13:12 13.12.2019
ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունում ՀՀ Քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով հարուցված քրեական գործի նյութերով 2019 թվականի նոյեմբերի 22-ին և դեկտեմբերի 4-ին որոշումներ են կայացվել ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և ՀՀ Քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործ հարուցելու և մեկ վարույթում միացնելու մասին։
Հիշյալ քրեական գործով հետագա նախաքննությունը 2019թ. դեկտեմբերի 7-ից շարունակվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում:
Նույն օրը ՀՀ գլխավոր դատախազի ցուցումով ստեղծվել է քննչական խումբ, որում ընդգրկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայության և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության քննիչները:
Կատարված նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ ՊԵԿ Արևելյան մաքսատուն-վարչության Գոգավան-Պրիվոլնոյե մաքսային բաժնի աշխատակիցները, անձնական այլ և շահադիտական շահագրգռվածությունից ելնելով, չարաշահել են իրենց պաշտոնեական լիազորությունները, որն էական վնաս է պատճառել պետության օրինական շահերին: Բացի դրանից՝ ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու, այն է՝ սահմանված մաքսավճարները վճարելուց խուսափելու նպատակով պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձինք ստացել են կաշառք:
Նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ ՀՀ ՊԵԿ Արևելյան մաքսատուն-վարչության Գոգավան-Պրիվոլնոյե մաքսային կետ-բաժնի 1-ին բաժանմունքի պետ Տ. Հ.-ին, նույն բաժանմունքի գլխավոր մաքսային տեսուչ Ա. Ա.-ին, Գոգավան-Պրիվոլնոյե մաքսային կետ-բաժնի 2-րդ բաժանմունքի պետ Վ. Շ.-ին, 4-րդ բաժանմունքի պետ Տ. Ս.-ին, 3-րդ բաժանմունքի պետ Է. Ֆ.-ին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքներ կատարելու համար, իսկ 1-ին բաժանմունքի մաքսային տեսուչ Գ. Փ.-ին՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքներ կատարելու համար:
Միևնույն ժամանակ քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան Գ. Փ.-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որը բավարարվել է։
Նույն քրեական գործով մեղադրանքներ են առաջադրվել նաև 2 քաղաքացիների, որոնցից մեկին՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով, մյուսին՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 1-ին մասով: Վերջիններիս նկատմամբ խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը։
Միևնույն ժամանակ միջոցներ են ձեռնարկվել հիշյալ պաշտոնատար անձանց պաշտոնավարությունը ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի կարգով դադարեցնելու ուղղությամբ։
Պատշաճ դատախազական հսկողության պայմաններում շարունակվում է քրեական գործի նախաքննությունը՝ դրա լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու նպատակով։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
23:00 11.07.2025
Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի առաջին նիստըՎարչապետի աշխատակազմի ղեկավար, Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հանձնաժողովի առաջին նիստը: Նիստի ընթացքում քննարկվել են գագաթնաժողովի օրակարգային և կազմակերպչական աշխատանքների հետ կապված հարցեր: Նշվել է, որ 2026 թ. ԵՔՀ գարնանային գագաթնաժողովը կհյուրընկալվի Հայաստանում, ինչը ևս մեկ անգամ վկայում է Հայաստանի ակտիվ ներգրավվածության, տարածաշրջանային համագործակցության ամրապնդման պատրաստակամության […] ...
22:43 11.07.2025
Բժիշկը հորդորել է կտրատած ձմերուկ չգնելԱմռանը խանութների դարակներում կարելի է գտնել ինչպես ամբողջական, այնպես էլ կտրատած ձմերուկներ: Սննդաբան Մարիա դե Լյուկը Vanitatis-ին տված հարցազրույցում կոչ է արել մարդկանց խուսափել այդպիսսի ձմերուկ գնելուց: «Երբ ձմերուկը կորցնում է իր բնական պաշտպանիչ շերտը՝ կեղևը, խոնավության և շաքարի համադրությունը իդեալական միջավայր է դառնում մանրէների բազմացման համար», – զգուշացրել է բժիշկը։ Նրա խոսքով՝ նման ձմերուկ […] ...
22:30 11.07.2025
Մադրիդի «Ռեալը» համաձայնության է հասել աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեուում» անցկացնելու հարցումՄադրիդի «Ռեալը» ՖԻՖԱ-ի հետ համաձայնության է հասել 2030 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում անցկացնելու հարցում։ Այս մասին տեղեկացնում է Marca-ն: Աշխարհի ակումբային առաջնության ընթացքում «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն ԱՄՆ-ում հանդիպել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի հետ։ Կողմերը քննարկել են պայմանագրի կնքման մանրամասները: 2030 թվականի աշխարհի առաջնությունը տեղի է ունենալու Իսպանիայում, Մարոկկոյում և Պորտուգալիայում: […] ...
22:14 11.07.2025
Թեհրանը պատրաստ է վերսկսել միջուկային բանակցությունները, բայց պայման է ներկայացրելԻրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերսկսման դեպքում Միացյալ Նահանգները պետք է երաշխավորի ռազմական ուժի չկիրառումը, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Նա (Արաղչին) ընդգծել է, որ նախևառաջ ԱՄՆ-ն պետք է փոխի իր վարքագիծը և այլևս չհարվածի Իրանին, որից հետո բանակցությունները կարող են շարունակվել», – Tasnim գործակալությունը մեջբերում է Արաղչիի՝ ֆրանսիական Le Monde թերթին […] ...
21:48 11.07.2025
Էրդողանը Քրդական բանվորական կուսակցության զինաթափման գործընթացը կարևոր է համարել Թուրքիայի համարԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) կողմից սկսված զինաթափման գործընթացը կարևոր քայլ է անվանել «ահաբեկչությունից զերծ Թուրքիայի» նպատակին հասնելու ուղղությամբ։ «Հուսով եմ, որ «ահաբեկչությունից ազատ Թուրքիայի» մեր նպատակին հասնելու ուղղությամբ այսօր ձեռնարկված կարևոր քայլը կնպաստի դրան հասնելուն», – գրել է նա X-ում։ Սպասվում է, որ Էրդողանը հուլիսի 12-ին ավելի մանրամասն կմեկնաբանի «Քրդստանի […] ...