Զելենսկին հայտարարել է՝ Ուկրաինան ԼՂ հարցում սատարում է Ադրբեջանին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+24.09 oC

Զելենսկին հայտարարել է՝ Ուկրաինան ԼՂ հարցում սատարում է Ադրբեջանին

15:06 17.12.2019

Ուկրաինան և Ադրբեջանը սատարում են միմյանց երկու երկրների տարածքային ամբողջականության և սուվերենության վերականգնման հարցերում: Ինչպես հաղորդում է Ukraina.ru-ն, այս մասին դեկտեմբերի 17-ին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Բաքվում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:

«Այսօրվա զրույցի կարևոր թեման տարածաշրջանային և ազգային անվտանգության ապահովումն է: Ամենից առաջ խոսքը Ուկրաինայի արևելքում պատերազմի և Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին է: Մենք շարունակում ենք սատարել միմյանց՝ միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակներում մեր երկրների տարածքային ամբողջականության և սուվերենության վերականգնման հարցերում»,- նշել է Զելենսկին:

Նա նաև հայտարարել է, որ Ուկրաինան և Ադրբեջանը շարունակում են այս ուղղությամբ համատեղ աշխատանքը ինչպես երկկողմ ձևաչափում, այնպես էլ տարբեր միջազգային կազմակերպություններում աշխատանքի շրջանակներում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր

19:46 07.06.2025

Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր. «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի հունիսի 2-ի ԲԴԽ-37-Ո-74 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ռուզաննա Ամիրջանյանին նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի […] ...

«Կրթվելը նորաձև է Սիսիանում». Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

19:36 07.06.2025

«Կրթվելը նորաձև է Սիսիանում». Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել եւ կից գրել է. «Կրթվելը նորաձև է Սիսիանում»։ Տեսանյութն՝ այստեղ: ...

Լեհաստանում ուժեղ փոթորիկների պատճառով շուրջ 30 հազար մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի

19:25 07.06.2025

Լեհաստանում ուժեղ փոթորիկների պատճառով շուրջ 30 հազար մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի

Լեհաստանի իշխանությունները հայտնել են, որ շուրջ 30 հազար մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի, ուժեղ քամիները տապալել են ծառեր և պոկել էլեկտրահաղորդման գծեր, այս մասին հայտնում է Euronews-ը:   Հատկապես երկրի հարավային շրջանում ուժեղ անձրևը, փոթորիկը և կարկուտը վնասել են բնակելի շենքերի ճակատային մասերը։ ...

Մետրոպոլիտենի աշխատակիցները նոր տեսքով կսպասարկեն երևանցիներին

19:15 07.06.2025

Մետրոպոլիտենի աշխատակիցները նոր տեսքով կսպասարկեն երևանցիներին

Երևանի մետրոպոլիտենի աշխատակիցներն այսուհետ նոր, ավելի ժամանակակից և հարմարավետ տեսքով կսպասարկեն երևանցիներին: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:       ...

Ծեծկռտուքի ընթացքում մեկ հոգի վայր է ընկել նկուղային հատված և մահացել. Նարեկ Սարգսյան

19:11 07.06.2025

Ծեծկռտուքի ընթացքում մեկ հոգի վայր է ընկել նկուղային հատված և մահացել. Նարեկ Սարգսյան

Այսօր Կոմիտասի պողոտայում գործող «Լիզա» հարսանյաց սրահի մուտքի մոտ հայտնաբերվել է տղամարդու մարմին: ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը 1lurer.am-ին հայտնել է, որ ծեծկռտուք է եղել, որի ընթացքում, ըստ նախնական տվյալների, մեկ հոգի վայր է ընկել նկուղային հատված և մահացել:   «Կա մեկ ձերբակալված: Նախաձեռնվել է քրեական վարույթ»,- նշել է նա: ...

Կանադան ռազմական տեխնիկա և սարքավորումներ կուղարկի Ուկրաինա

19:00 07.06.2025

Կանադան ռազմական տեխնիկա և սարքավորումներ կուղարկի Ուկրաինա

Կանադայի կառավարությունը Ուկրաինային տրամադրել է ավելի քան 25 միլիոն դոլարի ռազմական օգնություն, այդ թվում՝ զրահափոխադրիչներ և խցանումներից պաշտպանող սարքեր, հայտնել է Կանադայի ազգային պաշտպանության նախարարությունը։ Հրատարակության տվյալներով՝ 2024 թվականի վերջին Կանադան արդեն 64 Coyote զրահափոխադրիչ էր ուղարկել Կիև։ Ռուսաստանը կարծում է, որ Ուկրաինային զենքի մատակարարումները խոչընդոտում են հակամարտության կարգավորմանը և ուղղակիորեն ներգրավում են ՆԱՏՕ-ի երկրներին […] ...

BACK_TO_TOP