15:00 16.12.2019
Գյումրիի թիվ 1 արհեստագործական ուսումնարանը համալրվել է նոր գույքով։ Սա Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան նվերն է ուսումնական հաստատությանը։ Դեսպանատան ֆինանսավորմամբ «Ապագան քոնն է» հասարակական կազմակերպությունն անցնող տարվա մարտ-սեպտեմբեր ամիսներին ուսումնարանի 8 դասասենյակ, 3 արհեստանոց, դահլիճը, գրադարանը, ուսուցչանոցն ու բուֆետն է կահավորել։ Գույքը արհեստագործական ուսումնական հաստատության համար կարևոր է ոչ միայն որպես նյութատեխնիկական բազա, այլ որպես ուսումնական գործընթացի բաղկացուցիչ մաս։
Գյումրիի թիվ 1 արհեստագործական ուսումնարանի կարի արտադրական լսարանն է։ Առաջին անգամ այստեղ մոդելավորման բաժնի բոլոր ուսանողները կարող են մասնակցել գործնական աշխատանքի: Ամիսներ առաջ նույն այս լսարանում ընդամենը մեկ կարի մեքենա է եղել։ Ուսանողներն արդեն անցյալով են պատմում, որ գործնական աշխատանք կատարելու համար ստիպված են եղել հերթ կանգնել։
Թիվ 1 արհեստագործական ուսումնարանի մոդելավորման բաժինն ամենապահանջվածներից է։ 4 առանձին խումբ է ձևավորվել։ Այստեղ ուսանողներն առանց տարիքային սահմանափակման են։ Հիմնական դպրոցների շրջանավարտների հետ միասին դերձակ կամ մոդելավորող դառնալու համար դիմում են բարձրագույն կրթություն արդեն ստացածները։ Բուհական կրթությամբ աշխատաշուկայում տեղ չեն գտել ու որոշել են արհեստ սովորել։
8 դասասենյակ, 3 արհեստանոց, գրադարան, դահլիճ ու ուսուցչանոց․․․
Բոլոր այս սենյակների կահավորանքը ճապոնական է։ Հայաստանում Ճապոնիայի դեսպանը կահավորված արհեստանոցներում նաև նվեր ստացած գույքի կիրառության արդյունքներին ծանոթացավ։
«Գյումրին արհեստների ու մշակույթի քաղաք է։ Ես պատիվ ունեմ ներդրումներ կատարել հենց այս քաղաքում։ Հուսով եմ, որ նյութերն ու գործիքները, որոնցով համալրվել է ուսումնարանը, կօգնեն Գյումրիում արհեստների զարգացմանը։ Մենք Հայաստանում ֆինանսավորվող ծրագրերում առաջնահերթությունը տալիս ենք կրթությանը։ Հայաստանն ու Ճապոնիան մեկ ընդհանրություն ունեն` երկուսն էլ սեյսմաակտիվ տարածաշրջանում են։ Մենք կարևորում ենք արտակարգ իրավիճակներին դիմագրավելու ծրագրերը։ Այս հարցում հայ-ճապոնական համագործակցությունը սկսվել է 1988թ. երկրաշարժից հետո։ Այդ օրվանից մենք մասնակցություն ենք ունենում Հայաստանում աղետների դիմագրավման ծրագրերին»,- SHANTNEWS.am-ին ասել է ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան:
Հայաստանում Ճապոնիայի դեսպանատունը ֆինանսավորում է մի շարք ծրագրեր։ Խոսքը կրթության, տեղեկատվական տեխնոլոգիաների և սեյսմիկ անվտանգության մասին է: Ճապոնացի մասնագետները օգնել են հայ գործընկերներին քաղաքների սեյսմիկ ռիսկի գնահատման և Առափիում սողանքների կանխարգելման հարցում։ Իսկ արհեստագործական ուսումնարանի գույքով համալրումը, դեսպանի խոսքերով, Գյումրիում իրենց ծրագրերի միայն փոքր մասն է։ Համագործակցությունը շարունակական է լինելու։
Այս մասին սեղանի շուրջ խոսեցին, իսկ հյուրասիրությունը հայկական ճաշատեսակներով էր, որոնք նոր կահավորված խոհանոցում պատրաստել էին ուսումնարանի խոհարարական բաժնի ուսանողները։
12:21 22.07.2025
Գլխավոր դատախազը բավարարել է Գերմանիայի միջնորդությունը. բնակարանային գողություն մեղադրվողը հանձնվել է ԳԴՀ իրավասու մարմիններինՀայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության իրավասու մարմնի միջնորդությունը. բնակարանային գողություն մեղադրվող Ն.Գ.-ն հանձնվել է ԳԴՀ իրավասու մարմիններին, հայտմում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ ...
12:20 22.07.2025
Վարսենիկ Մանուչարյանը Հայաստանի ռեկորդ է գրանցել․ ՈւնիվերսիադաԳերմանիայի Ռայն-Ռուր շրջանում ընթացող Համաշխարհային համալսարանական ամառային խաղերում (Ունիվերսիադա) Հայաստանի ներկայացուցիչ լողորդ Վարսենիկ Մանուչարյանը 100 մետր ազատ ոճ մրցաձևում ցույց է տվել 58,19 վայրկյան արդյունքը և գրանցել Հայաստանի ռեկորդ։ 22-ամյա մարզուհին մասնակցել է նաև 100 մետր բաթերֆլայ մրցաձևին՝ 1,01,35 րոպե արդյունքով 43 մասնակիցների պայքարում զբաղեցնելով 20-րդ տեղը։ Աշոտ Չախոյանն էլ 100 մետր ազատ ոճ լողատարածությունը […] ...
12:12 22.07.2025
Հիմնանորոգվում է Վերին Սասունիկ-Լեռնարոտ ճանապարհըՄեկնարկել է Տ-1-33, Կոշ (Տ-1-8)-Վերին Սասունիկ-Լեռնարոտ տեղական նշանակության ավտոճանապարհի 9.5 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգումը։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ ...
12:05 22.07.2025
Երևանի Նոր Նորք վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 23-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Նոր Նորք վարչական շրջանի 4-րդ զանգվածի Գյուլիքևխյան, 5-րդ զանգվածի Ա. Միկոյան, 6-րդ զանգվածի Լյուքսեմբուրգի, 7-րդ զանգվածի Կարախանյան, 8-րդ զանգվածի Մինսկի, 9-րդ զանգվածի Վիլնյուսի փողոցների, ինչպես նաև Գայի պողոտայի և Բագրևանդ թաղամասի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ, տեղեկացնում են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից։ ...
11:48 22.07.2025
Ա Սերիայի ռմբարկուն կարիերան կշարունակի Սաուդյան ԱրաբիայումԻտալիայի հավաքականի հարձակվող Մատեո Ռետեգին Բերգամոյի «Ատալանտայից» տեղափոխվել է Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Քադիսիա»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Արաբական ակումբը 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար վճարել է շուրջ 68 միլիոն եվրո: Կողմերը ստորագրել են երեք տարվա պայմանագիր: Ռետեգին 2024/2025 մրցաշրջանում 25 գոլով դարձել էր Իտալիայի Ա Սերիայի ռմբարկու: ...