ԱՀԽ-ն կոչ է անում իրավապահներին՝ հանրությանը ներկայացնել Դ. Ափոյանի նկատմամբ ազատությունը սահմանափակող գործողության իրականացման օրինական պատճառները և ձեռնաշղթաներ կիրառելու անհրաժեշտությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.80
  • 449.34
WEATHER
+20.09 oC

ԱՀԽ-ն կոչ է անում իրավապահներին՝ հանրությանը ներկայացնել Դ. Ափոյանի նկատմամբ ազատությունը սահմանափակող գործողության իրականացման օրինական պատճառները և ձեռնաշղթաներ կիրառելու անհրաժեշտությունը

22:27 24.12.2019

ԵՊՀ ՈւԽ նախագահ Դավիթ Ափոյանին բերման ենթարկելու դեպքի առթիվ Ազգային Հակակոռուպցիոն Խորհուրդը հայտարարություն է տարածել.

«Ազգային Հակակոռուպցիոն Խորհուրդը, ուսումնասիրելով զանգվածային լրատվության միջոցներով տարածված տեսանյութը, որտեղ երևում է ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանին ձեռնաշղթաներով բերման ենթարկելու դատավարական գործողություն, ինչպես նաև այդ դեպքի առնչությամբ մամուլում առկա որոշ մեկնաբանություններ, հարկ է համարում ընդգծել․

Նշված տեղեկությունների համաձայն` Դավիթ Ափոյանին բերման են ենթարկել ոստիկանություն, որպեսզի ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահը ցուցմունք տա առ այն, թե արդյոք ճանաչում է ԵՊՀ-ի տարածքում օրեր առաջ տեղի ունեցած` կրակոցներով ուղեկցված վիճաբանության մասնակիցներին (տեղեկատվությունը մամուլին հայտնել է ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարը):

Հաշվի առնելով մասնավորապես այն հանգամանքը, որ իրավապահ մարմինները դեռևս չեն ներկայացրել դեպքի առնչությամբ պաշտոնական տեղեկություններ, Խորհուրդը ձեռնպահ է մնում առավել մանրամասն և խորը վերլուծությունից և արձանագրում է բացառապես այն մտահոգությունները, որոնք առաջացել են միայն այս պահին առկա հրապարակված տեղեկությունների ուսումնասիրությամբ: Խորհուրդը չի բացառում, որ հետագայում, երբ հայտնի կդառնան դեպքին առնչվող ավելի մանրամասն և բազմակողմանի տեղեկություններ, այս մտահոգությունները կարող են փոխվել:

Այսպիսով, Խորհուրդն արձանագրում է, որ անձին չի կարելի բերման ենթարկել, եթե նրանից ակնկալվում է միայն ցուցմունք տալը, և եթե անձը չի խուսափել ներկայանալ քննության:

Հրապարակված տեսանյութի ծավալից ակնհայտ է դառնում, որ ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը չի դիմադրում, որևէ կերպ չի խոչընդոտում Ոստիկանության գործողություններին, չի հրաժարվում Ոստիկանության բաժին տեղափոխվելուց, հետևաբար Խորհրդի համար համոզիչ չէ Ոստիկանության կողմից բերում իրականացնելու կամ բերման ենթարկելու գործողությունը, առավել ևս` այդ ընթացքում ձեռնաշղթաների կիրառման անհրաժեշտությունը:

Հարկ է նկատել, որ տվյալ դեպքում անձի նկատմամբ այնպիսի գործողությունների իրականացումը, որոնք զուգորդվում են  անձի իրավունքների և ազատությունների ժամանակավոր սահմանափակմամբ (տվյալ դեպքում` ազատության սահմանափակմամբ), կարող են կատարվել քրեական դատավարության օրենսդրությամբ նախատեսված՝ ձերբակալման կամ բերման ենթարկելու դատավարական գործողությունների միջոցով: Իսկ առկա տեղեկությունները վկայում են այն մասին, որ Դավիթ Ափոյանին ձերբակալելու կամ բերման ենթարկելու հիմքերը բացակայել են:

Ելնելով վերոգրյալից` Խորհուրդը կոչ է անում իրավապահ մարմիններին անհապաղ հանրությանը համոզիչ կերպով ներկայացնել անձի նկատմամբ ազատության իրավունքը սահմանափակող գործողության իրականացման օրինական պատճառները և ձեռնաշղթաներ կիրառելու անհրաժեշտությունը»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

