Ս. Ստեփանոսի տոնի առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է սարկավագաց դասի հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.80
  • 449.34
WEATHER
+20.09 oC

Ս. Ստեփանոսի տոնի առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է սարկավագաց դասի հետ

22:38 24.12.2019

Դեկտեմբերի 24-ին, Սուրբ Ստեփանոս Նախավկայի տոնի առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մայր Աթոռի 76 միաբան սարկավագներին և նույն օրը Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում սարկավագական աստիճանի արժանացած 26 նորընծաներին` ուղեկցությամբ Մայր Աթոռի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Գերաշնորհ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի և Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ. Մեսրոպ վարդապետ Պարսամյանի:

Սարկավագաց դասը Հայոց Հովվապետին ողջունեց «Ստեփանոս, քաղցրիկ տատրակ» տաղի երգեցողությամբ, ապա միասնական Տերունական աղոթքից հետո Վազգեն եպիսկոպոսը շնորհավորեց Վեհափառ Հայրապետին և ներկա կրտսեր եկեղեցականներին տոնի և նոր սարկավագների ձեռնադրության կապակցությամբ: Սրբազանը մաղթեց սարկավագներին ապրել, գործել և ծառայել Ս. Ստեփանոսի նախանձախնդրությամբ՝ հավատարիմ մնալով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և նրա գահակալին:

Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսը սարկավագաց դասին փոխանցեց իր հայրական պատգամն ու օրհնությունը: Շնորհավորելով նորաթուխ սարկավագներին ձեռնադրության առիթով՝ Նորին Սրբությունն ուրախությամբ փաստեց, որ նրանք գալիս են համալրելու Մայր Աթոռի միաբանության շարքերը:

Խոսելով Ս. Ստեփանոս Նախավկայի կերպարի մասին՝ Ամենայն Հայոց Հայրապետը նշեց, որ սարկավագության տարիներին սուրբն իրեն համար ծառայության օրինակ էր: Նորին Սրբությունը արձանագրեց, որ Քրիստոսի Ավետարանը քարոզելիս նա եղավ առաջին նահատակը, ով իր կյանքը զոհաբերեց հանուն իր Վարդապետի՝ Քրիստոսի, և Նրա բերած այն վարդապետության, որի հանդեպ ուներ բացարձակ հավատ: «Երբեմն չենք անդրադառնում այն կարևոր բեկումնային առաքելությանը, որ սուրբ Ստեփանոսն ունեցավ քրիստոնեական վարդապետության մեջ. եղավ առաջինը, որ նահատակությամբ նախանշեց հաղթության ճանապարհը: Նրան հետևեցին մյուսները` առաքյալներ և Քրիստոսի այլ վկաներ», – ասաց Վեհափառ Հայրապետը:

Ըստ Նորին Սրբության, Ս. Ստեփանոսը չուներ տարակուսանք, երկմտանք ու երկյուղ, և նրա անձի մեջ դրսևորվեցին երկու մեծագույն արժեքներ՝ նվիրում և քաջություն, որոնք անհրաժեշտ են հոգևարականի համար հոգևոր առաքելության ճանապարհին: Հայոց Հովվապետը հաստատեց, որ առանց սիրո և այդ արժեքների առկայության մարդը չի կարող քաջաբար ապրել, խիզախ լինել և զոհողությունների գնալ: «Ձգտեք նմանվել Սուրբ Ստեփանոսին և ապրել այդ արժեքներով», – խրատեց Նորին Սրբությունը՝ հորդորելով սարկավագներին ներշնչվել Ս. Ստեփանոսի կերպարով, ապրել նրա կյանքի օրինակով, առաջնորդվել վերոնշյալ արժեքներով:

Հանդիպմանը Գարեգին Երկրորդ Վեհափառն իր գնահատանքը հայտնեց ձեռնադրող Սրբազանին, ինչպես նաև Գևորգյան հոգևոր ճեմարանի նախորդ և ներկա տեսուչներին, տեսչության անդամներին ու դասախոսներին՝ սաներին կրթելու, դաստիարակելու և նրանց հոգևոր աստիճան ստանալու մեջ մեծ ներդրում ունենալու համար:

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը, իր գնահատանքը, աղոթքն ու օրհնությունը հղելով սարկավագներին իրենց լուսավոր տոնի կապակցությամբ, հայցեց Բարձրյալ Աստծուց, որպեսզի Իր առատաբուխ շնորհները հեղի սարկավագաց դասի վրա: Հայրապետը մաղթեց, որ Ս. Ստեփանոսի օրինակն ու բարեխոսությունը զորացնեն նրանց՝ քաջությամբ և նվիրումով իրենց անսակարկ ծառայությունը բերելու Հայ Եկեղեցուն, ժողովրդին և հայրենիքին:

