19:47 11.12.2019
Ալեքսանդրապոլ-Լենինականի, Կարսի ու Թիֆլիսի քաղաքային միջավայրի պատմությունների լուսանկարային եզակի հավաքածու է պահվում Գյումրու «Շալե» կենտրոնում:
Քաղաքների պատմությունը այստեղ սկսվում է 1800-ականներից ու հասնում մինչև մեր օրեր: Դրանք պատմում են 19-20-րդ դարերի քաղաքային կենցաղի, տարբեր բնակավայրերի տարազների և հայտնի գերդաստանների մասին։ Լուսանկարներից շատերը մաշված ու գունազրկված են: Դրանց փրկությունը թվայնացումն է:
Առաջինը թվայնացումը սկսել են Ալեքպոլյան շրջանի լուսանկարներից: 1500 լուսանկարները 30 տարիների ընթացքում Թումասյանների ընտանիքը պեղել, գտել, գնել նաև նվեր է ստացել: Քաղաքի լուսանկարները, ըստ ժամանակաշրջանների, խմբավորել են:
Ցուցասրահի վերածված առաջին հարկում Լենինականի պատմությունն է: Քաղաքի հին թաղերը, հայտնի մարդիկ նաև այն, թե ինչպես են կառուցվել կենտրոնական փողոցների շենքերը: Այժմյան Ռիժկովի փողոցը լուսանկարներում ոչ թե ճեմափողոց է, այլ ընդարձակ ու երթևեկելի:
Ավելի մեծ է Ալեքպոլի լուսանկարների հավաքածուն: 1800-ականներին լուսանկարիչների ծառայություններից օգտվելը բավական թանկ հաճույք էր և հասու չէր բոլորին: Ալեքպոլում լուսանկարվել են միայն հարուստները, ազնվականներն և հայտնի արհեստավորների ընտանիքները: Այդպիսի օրինակներից է ֆայտոնչիների ընտանիքի նկարը: Նրանք նկարվել են ոչ թե լուսանկարչատանը, այլ իրենց տան դիմաց: Այսինքն՝ 1800-ականներին արդեն Ալեքպոլում շրջիկ լուսանկարիչներ են եղել:
Լալայանցը, Մուշեղյանցը, Պեպերյանը Ալեքպոլում հայտնի լուսանկարիչներն են եղել, որոնք աշխատել են նաև Կարսում: Կարսից Գյումրի հասած ամենահայտնի լուսանկարում խանումն է: Խանումը արևմտյան Հայաստանում բանահավաքությամբ է զբաղվել, հետո գաղթել է Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղ: Լուսանկարը և Խանումի մասին տեղեկությունները Թումասյան ընտանիքին են փոխանցել նրա հարազատները:
Հավաքածուում հայտնված ամենավերջին լուսանկարն արվել է 1900-ականների սկզբին, «Ձորի մայլա» թաղամասում: Մաշված ու խոնավացած լուսանկարում գրեթե չեն նշմարվում դեմքերը, բայց պարզ է, որ նկարում քաղաքային միջավայրում ապրած անասնապահությամբ զբաղվող ընտանիք է:
«140-150 տարվա լուսանկարներ ունենք: Պատկերացրեք, սրանք փրկվել են այրվելուց, դեն շպրտվելուց: Հարազատները ուզեցել են վառել, թափել, վերացումից փրկել ենք: Սա պատմություն է ոչ միայն Ալեքպոլի, այլև հայի մասին: Լուսանկարներում տարբեր տարազներն են ներկայացված, կենցաղն է ներկայացված: Նաև եղեռնից փրկվածների լուսանկարներ ունենք: Թվայնացված լուսանկարներ չկան Ալեքպոլի ընտանիքներից: Սրանք առաջինն են, որը մենք ենք անում: Սա հասանելի է լինելու բոլորի համար: Գրքի տեսքով ենք տպագրելու շուտով»,- SHANTNEWS-ին ասել է Անի Թումասյանը:
Լուսանկարների փրկությունը թվայնացումն է: Անի Թումասյանն առաջինը սկսել է Ալեքպոլի լուսանկարներից: Սա քաղաքի այս ժամանակաշրջանին վերաբերող նյութերի առաջին թվայնացումն է: Այն հնարավորություն կտա ցուցանմուշների վերածված լուսանկարները հասանելի դարձնել այլ ձևաչափով: Դրանք տպագրվելու են գրքի տեսքով:
11:48 22.07.2025
Ա Սերիայի ռմբարկուն կարիերան կշարունակի Սաուդյան ԱրաբիայումԻտալիայի հավաքականի հարձակվող Մատեո Ռետեգին Բերգամոյի «Ատալանտայից» տեղափոխվել է Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Քադիսիա»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Արաբական ակումբը 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար վճարել է շուրջ 68 միլիոն եվրո: Կողմերը ստորագրել են երեք տարվա պայմանագիր: Ռետեգին 2024/2025 մրցաշրջանում 25 գոլով դարձել էր Իտալիայի Ա Սերիայի ռմբարկու: ...
