։ Այս մասին գրում է Sport-ը: 21-ամյա կիսապաշտպանը Բելինգհեմի խաղընկերն է Անգլիայի հավաքականում, և ըստ «Ռեալի» խաղացողի՝ Ուորթոնն իր խաղային որակներով շատ նման է լեգենդար Տոնի Կրոսին: Գործարքի իրականացումը, սակայն, հեշտ չի լինի, քանի որ «Քրիստալ Փելասը» մտադիր չէ […] ...

BACK_TO_TOP