«Պուտինը հայերի նախագահն է» պաստառի հեղինակը բացատրել է դրա նշանակությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.80
  • 449.34
WEATHER
+22.09 oC

«Պուտինը հայերի նախագահն է» պաստառի հեղինակը բացատրել է դրա նշանակությունը

19:14 24.12.2019

Կիսլովոդսկից լրագրող Մարիա Լակատուշը պատմել է «Պուտինը հայերի նախագահն է» ցուցանակի նշանակության ու նպատակի մասին, որը նա բարձրացրել է Ռուսաստանի նախագահի՝ դեկտեմբերի 19-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

Մարիան նշել է, որ իր պաստառը սադրանք ու քաղաքական ենթատեքստ չի ունեցել: Այդկերպ, ըստ նրա, ինքը ցանկացել է գրավել Վլադիմիր Պուտինի ուշադրությունը նրան հարց ուղղելու համար, ինչն իրեն չի հաջողվել:

«Ինչո՞ւ հենց այդպիսի տեքստ: Ռուսաստանում ոչ քիչ թվով հայեր են ապրում, քան Հայաստանում: Գտնվելով ՌԴ տարածքում, պատրաստելով այս պաստառը՝ մտածում էի հենց ռուսաստանցի հայերի մասին, որոնց համար, ինչպես բոլոր ռուսների համար, Վլադիմիրի Պուտինը նախագահ է»,- ասել է Լակատուշը Московский Комсомолец-Кавказ-ի հետ զրույցում:

Մարիան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի ասուլիսին հավատարմագրվել էր Կիսլովոդսկի «На Водах» տարածաշրջանային թերթի խմբագրության կողմից:

Շատերին էր հետաքրքրել, թե ով է պահել այդ պաստառը ու ինչ նպատակ է ունեցել այն մամուլի ասուլիսի սրահ բերելը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կուբան կշարունակի առողջապահական ծառայություններ մատուցել այլ երկրներին՝ չնայած ԱՄՆ պատժամիջոցներին

09:10 14.08.2025

Կուբան կշարունակի առողջապահական ծառայություններ մատուցել այլ երկրներին՝ չնայած ԱՄՆ պատժամիջոցներին

Կուբան կշարունակի բժշկական ծառայություններ մատուցել այլ երկրներին՝ չնայած ԱՄՆ նոր պատժամիջոցներին, հայտարարել է Կարիբյան Հանրապետության արտաքին գործերի նախարար Բրունո Ռոդրիգես Պարիլյան։ «ԱՄՆ պետքարտուղարը սպառնում է վիզային սահմանափակումներ կիրառել այն կառավարությունների նկատմամբ, որոնք Կուբայի հետ ունեն բժշկական համագործակցության օրինական ծրագրեր։ Սա ցույց է տալիս, որ պարտադրանքը և ուժի կիրառմամբ ագրեսիան այս կառավարության նոր արտաքին քաղաքականության դոկտրինն […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

09:00 14.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

210 սմ հասակով 13-ամյա բասկետբոլիստը կխաղա «Բարսելոնայի» հիմնական կազմում

08:55 14.08.2025

210 սմ հասակով 13-ամյա բասկետբոլիստը կխաղա «Բարսելոնայի» հիմնական կազմում

«Բարսելոնան» որոշել է 13-ամյա բասկետբոլիստ Մոհամեդ Դաբոնեին տեղափոխել գլխավոր թիմ, հայտնում է Sport.es-ը: Բուրկինա Ֆասոն ներկայացնող բասկետբոլիստը կատալոնական ակումբի սան է: Նա թիմին է միացել 11 տարեկանում: Այժմ Դաբոնեի հասակը 210 սմ է: 13-ամյա բասկետբոլիստն իրեն հիանալի է դրսևորել Եվրալիգայի երիտասարդական առաջնությունում, դրանից հետո ակումբը որոշել է նրան տեղափոխել գլխավոր թիմ: Աբու Դաբիում կայացած մրցաշարում […] ...

Հյուսիսային Կորեայի առաջնորդի քույրը պնդել է, որ Փհենյանը սահմանից բարձրախոսները չի հեռացրել

08:50 14.08.2025

Հյուսիսային Կորեայի առաջնորդի քույրը պնդել է, որ Փհենյանը սահմանից բարձրախոսները չի հեռացրել

Կորեայի «Աշխատավորական կուսակցության» Կենտրոնական կոմիտեի բաժնի վարիչի տեղակալ Կիմ Յո Չժոնը հայտարարել է, որ ԿԺԴՀ-ն չի հեռացրել բարձրախոսները Կորեայի Հանրապետության հետ սահմանից և նման ծրագրեր չունի։ Նրա հայտարարությունը տարածել է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը։ «Ես ուզում եմ պարզաբանել, որ Կորեայի Հանրապետությունը մոլորեցնում է հասարակական կարծիքը՝ ասելով, որ մենք ապամոնտաժել ենք հարավային սահմանին գտնվող բարձրախոսները։ Մենք […] ...

Economist. Թրամփը և Պուտինը կարող են քննարկել պատժամիջոցների վերացումը Ալյասկայում

08:40 14.08.2025

Economist. Թրամփը և Պուտինը կարող են քննարկել պատժամիջոցների վերացումը Ալյասկայում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը կարող են քննարկել հարաբերությունների կարգավորման և Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերացման հարցերը Ալյասկայի Անքորիջ քաղաքում օգոստոսի 15-ին կայանալիք բանակցությունների ժամանակ։ Այս մասին հայտնում է The Economist ամսագիրը՝ հղում անելով աղբյուրներին։ Նրանց խոսքով, չնայած հանդիպման հիմնական թեման կլինի Ուկրաինայի հակամարտության կարգավորումը, ամերիկացի և ռուս առաջնորդները կարող են ուշադրություն […] ...

Սևիկյանը կրկին բացակայել է «Ֆերենցվարոշի» կազմից

08:30 14.08.2025

Սևիկյանը կրկին բացակայել է «Ֆերենցվարոշի» կազմից

Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում «Ֆերենցվարոշը» սեփական դաշտում 3-0 հաշվով հաղթել է «Լուդոգորեցին»։ «Ֆերենցվարոշում» հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը, որը բաց է թողել հանդիպումը։ 24-ամյա հարձակվողը բացակայում էր նաև առաջին խաղում։ «Լուդոգորեցն» էլ մարզում է Հայաստանի չեմպիոն «Նոայի» նախկին գլխավոր մարզիչ Ռուի Մոտան։ Բուդապեշտը ներկայացնող ակումբը Չեմպիոնների լիգայի որակավորման […] ...

BACK_TO_TOP