11:42 22.07.2025
Քննարկվել են Սնանկության օրենսգրքի և հարակից օրենքների նախագծերի մշակման ուղղությամբ կատարված աշխատանքներըԱրդարադատության նախարարի տեղակալներ Օկսաննա Աբրահամյանը և Տիգրան Դադունցն ընդունել են Ասիական զարգացման բանկի կողմից իրականացվող բյուջետային աջակցության վարկային ծրագրի 3-րդ ենթածրագրի իրականացման նպատակով ԱԶԲ հերթական առաքելության պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել սնանկության ոլորտում բարեփոխումներին և ՀՀ Սնանկության օրենսգրքի և հարակից օրենքների նախագծերի մշակման ուղղությամբ կատարված աշխատանքներին, հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։ «Կարևորվել է ԱԶԲ-ի […] ...
11:36 22.07.2025
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի մասնաճյուղերից մեկի տնօրենը պետությանը պատճառել է առանձնապես խոշոր չափերով վնասՔննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է 2018 թվականին նախաձեռնված Հայանտառ ՊՈԱԿ-ի մասնաճյուղերից մեկի տնօրենի կողմից պետությանն առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս պատճառելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը, տեղեկացնում է ՀՀՔԿ-ն։ «Քրեական վարույթի նախաքննության ընթացքում ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ այն մասին, որ անտառտնտեսության տնօրենը 2017-2018 թվականների ընթացքում տեղյակ լինելով տարբեր անձանց կողմից մասնաճյուղի […] ...
11:30 22.07.2025
Արարատի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 23-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Արգավանդ, Գեղանիստ, Գետափնյա, Ղուկասավան, Արբաթ, Ազատաշեն, Խաչփար, Հայանիստ, Հովտաշատ, Սիփանիկ, Սիս, Տափերական, Փոքր Վեդի բնակավայրերի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ, տեղեկացնում են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից։ ...
11:25 22.07.2025
Նախադպրոցական ուսումնական հաստատություններում սննդի կազմակերպման նոր նորմատիվն ուժի մեջ կմտնի 2026 թվականինՆախադպրոցական ուսումնական հաստատություններում սննդի կազմակերպման նոր նորմատիվն ուժի մեջ կմտնի 2026 թվականին: Առողջ ապրելակերպի ամրապնդումը սկսվում է վաղ մանկական տարիքից` իր մեջ ներառելով առողջ և անվտանգ սննդի օգտագործումը, ֆիզիկական ակտիվությունը, օրվա ռեժիմը, բավարար քունը, անվտանգ վարքագծի պահպանումը և այլն, ինչը կուտակային ազդեցություն է ունենում հետագա կյանքի վրա: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ «Ապացուցողական […] ...
11:20 22.07.2025
Մարկո Առնաուտովիչը կդառնա Թիկնիզյանի խաղընկերըԱվստրիայի հավաքականի հարձակվող Մարկո Առնաուտովիչը Միլանի «Ինտերից» հեռանալուց հետո ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվել է սերբական «Ցրվենա Զվեզդա»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Սերբիայի չեմպիոնն ու 36-ամյա ֆուտբոլիստը երկու տարվա պայմանագիր են ստորագրել: Հիշեցնենք, որ Բելգրադը ներկայացնող ակումբում է հանդես գալիս նաև Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը: ...