Գողության փորձ նորաձևության սրահից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 05 2025
  • $
    386.20
  • RUBLE
    4.80
  • 435.48
WEATHER
+16.4 oC

Գողության փորձ նորաձևության սրահից

13:54 18.12.2019

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, նորաձևության սրահ ապօրինի մուտք գործելու և առերևույթ գողության փորձ կատարելու դեպքի հանգամանքները:

Նախնական տվյալներով` 2019թ. նոյեմբերի 2-ին, ՀՀ  ոստիկանության Կենտրոնական բաժնում Սարյան փողոցի ներաձևության սրահի մենեջերը հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 04:00-ից մինչև 05:00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձինք ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու դիտավորությամբ, փորձել են մուտք գործել վերոնշյալ հասցեում գործող նորաձևության սրահ՝ մուտքի դռան փականը վնասելու միջոցով, սակայն մուտք գործել չի հաջողվել և հանցանքն ավարտին հասցնել չի հաջողվել:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի հատկանիշներով և ուղարկվել ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ  Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:

Նախաքննության ընթացքում ստացվել են նորաձևության սրահին հարակից անվտանգության տեսախցիկների տեսագրությունները, ենթարկվել զննության, որտեղ երևում է առերևույթ հանցագործություն կատարած  երեք անձինք:

Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ առերևույթ հանցանքը կատարած անձանց  հայտնաբերելու ուղղությամբ:

Խնդրում ենք նշված անձանց ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրանց, որևէ տեղեկություն ունեն նրանց ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական  բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մադուրոն ողջունել է Պուտին-Թրամփ հեռախոսազրույցը

10:00 20.05.2025

Մադուրոն ողջունել է Պուտին-Թրամփ հեռախոսազրույցը

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ողջունել է Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցը։ Այս մասին հայտարարել է Բոլիվարիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Իվան Գիլ Պինտոն։ «Վենեսուելայի Բոլիվարական Հանրապետության նախագահ Նիկոլաս Մադուրոն ողջունում է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի զրույցը, որի ընթացքում նրանք քննարկել են Ուկրաինայում խաղաղության […] ...

Հայաստանի Մ17 հավաքականը  հաղթել է Սան Մարինոյի թիմին

09:55 20.05.2025

Հայաստանի Մ17 հավաքականը հաղթել է Սան Մարինոյի թիմին

Ֆուտբոլի Հայաստանի Մ17 հավաքականը Եվրոպայի 2025թ. առաջնության որակավորման երկրորդ փուլի մինի մրցաշարի վերջին` երրորդ տուրում 1-0 հաշվով հաղթել է Սան Մարինոյի թիմին: 83-րդ րոպեին աչքի է ընկել Արսեն Առաքելյանը: Հայաստանի Մ17 հավաքականն առաջին տուրում 0-4 հաշվով պարտվել էր Բելառուսի հասակակիցների թիմին, իսկ երկրորդ խաղում 0-3 հաշվով զիջել էր մրցաշարն ընդունող երկրի` Բոսնիա և Հերցեգովինայի Մ17 […] ...

Al Jazeera. Գազայում 43 մարդ է զոհվել Իսրայելի գիշերային հարձակումների հետևանքով

09:50 20.05.2025

Al Jazeera. Գազայում 43 մարդ է զոհվել Իսրայելի գիշերային հարձակումների հետևանքով

Երեքշաբթի օրը Գազայի հատվածում իսրայելական ավիահարվածների և գնդակոծությունների հետևանքով առնվազն 43 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը։ Իսրայելական բանակն իր ամենահզոր հարվածը հասցրեց Գազա քաղաքին եւ պաղեստինյան անկլավի կենտրոնական հատվածին։ Ընդհանուր առմամբ, երկուշաբթի Գազայի հատվածում գնդակոծությունների արդյունքում զոհվել է 126 մարդ, նշում է հեռուստաալիքը։ Մարտի 18-ին իսրայելական բանակը վերսկսել է […] ...

Թրամփն ասել է, որ Պուտինի հետ զրույցում բարձրացրել է իրենց հանդիպման հեռանկարները

09:40 20.05.2025

Թրամփն ասել է, որ Պուտինի հետ զրույցում բարձրացրել է իրենց հանդիպման հեռանկարները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ երկուշաբթի օրը կայացած զրույցում բարձրացրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման հեռանկարները։ Սպիտակ տան լրագրողները ավելի ուշ հարցրել են ամերիկացի առաջնորդին, թե արդյոք նա Պուտինին հանդիպում է խնդրել ընթացիկ զրույցի ընթացքում։ «Իհարկե, ես նրա հետ խոսեցի այդ մասին, նաև հարցրի՝ ե՞րբ ենք վերջ տալու այս արյունահեղությանը։ Ես […] ...

Ես և Գեյջին կարող ենք մենամարտել UFC-317-ում․ Արման Ծառուկյան

09:35 20.05.2025

Ես և Գեյջին կարող ենք մենամարտել UFC-317-ում․ Արման Ծառուկյան

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջատար Արման Ծառուկյանը ցանկանում է մենամարտել ամերիկացի Ջասթին Գեյջիի դեմ: «Գեյջին լավագույն տարբերակն է։ Օլիվեյրան պայքարում է տիտղոսի համար, Պորյեն ու Հոլոուեյը՝ BMF-ի համար, իսկ Գեյջին ազատ է։ Մենք կարող ենք մենամարտել UFC-317-ում։ Եթե գլխավոր մենամարտում ինչ որ մեկը վնասվածք ստանա, կա՛մ Գեյջին, կա՛մ ես պատրաստ կլինենք տիտղոսի համար պայքարելուն»,- […] ...

Նեթանյահուն մերժել է Լոնդոնի, Օտտավայի և Փարիզի սպառնալիքները՝ Գազայի հատվածում քայլեր ձեռնարկելու վերաբերյալ

09:30 20.05.2025

Նեթանյահուն մերժել է Լոնդոնի, Օտտավայի և Փարիզի սպառնալիքները՝ Գազայի հատվածում քայլեր ձեռնարկելու վերաբերյալ

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կտրականապես մերժել է Մեծ Բրիտանիայի, Կանադայի և Ֆրանսիայի սպառնալիքները՝ «կոնկրետ միջոցներ» ձեռնարկելու Գազայում պատերազմի հետ կապված, հայտնել են նրա գրասենյակից։ Նրա հայտարարության համաձայն՝ հրեական պետությունը չի հրաժարվի ինքնապաշտպանությունից եւ մտադիր է պաղեստինյան անկլավում հասնել «լիակատար հաղթանակի»։ Մայիսի 19-ի երեկոյան Ելիսեյան պալատի մամուլի ծառայությունը երեք երկրների ղեկավարների համատեղ հայտարարություն է տարածել, որում […] ...

BACK_TO_TOP