Աշնանը ԱԺ ընտրություններ հնարավոր են, եթե լինի փոխհամաձայնություն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+32.09 oC

Աշնանը ԱԺ ընտրություններ հնարավոր են, եթե լինի փոխհամաձայնություն

17:09 25.05.2018

ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանի համոզմամբ՝ աշնանը հնարավոր է ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնել միայն այն դեպքում, եթե քաղաքական ուժերի միջև լինի լայն քաղաքական համաձայնություն ու կոնսենսուս:

«Պետք է քաղաքական լայն, կոնսուլտացիաների, բանակցությունների միջոցով հասնենք համաձայնության, որով մենք կունենանք մեխանիզմ՝ այս գործող խորհրդարանը ցրելու: Այսինքն՝ այս գործող խորհրդարանը ցրելուց հետո է, որ մենք կարող ենք ունենալ արտահերթ ընտրություններ: Եվ նաև մինչ այդ կոնսուլտացիաների, բանակցությունների արդյունքում մենք պետք է ունենանք հնարավորություն Ընտրական օրենսգիրքը ընդունելու, որի համար մեզ պետք է, եթե չեմ սխալվում՝ 63 ձայն»,- նշել է Մարուքյանը, հիշեցնելով, որ Ընտրական օրենսգիրքը Սահմանադրական օրենք է և այն փոփոխելու ու նորը ընդունելու համար պետք է քաղաքական ուժերի լայն փոխհամաձայնություն:

«Հանրապետականները ասում են, որ իրենք այս պահին չունեն օրակարգում նման հարց, բայց դեռևս չկան այդ կոնսուլտացիաները, դեռևս չկան այդ բանակցությունները, դրա համար էլ ասում են՝ երբ որ կլինի կոնսուլտացիա, բակակցություն, կլինի ընդհանուր մեծ պատկերը, թե ինչի շուրջ է բանակցությունները ընթանում, կարող է շատ նորմալ համաձայնության գանք»,- ասել է Մարուքյանը, արձագանքելով լրագրողների այն դիտարկմանը, որ այս պահին Հանրապետականների օրակարգում չկա արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարց:

Իսկ եթե ընդհանուր համաձայնության գան, ապա, ըստ Մարուքյանի, հնարավոր կլինի աշնանը անցկացնել արտահերթ ընտրություններ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ձերբակալվածի մոտ առանձնապես խոշոր չափերի մեթամֆետամին կար. Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը

12:20 14.07.2025

Ձերբակալվածի մոտ առանձնապես խոշոր չափերի մեթամֆետամին կար. Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները թմրամիջոց ապօրինի պահելու և իրացնելու վերաբերյալ հերթական օպերատիվ տեղեկությունն իրացրին հուլիսի 10-ին: Ժամը 19-ին մայրաքաղաքի Ռուբինյանց փողոցում նրանք ձերբակալեցին Հրազդան քաղաքի բնակիչ երկու տղամարդու, երկուսն էլ 41 տարեկան: Մեկի վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ նրանք տեղափոխվեցին վարչություն: Նրանցից մեկի` Հրազդանի Միկրոշրջան թաղամասի բնակչի […] ...

Վարչական ղեկավարի կողմից տրամադրված կեղծ տեղեկանքների հիման վրա մի շարք անձինք ազատվել են ՀՀ ՊՆ կողմից կազմակերպվող վարժական հավաքներից. քրեական վարույթն ուղարկվել է դատարան

12:10 14.07.2025

Վարչական ղեկավարի կողմից տրամադրված կեղծ տեղեկանքների հիման վրա մի շարք անձինք ազատվել են ՀՀ ՊՆ կողմից կազմակերպվող վարժական հավաքներից. քրեական վարույթն ուղարկվել է դատարան

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի բնակավայրերից մեկի վարչական ղեկավարը, 2025 թվականի մարտի 18-ից ապրիլի 11-ը ՀՀ ՊՆ կողմից կազմակերպվող 25-օրյա վարժական հավաքներից իր ազգականին ազատելու դիտավորությամբ, նշված ժամանակահատվածում վերջինիս՝ ՀՀ-ում գտնվելու պայմաններում, 2025 թվականի փետրվարի 11-ի թվագրմամբ ստորագրել և իր կնիքով հաստատել է կեղծ […] ...

SHANTNEWS

12:00 14.07.2025

SHANTNEWS

Կասեցվել է «Հին Ապարան» ընկերության կաթնամթերքի արտադրամասի գործունեության առանձին գործառույթը. ՍԱՏՄ

11:42 14.07.2025

Կասեցվել է «Հին Ապարան» ընկերության կաթնամթերքի արտադրամասի գործունեության առանձին գործառույթը. ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչները ստուգում են իրականացրել «Հին Ապարան» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Կոտայքի մարզ, Նաիրի համայնք), որի ընթացքում կատարել են ապրանքատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության: Ըստ լաբորատոր փորձաքննության արդյունքների՝ «Թթվասեր 20%», «Կաթնաշոռ 18%» արտադրատեսակների նմուշները ԱՑԽՄ՝ աղիքային ցուպիկի խմբի մանրէներ և «Կաթնային յուղի ճարպաթթուների մեթիլ եթերների հարաբերակցությունը՝ պալմիտինաթթու […] ...

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Բրյուսել

11:36 14.07.2025

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Բրյուսել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Բրյուսել: Տեղի կունենա եռակողմ հանդիպում Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ: Նիկոլ Փաշինյանը կհանդիպի նաև ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսի և Բելգիայի վարչապետ Բարտ Դը Վեվերի հետ։ ...

Սպասարկելով քաղաքացու զանգը՝ դուք եք զգում համակարգի զարկերակը․ ամփոփվել է Ոստիկանության ՕԿԿ առաջին կիսամյակի աշխատանքը

11:22 14.07.2025

Սպասարկելով քաղաքացու զանգը՝ դուք եք զգում համակարգի զարկերակը․ ամփոփվել է Ոստիկանության ՕԿԿ առաջին կիսամյակի աշխատանքը

Հուլիսի 11-ին ՆԳ նախարարությունում ամփոփվել է Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի 2025 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը, որին ներկա էր ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։ Խորհրդակցությանը մասնակցում էին ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը, Օպերատիվ կառավարման կենտրոնի պետ Արայիկ Առաքելյանը, ծառայողներ։ Անդրադառնալով նորակառույց կենտրոնի շենքային պայմաններին՝ ՆԳ նախարարը նշել է, որ ներկայումս Օպերատիվ կառավարման կենտրոնը ոստիկանության […] ...

BACK_TO_TOP