Արտահերթ ընտրությունների անցկացումը քաղաքական ուժերի համաձայնության հարց է. Արա Բաբլոյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 05 2024
  • $
    387.52
  • RUBLE
    4.25
  • 419.49
WEATHER
+17.09 oC

Արտահերթ ընտրությունների անցկացումը քաղաքական ուժերի համաձայնության հարց է. Արա Բաբլոյան

14:54 25.05.2018

Արտահերթ ընտրությունների հարցը ոչ միայն վարչապետն է առաջ քաշում, այլև տարբեր քաղաքական ուժեր այդ կապակցությամբ կարծիքներ են արտահայտում։ Եվ դա ընդհանուր քննարկումների, քաղաքական ուժերի համաձայնության հարց է։ Այս մասին այսօր լրագրողների հարցերին պատասխանելիս ասաց ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը։

«Երբ կհասունանա հարցը, կնստեն սեղանի շուրջ և որոշում կընդունեն»,- ասաց Բաբլոյանը՝ ակնարկելով կուսակցությունների համաձայնության գալու մեթոդը։

Իսկ Ընտրական օրենսգրքի փոփոխություններում որևէ խնդիր ՀՀ ԱԺ նախագահը չի տեսնում։ Եթե քաղաքական ուժերը համաձայնության գան այդ հարցում, ապա, անշուշտ, պետք է կատարել այդ փոփոխությունները։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը պետք է դառնա խաղաղ ապրել սովորելու գործիքներից մեկը. Նիկոլ Փաշինյան

19:37 15.05.2024

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը պետք է դառնա խաղաղ ապրել սովորելու գործիքներից մեկը. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում ընդգծել է, որ Հայաստանի համար մեծ պատիվ է Երևանում հյուրընկալել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ներկայացուցիչներին և բարձր է գնահատել բանկի հետ գործընկերությունը։ Վարչապետն ասել է, որ ՀՀ տնտեսությունը վերջին տարիներին մեծ վերելք է ապրում։ Ըստ նրա՝ 2018թ.-ի հեղափոխությունից հետո Հայաստանում բոլոր տնտեսվարողները ազատ, առանց սահմանափակումների ծավալում են տնտեսական գործունեություն, և դրա […] ...

Վարչապետը հյուրընկալել է ՎԶԵԲ նախագահին

19:27 15.05.2024

Վարչապետը հյուրընկալել է ՎԶԵԲ նախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Օդիլ Ռենո Բասոյի հետ: Վարչապետը կարևորել է Երևանում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի տարեկան համաժողովի անցկացումը՝ ընդգծելով ՀՀ կառավարության և ՎԶԵԲ-ի միջև ձևավորված սերտ համագործակցության փաստը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ համատեղ ծրագրերը նպաստում են մեր երկրի տնտեսության զարգացմանն ու ենթակառուցվածքների արդիականացմանը: Օդիլ […] ...

Առինջ գյուղում հայտնաբերել են դանակահարված հնդիկ ամուսիններին. կասկածյալը ազգությամբ հնդիկ է

19:10 15.05.2024

Առինջ գյուղում հայտնաբերել են դանակահարված հնդիկ ամուսիններին. կասկածյալը ազգությամբ հնդիկ է

Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:10-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կոտայքի բաժնում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկայի ծառայության Կոտայքի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Առինջ գյուղում՝ գյուղապետարանի հարևանությամբ գտնվող երկհարկանի շենքի 2-րդ հարկում, դանակահարված օտարերկրացի քաղաքացիներ կան: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու պարեկները նշված շենքի 2-րդ հարկում մարմնական […] ...

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը պետք է դառնա խաղաղ ապրել սովորելու գործիքներից մեկը․ վարչապետ

18:54 15.05.2024

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը պետք է դառնա խաղաղ ապրել սովորելու գործիքներից մեկը․ վարչապետ

Հայաստանը և Ադրբեջանը խաղաղ համակեցության փորձ և գիտելիք չունեն։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանում տեղի ունեցող Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կառավարիչների խորհրդի նիստի բացման արարողության ժամանակ այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետի կարծիքով՝ առանց սովորելու հնարավոր չէ խաղաղ ապրել։ «Անկախության առաջին օրերից Հայաստանն ու Ադրբեջանը հակամարտության մեջ են, և քաղաքական բանակցություններից, խաղաղության սկզբունքներից անդին կա […] ...

Նախագահն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ և առևտրի հարցերով հանձնակատար Վալդիս Դոմբրովսկիսի գլխավորած պատվիրակությանը

18:48 15.05.2024

Նախագահն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ և առևտրի հարցերով հանձնակատար Վալդիս Դոմբրովսկիսի գլխավորած պատվիրակությանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ և առևտրի հարցերով հանձնակատար Վալդիս Դոմբրովսկիսի գլխավորած պատվիրակությանը: Հանրապետության նախագահը ողջունելով հյուրերին բարձր է գնահատել Հայաստան-Եվրամիություն սերտ համագործակցության առկա մակարդակը և վստահություն հայտնել, որ այն շարունակական բնույթ կունենա: «Համոզված եմ, որ Ձեր այցելությունը նույնպես իր նպաստը կունենա Հայաստան-ԵՄ խորը համագործակցության հետագա զարգացմանն ու ընդլայնմանը, ցանկանում […] ...

Հիմնանորոգվում է Տ-4-78, /Տ-4-40/ – Նորակերտ – /Մ-14/ (Փոքր Մասրիկ) ավտոճանապարհի մի հատվածը

18:42 15.05.2024

Հիմնանորոգվում է Տ-4-78, /Տ-4-40/ – Նորակերտ – /Մ-14/ (Փոքր Մասրիկ) ավտոճանապարհի մի հատվածը

Հիմնանորոգվում է Տ-4-78, /Տ-4-40/ – Նորակերտ – /Մ-14/ (Փոքր Մասրիկ) ավտոճանապարհի կմ5+200-կմ7+200 հատվածը։ Նորոգվող 2կմ երկարությամբ տեղական նշանակության ավտոճանապարհն անցնում է Գեղարքունիքի մարզով։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Մինչ նորոգումը ճանապարհը գտնվում էր խիստ անբարեկարգ վիճակում‚ տասնյակ տարիներ այն չէր հիմնանորոգվել։ Այս պահին կատարվում են հողային աշխատանքներ‚ տեղադրվում է ավազակոպճային շերտ‚ կառուցվում են […] ...

BACK_TO_TOP