210 սմ հասակով 13-ամյա բասկետբոլիստը կխաղա «Բարսելոնայի» հիմնական կազմում

08:55 14.08.2025

210 սմ հասակով 13-ամյա բասկետբոլիստը կխաղա «Բարսելոնայի» հիմնական կազմում

«Բարսելոնան» որոշել է 13-ամյա բասկետբոլիստ Մոհամեդ Դաբոնեին տեղափոխել գլխավոր թիմ, հայտնում է Sport.es-ը: Բուրկինա Ֆասոն ներկայացնող բասկետբոլիստը կատալոնական ակումբի սան է: Նա թիմին է միացել 11 տարեկանում: Այժմ Դաբոնեի հասակը 210 սմ է: 13-ամյա բասկետբոլիստն իրեն հիանալի է դրսևորել Եվրալիգայի երիտասարդական առաջնությունում, դրանից հետո ակումբը որոշել է նրան տեղափոխել գլխավոր թիմ: Աբու Դաբիում կայացած մրցաշարում […] ...

Հյուսիսային Կորեայի առաջնորդի քույրը պնդել է, որ Փհենյանը սահմանից բարձրախոսները չի հեռացրել

08:50 14.08.2025

Հյուսիսային Կորեայի առաջնորդի քույրը պնդել է, որ Փհենյանը սահմանից բարձրախոսները չի հեռացրել

Կորեայի «Աշխատավորական կուսակցության» Կենտրոնական կոմիտեի բաժնի վարիչի տեղակալ Կիմ Յո Չժոնը հայտարարել է, որ ԿԺԴՀ-ն չի հեռացրել բարձրախոսները Կորեայի Հանրապետության հետ սահմանից և նման ծրագրեր չունի։ Նրա հայտարարությունը տարածել է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը։ «Ես ուզում եմ պարզաբանել, որ Կորեայի Հանրապետությունը մոլորեցնում է հասարակական կարծիքը՝ ասելով, որ մենք ապամոնտաժել ենք հարավային սահմանին գտնվող բարձրախոսները։ Մենք […] ...

Economist. Թրամփը և Պուտինը կարող են քննարկել պատժամիջոցների վերացումը Ալյասկայում

08:40 14.08.2025

Economist. Թրամփը և Պուտինը կարող են քննարկել պատժամիջոցների վերացումը Ալյասկայում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը կարող են քննարկել հարաբերությունների կարգավորման և Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերացման հարցերը Ալյասկայի Անքորիջ քաղաքում օգոստոսի 15-ին կայանալիք բանակցությունների ժամանակ։ Այս մասին հայտնում է The Economist ամսագիրը՝ հղում անելով աղբյուրներին։ Նրանց խոսքով, չնայած հանդիպման հիմնական թեման կլինի Ուկրաինայի հակամարտության կարգավորումը, ամերիկացի և ռուս առաջնորդները կարող են ուշադրություն […] ...

Սևիկյանը կրկին բացակայել է «Ֆերենցվարոշի» կազմից

08:30 14.08.2025

Սևիկյանը կրկին բացակայել է «Ֆերենցվարոշի» կազմից

Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում «Ֆերենցվարոշը» սեփական դաշտում 3-0 հաշվով հաղթել է «Լուդոգորեցին»։ «Ֆերենցվարոշում» հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը, որը բաց է թողել հանդիպումը։ 24-ամյա հարձակվողը բացակայում էր նաև առաջին խաղում։ «Լուդոգորեցն» էլ մարզում է Հայաստանի չեմպիոն «Նոայի» նախկին գլխավոր մարզիչ Ռուի Մոտան։ Բուդապեշտը ներկայացնող ակումբը Չեմպիոնների լիգայի որակավորման […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:22 14.08.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...

Նիդեռլանդներում օդապարիկի վայրէջքի հետևանքով մեկ մարդ զոհվել է, վեցը՝ վիրավորվել

08:17 14.08.2025

Նիդեռլանդներում օդապարիկի վայրէջքի հետևանքով մեկ մարդ զոհվել է, վեցը՝ վիրավորվել

Նիդեռլանդների Ֆրիզլանդ նահանգում օդապարիկի վթարային վայրէջքի հետևանքով մեկ մարդ մահացել է, վեցը՝ վիրավորվել, հաղորդում է NOS հեռուստաալիքը՝ հղում անելով տարածաշրջանային արտակարգ ծառայություններին։ Նրանց տեղեկությունների համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել Դե Հևե գյուղի մոտակա դաշտում՝ տեղական ժամանակով մոտավորապես 21:00-ին (Մոսկվայի ժամանակով 22:00): Հոլանդական թագավորական ավիացիոն ասոցիացիայի տվյալներով՝ վայրէջքի ժամանակ օդապարիկը կտրուկ ընկել է քամու ուժեղ պոռթկման […] ...

BACK_TO_TOP