20:42 09.12.2019
Դեկտեմբերի 6-ին ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության և ՊԵԿ ծառայողները Գոգավանի սահմանային անցակետում իրականացրել են համալիր օպերատիվ-քննչական միջոցառում,որի շրջանակներում գլխավոր վարչություն բերման են ենթարկվել ու ձերբակալվել մի խումբ պաշտոնատար անձինք։
Տեղեկացնենք, որ ՊԵԿ քննչական վարչությունում քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով հարուցված քրեական գործի շրջանակներում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ՊԵԿ մաքսային ծառայության Գոգավան-Պրիվոլնոյե մաքսային կետի մի խումբ պաշտոնատար անձինք թույլ են տվել ապօրինություններ։ Մասնավորապես, նրանք իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ են օգտագործել և 2019 թվականի ընթացքում մի շարք անձանց կողմից արտերկրից Հայաստան ներկրված տարբեր ապրանքների նկատմամբ պատշաճ մաքսային հսկողություն չեն իրականացրել՝ պետության շահերին պատճառելով էական վնաս։ Բացի այդ, փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ հիշյալ պաշտոնատար անձինք ապօրինի գործողություններ կատարելու դիմաց տարբեր անձանցից պարբերաբար ստացել են 200-ից 350 դոլար կաշառք։
Հարուցված քրեական գործի շրջանակներում խուզարկվել են բերման ենթարկված անձանց բնակարաններն ու ավտոմեքենաները, հայտնաբերվել և առգրավվել են քրեական գործի համար ապացուցողական նշանակություն ունեցող իրեր ու փաստաթղթեր։ Ձերբակալվել են նաեւ այս գործին առնչություն ունեցող քաղաքացիներ։ Նախաքննությունը շարունակվում է։
23:14 15.08.2025
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Լիխտենշտայնին՝ Ազգային օրվա առթիվՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Լիխտենշտայնի Իշխանապետությանը՝ Ազգային օրվա կապակցությամբ։ «Ջերմ շնորհավորանքներ և լավագույն մաղթանքներն ենք հղում Լիխտենշտայնին՝ Ազգային օրվա կապակցությամբ: Հայաստանը հույս ունի ամրապնդել հայ-լիխտենշտայնյան հարաբերությունները՝ թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ հարթակներում՝ մեր ժողովուրդների փոխադարձ բարօրության համար»,- նշվում է Հայաստանի ԱԳՆ-ի՝ X-ի միկրոբլոգում արված գրառման մեջ։ Warm congratulations & best wishes on the occasion of the […] ...
23:04 15.08.2025
Գեղարքունիքի մարզում մոտ 37կմ ճանապարհահատվածներում կատարվում են միջին նորոգման աշխատանքներ2025 թվականին Գեղարքունիքի մարզում ՀՀ պետական բյուջեի միջոցներով նախատեսված է հիմնանորոգման աշխատանքներ իրականացնել մոտ 35կմ ճանապարհահատվածներում։ Հիմնանորոգվում են ինչպես միջպետական, այնպես էլ հանրապետական և մարզային նշանակության ավտոճանապարհներ։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Եվս մոտ 37կմ ճանապարհահատվածներում կատարվում են միջին նորոգման աշխատանքներ։ Այսպիսով՝ Գեղարքունիքի մարզում ՀՀ պետական բյուջեի միջոցներով նորոգվում են ընդհանուր երկարությամբ մոտ […] ...
22:55 15.08.2025
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Հարավային Կորեային Ազատագրման օրվա կապակցությամբՀայաստանի արտաքին գործերի նախարարությունը շնորհավորել է Կորեայի Հանրապետությանը՝ Ազատագրման օրվա կապակցությամբ։ «Ջերմ շնորհավորանքներ և խաղաղության ու բարգավաճման լավագույն մաղթանքներն ենք հղում Կորեայի Հանրապետության բարեկամ ժողովրդին՝ Ազատագրման օրվա կապակցությամբ։ Հայաստանը ձգտում է շարունակել զարգացնել Հայաստանի Հանրապետություն-Կորեայի Հանրապետություն հարաբերությունները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում»,- նշվում է Հայաստանի ԱԳՆ-ի՝ X-ի միկրոբլոգում արված գրառման մեջ։ Warm congratulations & best […] ...
22:48 15.08.2025
«Արարատ-Արմենիան» ավարտել է ելույթն ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայում«Արարատ-Արմենիան» ավարտել է ելույթն ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայում: Պրահայի «Սպարտայի» դեմ որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում հայկական թիմը ևս պարտվել է, այս անգամ 1-2 հաշվով: Պրեմիեր լիգայի փոխչեմպիոնը առաջին խաղում պարտվել էր 1-4 հաշվով: ...
22:41 15.08.2025
Գյումրիում պայթյուն է տեղի ունեցել «Avatr» մակնիշի ավտոմեքենայում․ կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրիցՕգոստոսի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պռոշյան փողոցի 77/7 հասցեում՝ «Շիրակ մոլ»-ի հարևանությամբ ավտոմեքենա է այրվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Գյումրու թիվ 1 հրշեջ փրկարարական ջոկատից՝ 2 մարտական հաշվարկ։ […] ...
22:33 15.08.2025
Արդյո՞ք Էրդողանը կլինի Դոնալդ Թրամփի մրցակիցը Խաղաղության Նոբելյան մրցանակի համար պայքարումԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնապես առաջադրվել է որպես Նոբելյան խաղաղության մրցանակի դափնեկրի թեկնածու: Հայաստանը նրան առաջադրած երկրներից մեկն է: Ի՞նչ մանրամասներ են հայտնի: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հիշատակված այդ 7 պետություններից 5-ը պաշտպանել են Թրամփի առաջադրումը առաջին դեմքերի շուրթերով, այդ թվում նաև Հայաստանը, մեկը՝ կառավարության մակարդակով, մեկն էլ արտգործնախարարի մակարդակով: Բայց ի՞նչն […] ...