17:14 24.12.2019
ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է իրեն բերման ենթարկելու պատճառներին: Նա տեղեկացրել է՝ իրեն կանչել են, քանի որ համալսարանի դիմաց տեղի ունեցած վիճաբանությանը մասնակցել է նաև ԵՊՀ ՈւԽ անդամներից մեկը:
«Ուսխորհուրդ օրական տարբեր մարդիկ են մտնում, բոլորի մասին ինֆորմացիա չունես, չես ճանաչում: Ես ներկայացրի, որ չեմ ճանաչում, հետո ասում են՝ պետք է բերման ենթարկենք: Դա ինձ համար տարօրինակ էր: Երբ ասացի՝ ինչո՞ւ եք բերման ենթարկում, ծանուցում ցույց տվեք, ոչինչ չկար»,- ասել է նա:
Ափոյանը փաստաբանի հետ խորհրդակցել է, վերջինս ասել է՝ խնդիր չկա, ժամը երկուսին կգնանք, ինքն էլ դա փոխանցել է իրավապահներին, սակայն իրեն բերման են ենթարկել:
«Ինչպես տեսաք, ինձ բերման ենթարկեցին նման ձևով, որ վիրավորական էր, առավել ևս ուսխորհրդի նախագահին, անձը կապ չունի: Դա վիրավորական վարքագիծ էր հատկապես այն պարագայում, երբ ասում եմ՝ կգամ»,- ասել է Ափոյանը:
Ուսխորհրդի նախագահը պատմել է` ինքն ուսանողական խորհրդի պարգևատրման ժամանակ բեմում կանգնած է եղել, 200 ուսանողի ներկայությամբ իրեն՝ որպես վկայի, կանչում են հարցաքննության:
«Սա ծիծաղելի է։ Նրանք անհիմն են ինձ բերման ենթարկել: Տարօրինակ կերպով այն տեղի ունեցավ հոգաբարձուների խորհրդի նիստի նախաշեմին»,- ասել է նա:
09:20 14.08.2025
Politico. Թրամփը պատրաստ է Կիևին անվտանգության երաշխիքներ տրամադրել ՆԱՏՕ-ից դուրսԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օգոստոսի 13-ին եվրոպացի առաջնորդների հետ զրույցի ժամանակ պատրաստակամություն է հայտնել Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրել, սակայն միայն այն դեպքում, եթե դրանք չեն իրականացվում ՆԱՏՕ-ի ջանքերի շրջանակներում, հաղորդում է Politico-ն՝ հղում անելով աղբյուրներին։ Նրանց խոսքով՝ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է դեր խաղալ Ուկրաինային «զսպող միջոցներ» տրամադրելու գործում, եթե Ռուսաստանի հետ […] ...
09:10 14.08.2025
Կուբան կշարունակի առողջապահական ծառայություններ մատուցել այլ երկրներին՝ չնայած ԱՄՆ պատժամիջոցներինԿուբան կշարունակի բժշկական ծառայություններ մատուցել այլ երկրներին՝ չնայած ԱՄՆ նոր պատժամիջոցներին, հայտարարել է Կարիբյան Հանրապետության արտաքին գործերի նախարար Բրունո Ռոդրիգես Պարիլյան։ «ԱՄՆ պետքարտուղարը սպառնում է վիզային սահմանափակումներ կիրառել այն կառավարությունների նկատմամբ, որոնք Կուբայի հետ ունեն բժշկական համագործակցության օրինական ծրագրեր։ Սա ցույց է տալիս, որ պարտադրանքը և ուժի կիրառմամբ ագրեսիան այս կառավարության նոր արտաքին քաղաքականության դոկտրինն […] ...
09:00 14.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:55 14.08.2025
210 սմ հասակով 13-ամյա բասկետբոլիստը կխաղա «Բարսելոնայի» հիմնական կազմում«Բարսելոնան» որոշել է 13-ամյա բասկետբոլիստ Մոհամեդ Դաբոնեին տեղափոխել գլխավոր թիմ, հայտնում է Sport.es-ը: Բուրկինա Ֆասոն ներկայացնող բասկետբոլիստը կատալոնական ակումբի սան է: Նա թիմին է միացել 11 տարեկանում: Այժմ Դաբոնեի հասակը 210 սմ է: 13-ամյա բասկետբոլիստն իրեն հիանալի է դրսևորել Եվրալիգայի երիտասարդական առաջնությունում, դրանից հետո ակումբը որոշել է նրան տեղափոխել գլխավոր թիմ: Աբու Դաբիում կայացած մրցաշարում […] ...
08:50 14.08.2025
Հյուսիսային Կորեայի առաջնորդի քույրը պնդել է, որ Փհենյանը սահմանից բարձրախոսները չի հեռացրելԿորեայի «Աշխատավորական կուսակցության» Կենտրոնական կոմիտեի բաժնի վարիչի տեղակալ Կիմ Յո Չժոնը հայտարարել է, որ ԿԺԴՀ-ն չի հեռացրել բարձրախոսները Կորեայի Հանրապետության հետ սահմանից և նման ծրագրեր չունի։ Նրա հայտարարությունը տարածել է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը։ «Ես ուզում եմ պարզաբանել, որ Կորեայի Հանրապետությունը մոլորեցնում է հասարակական կարծիքը՝ ասելով, որ մենք ապամոնտաժել ենք հարավային սահմանին գտնվող բարձրախոսները։ Մենք […] ...
08:40 14.08.2025
Economist. Թրամփը և Պուտինը կարող են քննարկել պատժամիջոցների վերացումը ԱլյասկայումՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը կարող են քննարկել հարաբերությունների կարգավորման և Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերացման հարցերը Ալյասկայի Անքորիջ քաղաքում օգոստոսի 15-ին կայանալիք բանակցությունների ժամանակ։ Այս մասին հայտնում է The Economist ամսագիրը՝ հղում անելով աղբյուրներին։ Նրանց խոսքով, չնայած հանդիպման հիմնական թեման կլինի Ուկրաինայի հակամարտության կարգավորումը, ամերիկացի և ռուս առաջնորդները կարող են ուշադրություն […] ...