Լոռու մարզում Nissan XTrail-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, գլորվել ու հայտնվել ձորակում. կա 1 զոհ, 2 վիրավոր. – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 07 2025
  • $
    383.83
  • RUBLE
    4.90
  • 446.97
WEATHER
+30.09 oC

Լոռու մարզում Nissan XTrail-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, գլորվել ու հայտնվել ձորակում. կա 1 զոհ, 2 վիրավոր.

21:29 17.12.2019

Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում 49-ամյա Գրիգոր Մելքումյանն՝ իր վարած Nissan XTrail մակնիշի 17 XT 707 համարանիշի ավտոմեքենայով Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում՝ Ֆիոլետովո գյուղի հարևանությամբ, դեռևս անհայտ հանգամանքներոմ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, մի քանի պտույտ գլորվել ու հայտնվել ձորում:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով ավտոմեքենայում գտնվող Լեյլի Մխիթարյանը տեղում մահացել է, ում մարմինը ավտոմեքենայից դուրս հայտնաբերել են Լոռու մարզի հրշեջ-փրկարարները, իսկ վարորդ Գ. Մելքումյանի ուղևոր, 45-ամյա Սիրանույշ Ոսկանյանը տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածը վարորդի տատիկն է, իսկ վիրավորը՝ նրա կինը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հրդեհ ավտոմեքենայում

12:30 22.07.2025

Հրդեհ ավտոմեքենայում

Հուլիսի 22-ին, ժամը 10:39-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարդարապատ գյուղի կենտրոնական փողոցում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աբովյան փողոցում կայանած «Opel» մակնիշի ավտոմեքենայում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:49-ին, մարվել՝ 11:04-ին: […] ...

Վարսենիկ Մանուչարյանը Հայաստանի ռեկորդ է գրանցել․ Ունիվերսիադա

12:25 22.07.2025

Վարսենիկ Մանուչարյանը Հայաստանի ռեկորդ է գրանցել․ Ունիվերսիադա

Գերմանիայի Ռայն-Ռուր շրջանում ընթացող Համաշխարհային համալսարանական ամառային խաղերում (Ունիվերսիադա) Հայաստանի ներկայացուցիչ լողորդ Վարսենիկ Մանուչարյանը 100 մետր ազատ ոճ մրցաձևում ցույց է տվել 58,19 վայրկյան արդյունքը և գրանցել Հայաստանի ռեկորդ։ 22-ամյա մարզուհին մասնակցել է նաև 100 մետր բաթերֆլայ մրցաձևին՝ 1,01,35 րոպե արդյունքով 43 մասնակիցների պայքարում զբաղեցնելով 20-րդ տեղը։ Աշոտ Չախոյանն էլ 100 մետր ազատ ոճ լողատարածությունը […] ...

Գլխավոր դատախազը բավարարել է Գերմանիայի միջնորդությունը. բնակարանային գողություն մեղադրվողը հանձնվել է ԳԴՀ իրավասու մարմիններին

12:21 22.07.2025

Գլխավոր դատախազը բավարարել է Գերմանիայի միջնորդությունը. բնակարանային գողություն մեղադրվողը հանձնվել է ԳԴՀ իրավասու մարմիններին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության իրավասու մարմնի միջնորդությունը. բնակարանային գողություն մեղադրվող Ն.Գ.-ն հանձնվել է ԳԴՀ իրավասու մարմիններին, հայտմում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ ...

Հիմնանորոգվում է Վերին Սասունիկ-Լեռնարոտ ճանապարհը

12:12 22.07.2025

Հիմնանորոգվում է Վերին Սասունիկ-Լեռնարոտ ճանապարհը

Մեկնարկել է Տ-1-33, Կոշ (Տ-1-8)-Վերին Սասունիկ-Լեռնարոտ տեղական նշանակության ավտոճանապարհի 9.5 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգումը։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։   ...

Երևանի Նոր Նորք վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

12:05 22.07.2025

Երևանի Նոր Նորք վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Հուլիսի 23-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Նոր Նորք վարչական շրջանի 4-րդ զանգվածի Գյուլիքևխյան, 5-րդ զանգվածի Ա. Միկոյան, 6-րդ զանգվածի Լյուքսեմբուրգի, 7-րդ զանգվածի Կարախանյան, 8-րդ զանգվածի Մինսկի, 9-րդ զանգվածի Վիլնյուսի փողոցների, ինչպես նաև Գայի պողոտայի և Բագրևանդ թաղամասի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ, տեղեկացնում են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից։ ...

SHANTNEWS

12:00 22.07.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP