08:31 10.12.2019
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Գառնի-Երևան» ջրատարի վրա վթարային աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. դեկտեմբերի 10-ին ժամը 10։00-ից մինչեւ դեկտեմբերի 11-ը ժամը 10։00-ը կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Նուբարաշեն վարչական շրջանը՝ ամբողջությամբ, Էրեբունի վարչական շրջանը` բացառությամբ Արին-Բերդի փողոցի և նրբանցքների, Արցախի պողոտայի և Սարի Թաղի, Կենտրոն վարչական շրջանի Օստրովսկու, Ծատուրյան, Զավարյան փողոցների և նրբանցքների, Ալեք Մանուկյան 1, 4/2, 17, Նար-Դոսի 1-ից 40, Քրիստափորի 1-ից 15, Ծխախոտագործների 1-ից 65 համարների, Խորենացու 28-ից 231 համարների և 3-րդ փակուղու, Տիգրան Մեծի 12-ից 80 համարների և նրբանցքի, Երևանի ոստիկանության վարչական շենքի, Ազգային անվտանգության ծառայության, Երևանի պետական համալսարանի,
Շենգավիթ վարչական շրջանի Արշակունյաց պողոտայի, Գ. Նժդեհի, Շահամիրյան, Ֆրունզեի, Ս. Սարգսյան, Մայիսի 9-ի, Մխչյան, Կոտովսկու, Մուսայելյան, Պատկանյան, Մադոյան, Օդեսայի, Հրազդանի, Սմբատ Զորավարի, Ղարիբջանյան, Եղբայրության, Մանթաշյան, Մանանդյան, Շևչենկոյի, Նիզամու, Մասիսի, Վերին Շենգավիթի 1-ին, 2-րդ, 10-րդ փողոցների և նրբանցքների, Արին-Բերդի 3-րդ և 5-րդ նրբանցքների, Չեխովի 1-ից 21, Բագրատունյաց 41-ից 80 համարների, Ներքին Շենգավիթ, Նորագավիթ և Նոր Խարբերդ այգեգործական թաղամասերի
Շենգավիթ վարչական շրջանի մյուս հատվածների շենքերի՝ 3-ից բարձր հարկերի։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
23:14 15.08.2025
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Լիխտենշտայնին՝ Ազգային օրվա առթիվՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Լիխտենշտայնի Իշխանապետությանը՝ Ազգային օրվա կապակցությամբ։ «Ջերմ շնորհավորանքներ և լավագույն մաղթանքներն ենք հղում Լիխտենշտայնին՝ Ազգային օրվա կապակցությամբ: Հայաստանը հույս ունի ամրապնդել հայ-լիխտենշտայնյան հարաբերությունները՝ թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ հարթակներում՝ մեր ժողովուրդների փոխադարձ բարօրության համար»,- նշվում է Հայաստանի ԱԳՆ-ի՝ X-ի միկրոբլոգում արված գրառման մեջ։ Warm congratulations & best wishes on the occasion of the […] ...
23:04 15.08.2025
Գեղարքունիքի մարզում մոտ 37կմ ճանապարհահատվածներում կատարվում են միջին նորոգման աշխատանքներ2025 թվականին Գեղարքունիքի մարզում ՀՀ պետական բյուջեի միջոցներով նախատեսված է հիմնանորոգման աշխատանքներ իրականացնել մոտ 35կմ ճանապարհահատվածներում։ Հիմնանորոգվում են ինչպես միջպետական, այնպես էլ հանրապետական և մարզային նշանակության ավտոճանապարհներ։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Եվս մոտ 37կմ ճանապարհահատվածներում կատարվում են միջին նորոգման աշխատանքներ։ Այսպիսով՝ Գեղարքունիքի մարզում ՀՀ պետական բյուջեի միջոցներով նորոգվում են ընդհանուր երկարությամբ մոտ […] ...
22:55 15.08.2025
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Հարավային Կորեային Ազատագրման օրվա կապակցությամբՀայաստանի արտաքին գործերի նախարարությունը շնորհավորել է Կորեայի Հանրապետությանը՝ Ազատագրման օրվա կապակցությամբ։ «Ջերմ շնորհավորանքներ և խաղաղության ու բարգավաճման լավագույն մաղթանքներն ենք հղում Կորեայի Հանրապետության բարեկամ ժողովրդին՝ Ազատագրման օրվա կապակցությամբ։ Հայաստանը ձգտում է շարունակել զարգացնել Հայաստանի Հանրապետություն-Կորեայի Հանրապետություն հարաբերությունները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում»,- նշվում է Հայաստանի ԱԳՆ-ի՝ X-ի միկրոբլոգում արված գրառման մեջ։ Warm congratulations & best […] ...
22:48 15.08.2025
«Արարատ-Արմենիան» ավարտել է ելույթն ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայում«Արարատ-Արմենիան» ավարտել է ելույթն ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայում: Պրահայի «Սպարտայի» դեմ որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում հայկական թիմը ևս պարտվել է, այս անգամ 1-2 հաշվով: Պրեմիեր լիգայի փոխչեմպիոնը առաջին խաղում պարտվել էր 1-4 հաշվով: ...
22:41 15.08.2025
Գյումրիում պայթյուն է տեղի ունեցել «Avatr» մակնիշի ավտոմեքենայում․ կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրիցՕգոստոսի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պռոշյան փողոցի 77/7 հասցեում՝ «Շիրակ մոլ»-ի հարևանությամբ ավտոմեքենա է այրվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Գյումրու թիվ 1 հրշեջ փրկարարական ջոկատից՝ 2 մարտական հաշվարկ։ […] ...
22:33 15.08.2025
Արդյո՞ք Էրդողանը կլինի Դոնալդ Թրամփի մրցակիցը Խաղաղության Նոբելյան մրցանակի համար պայքարումԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնապես առաջադրվել է որպես Նոբելյան խաղաղության մրցանակի դափնեկրի թեկնածու: Հայաստանը նրան առաջադրած երկրներից մեկն է: Ի՞նչ մանրամասներ են հայտնի: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հիշատակված այդ 7 պետություններից 5-ը պաշտպանել են Թրամփի առաջադրումը առաջին դեմքերի շուրթերով, այդ թվում նաև Հայաստանը, մեկը՝ կառավարության մակարդակով, մեկն էլ արտգործնախարարի մակարդակով: Բայց ի՞նչն […] ...