19:18 09.12.2019
Իմքայլական պատգամավոր Սուրեն Գրիգորյանի կարծիքով՝ ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանը ոչ թե մանիպուլյացիա է անում, այլ ուղղակի սուտ է տարածում։ Այս մասին նա այսօր հայտարարեց ԱԺ ամբիոնից։ Խոսքը վերաբերում էր այսօր քվեարկությամբ ընդունված օրենքի վերաբերյալ Սամսոնյանի խոսքերին։
Իշխանական պատգամավորները բացատրեց, որ իրենք որևէ նոր պետական տուրք չեն սահմանել վարչական իրավախախտումների բողոքարկման վերաբերյալ, միայն փոխել են այն մարմինը, որտեղ պետք է դիմել։ Մինչդեռ Սամսոնյանը, ըստ Գրիգորյանի, ապատեղեկատվություն է տարածել ցանցում, թե 88-հոգանոց իմքայլական խմբակցությունն ինչ ուզում անցկացնում է Ազգային ժողովում։
«Մնում էր մի հատ էլ որոշեք՝ ով ինչ օրենք բերի․ հասանք, իջեք», – ասաց Գրիգորյանը զայրացած։
«Պարո´ն Գրիգորյան ջան, եկեք կոռեկտ լինենք, միմյանց հարգենք, ու խնդրում եմ նման բառապաշարով ելույթներ չունենալ։ Մենք չենք ստում։ Մենք ներկայացնում ենք այն, ինչ եղել է», – Գրիգորյանին պատասխանեց նրանից հետո ելույթ ունեցած Գևորգ Գորգիսյանը ԼՀԿ խմբակցությունից։
23:14 15.08.2025
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Լիխտենշտայնին՝ Ազգային օրվա առթիվՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Լիխտենշտայնի Իշխանապետությանը՝ Ազգային օրվա կապակցությամբ։ «Ջերմ շնորհավորանքներ և լավագույն մաղթանքներն ենք հղում Լիխտենշտայնին՝ Ազգային օրվա կապակցությամբ: Հայաստանը հույս ունի ամրապնդել հայ-լիխտենշտայնյան հարաբերությունները՝ թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ հարթակներում՝ մեր ժողովուրդների փոխադարձ բարօրության համար»,- նշվում է Հայաստանի ԱԳՆ-ի՝ X-ի միկրոբլոգում արված գրառման մեջ։ Warm congratulations & best wishes on the occasion of the […] ...
23:04 15.08.2025
Գեղարքունիքի մարզում մոտ 37կմ ճանապարհահատվածներում կատարվում են միջին նորոգման աշխատանքներ2025 թվականին Գեղարքունիքի մարզում ՀՀ պետական բյուջեի միջոցներով նախատեսված է հիմնանորոգման աշխատանքներ իրականացնել մոտ 35կմ ճանապարհահատվածներում։ Հիմնանորոգվում են ինչպես միջպետական, այնպես էլ հանրապետական և մարզային նշանակության ավտոճանապարհներ։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Եվս մոտ 37կմ ճանապարհահատվածներում կատարվում են միջին նորոգման աշխատանքներ։ Այսպիսով՝ Գեղարքունիքի մարզում ՀՀ պետական բյուջեի միջոցներով նորոգվում են ընդհանուր երկարությամբ մոտ […] ...
22:55 15.08.2025
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Հարավային Կորեային Ազատագրման օրվա կապակցությամբՀայաստանի արտաքին գործերի նախարարությունը շնորհավորել է Կորեայի Հանրապետությանը՝ Ազատագրման օրվա կապակցությամբ։ «Ջերմ շնորհավորանքներ և խաղաղության ու բարգավաճման լավագույն մաղթանքներն ենք հղում Կորեայի Հանրապետության բարեկամ ժողովրդին՝ Ազատագրման օրվա կապակցությամբ։ Հայաստանը ձգտում է շարունակել զարգացնել Հայաստանի Հանրապետություն-Կորեայի Հանրապետություն հարաբերությունները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում»,- նշվում է Հայաստանի ԱԳՆ-ի՝ X-ի միկրոբլոգում արված գրառման մեջ։ Warm congratulations & best […] ...
22:48 15.08.2025
«Արարատ-Արմենիան» ավարտել է ելույթն ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայում«Արարատ-Արմենիան» ավարտել է ելույթն ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայում: Պրահայի «Սպարտայի» դեմ որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում հայկական թիմը ևս պարտվել է, այս անգամ 1-2 հաշվով: Պրեմիեր լիգայի փոխչեմպիոնը առաջին խաղում պարտվել էր 1-4 հաշվով: ...
22:41 15.08.2025
Գյումրիում պայթյուն է տեղի ունեցել «Avatr» մակնիշի ավտոմեքենայում․ կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրիցՕգոստոսի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պռոշյան փողոցի 77/7 հասցեում՝ «Շիրակ մոլ»-ի հարևանությամբ ավտոմեքենա է այրվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Գյումրու թիվ 1 հրշեջ փրկարարական ջոկատից՝ 2 մարտական հաշվարկ։ […] ...
22:33 15.08.2025
Արդյո՞ք Էրդողանը կլինի Դոնալդ Թրամփի մրցակիցը Խաղաղության Նոբելյան մրցանակի համար պայքարումԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնապես առաջադրվել է որպես Նոբելյան խաղաղության մրցանակի դափնեկրի թեկնածու: Հայաստանը նրան առաջադրած երկրներից մեկն է: Ի՞նչ մանրամասներ են հայտնի: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հիշատակված այդ 7 պետություններից 5-ը պաշտպանել են Թրամփի առաջադրումը առաջին դեմքերի շուրթերով, այդ թվում նաև Հայաստանը, մեկը՝ կառավարության մակարդակով, մեկն էլ արտգործնախարարի մակարդակով: Բայց ի՞նչն […] ...