Տոնի կապակցությամբ Գարեգին Բ Վեհափառ Հայրապետը սարկավագներին գրքեր ընծայեց:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Economist. Թրամփը և Պուտինը կարող են քննարկել պատժամիջոցների վերացումը Ալյասկայում

08:40 14.08.2025

Economist. Թրամփը և Պուտինը կարող են քննարկել պատժամիջոցների վերացումը Ալյասկայում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը կարող են քննարկել հարաբերությունների կարգավորման և Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերացման հարցերը Ալյասկայի Անքորիջ քաղաքում օգոստոսի 15-ին կայանալիք բանակցությունների ժամանակ։ Այս մասին հայտնում է The Economist ամսագիրը՝ հղում անելով աղբյուրներին։ Նրանց խոսքով, չնայած հանդիպման հիմնական թեման կլինի Ուկրաինայի հակամարտության կարգավորումը, ամերիկացի և ռուս առաջնորդները կարող են ուշադրություն […] ...

Սևիկյանը կրկին բացակայել է «Ֆերենցվարոշի» կազմից

08:30 14.08.2025

Սևիկյանը կրկին բացակայել է «Ֆերենցվարոշի» կազմից

Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում «Ֆերենցվարոշը» սեփական դաշտում 3-0 հաշվով հաղթել է «Լուդոգորեցին»։ «Ֆերենցվարոշում» հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը, որը բաց է թողել հանդիպումը։ 24-ամյա հարձակվողը բացակայում էր նաև առաջին խաղում։ «Լուդոգորեցն» էլ մարզում է Հայաստանի չեմպիոն «Նոայի» նախկին գլխավոր մարզիչ Ռուի Մոտան։ Բուդապեշտը ներկայացնող ակումբը Չեմպիոնների լիգայի որակավորման […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:22 14.08.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...

Նիդեռլանդներում օդապարիկի վայրէջքի հետևանքով մեկ մարդ զոհվել է, վեցը՝ վիրավորվել

08:17 14.08.2025

Նիդեռլանդներում օդապարիկի վայրէջքի հետևանքով մեկ մարդ զոհվել է, վեցը՝ վիրավորվել

Նիդեռլանդների Ֆրիզլանդ նահանգում օդապարիկի վթարային վայրէջքի հետևանքով մեկ մարդ մահացել է, վեցը՝ վիրավորվել, հաղորդում է NOS հեռուստաալիքը՝ հղում անելով տարածաշրջանային արտակարգ ծառայություններին։ Նրանց տեղեկությունների համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել Դե Հևե գյուղի մոտակա դաշտում՝ տեղական ժամանակով մոտավորապես 21:00-ին (Մոսկվայի ժամանակով 22:00): Հոլանդական թագավորական ավիացիոն ասոցիացիայի տվյալներով՝ վայրէջքի ժամանակ օդապարիկը կտրուկ ընկել է քամու ուժեղ պոռթկման […] ...

ՃՏՊ Արմավիր-Մրգաշատ ավտոճանապարհին

08:07 14.08.2025

ՃՏՊ Արմավիր-Մրգաշատ ավտոճանապարհին

Օգոստոսի 13-ին, ժամը 19։21-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մեծամոր-Արմավիր ավտոճանապարհին՝ Մրգաշատ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Արմավիր-Մրգաշատ ավտոճանապարհի 6-րդ կմ-ին բախվել են «Nissan», «VAZ» և «Volkswagen» […] ...

Աջափնյակ վարչական շրջանի մի շարք հասցեներում անխնամ և զավթված տարածքների փոխարեն արդեն կառուցվել են բարեկարգ բակեր

23:59 13.08.2025

Աջափնյակ վարչական շրջանի մի շարք հասցեներում անխնամ և զավթված տարածքների փոխարեն արդեն կառուցվել են բարեկարգ բակեր

Երևանի քաղաքապետարանը հետևողականորեն շարունակում է համայնքային հողերն ապօրինի կառուցված ավտոտնակներից, ինքնակամ կառույցներից և զավթված հողատարածքներից ազատելու գործընթացը։ Աջափնյակ վարչական շրջանի մի շարք հասցեներում անխնամ և զավթված տարածքների փոխարեն արդեն կառուցվել են բարեկարգ բակեր՝ խաղահրապարակներով և կանաչապատ գոտիներով։ Նույն աշխատանքներն իրականացվեցին նաև Հալաբյան փողոցի 31 հասցեում․ ապամոնտաժվեցին ապօրինի ավտոտնակներն ու ցանկապատերը, և տարածքում կկառուցվի նոր, հարմարավետ […] ...

BACK_TO_TOP