Ինչո՞ւ են քաղաքաշինական կարևոր ծրագրերը դուրս մնացել Երևանի զարգացման հնգամյա ծրագրից. Խաժակյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+19.09 oC

Ինչո՞ւ են քաղաքաշինական կարևոր ծրագրերը դուրս մնացել Երևանի զարգացման հնգամյա ծրագրից. Խաժակյան

15:39 25.12.2019

Երևանի ավագանու նիստում փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը ներկայացրել է Երևանի զարգացման 2019-2023թթ. հնգամյա ծրագրում փոփոխություններ կատարելու մասին հարցը: Համաձայն դրանց՝ մի քանի քաղաքաշինական ծրագրեր դուրս են մնացել նախագծից, որոնց վերաբերյալ հարց բարձրացրեց «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:

«Մենք ներկայացրել ենք այն իրավական ակտը, որի հիման վրա 2018-ի դեկտեմբերին ընդունեցինք հնգամյա զարգացման ծրագիրը, հիմա բերել եք փոփոխությունները, հանել եք մի շարք ծրագրեր` առանց հաշվետվություններ ներկայացնելու: «Երևանի մասին» օրենքն ասում է, որ անհրաժեշտ է, որ լինեն խոչընդոտներ, որ դրանք հանվեն ծրագրից, դուք հանել եք քաղաքաշինական մի շարք կարևոր ծրագրեր, Իսակովը Արշակունյացին կապող ճանապարհը, Կրկեսի և Հայրենքի խաչմերուկները, մենք դա ձեզ առաջարկով ներկայացրել էինք, գրել էիք, որ չի ընդունվել, հիմա էլ բերել եք առանց հաշվետվությունների: Ի՞նչ օբյեկտիվ ծրագիր է ներկայացվել, որ այս քաղաքաշինական նախագծերը դուրս են մղվել ծրագրից»,- հարց է ուղղել նա:

Հարցին պատասխանել է քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը:

«Ինչ կապված է Իսակովը Արշակունյացի հետ, բանակցություններ ենք վարում, իսկ այն հանգույցները, որոնք ներառված են, տարբեր կարծիքներ կան, որ դա ճանապարհային երթևեկությանը կարող է չօգնել: Երբ համաձայնության գանք, անկախ նրանից, դա գրվա՞ծ է հնգամյա զարգացման ծրագրում, թե՞ ոչ, աշխատանքները կիրականացնենք»,- ասել է Սարգսյանը:

Դավիթ Խաժակյանը արտահայտել է իր դժգոհությունը՝ հարցնելով.

«Ի՞նչ մասնագետ է պետք, որ ասի` Կրկեսի խաչմերուկը գերծանրաբեռնված է և պայթում է երթևեկությունից, բացի դրանից, 2018թ. ծրագրում դուք ներառեցիք, դուք կողմ քվեարկեցիք, հա´մ քվեարկել եք, հա´մ ասում եք, որ մասնագետները պետք է նայեն: Կարծում եմ, որ հետադիմական մոտեցում է»:

«Էդ խաչմերուկներում ոչ ոք չի առարկում, որ խցանում է լինում, բայց եթե խցանվում է, պետք է պատճառներ լինեն»,- հայտարարել է Հրաչյա Սարգսյանը՝ հավելելով, որ ոչինչ չի խանգարում, որ հանեն հնգամյա ծրագրից, իսկ երբ մասնագետները հավանություն տան, աշխատանքները կատարեն:

Մանրամասները` տեսանյութում:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Օգոստոսին փոթորիկների սեզոնը հասնում է իր գագաթնակետին Ատլանտիկայում

23:59 15.08.2025

Օգոստոսին փոթորիկների սեզոնը հասնում է իր գագաթնակետին Ատլանտիկայում

Փոթորիկների սեզոնը Ատլանտիկայում սովորաբար տևում է վեց ամիս՝ հունիսից մինչև նոյեմբեր, սակայն գոյություն ունի փոթորիկների ակտիվության շրջան, որը սկսվում է օգոստոսին և շարունակվում մինչև հոկտեմբեր։ Միջին հաշվով, յուրաքանչյուր տարի 11-12 փոթորիկ է գրանցվում է օգոստոս-հոկտեմբեր ամիսներին։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Մեքսիկական ծոցի կամ ԱՄՆ արևելյան ափերին հարվածած փոթորիկների 93%-ը տեղի […] ...

Արագածոտնի մարզի Հարթավան բնակավայրի 1.2կմ ճանապարհահատվածում իրականացվում են հիմնանորոգման աշխատանքներ

23:54 15.08.2025

Արագածոտնի մարզի Հարթավան բնակավայրի 1.2կմ ճանապարհահատվածում իրականացվում են հիմնանորոգման աշխատանքներ

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեսանյութ է հրապարակել Արագածոտնի մարզի Հարթավան բնակավայրի 1.2կմ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ընթացքից: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Թրամփ-Պուտին բանակցությունները մեկնարկել են

23:48 15.08.2025

Թրամփ-Պուտին բանակցությունները մեկնարկել են

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սկսել են եռակողմ ձևաչափով բանակցություններ։ Զրույցը տեղի է ունենում Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմաբազայի սենյակներից մեկում։ Նախագահները հանդիպման սկզբում լրատվամիջոցների համար որևէ հայտարարություն չեն արել։ Ֆոտոլրագրողներին թույլ տալով մի քանի լուսանկար անել, առաջնորդները, նստած միմյանց դեմ, անցել են բանակցություններին, որոնք ընթանում են փակ դռների ետևում։ Պետությունների ղեկավարներից բացի, զրույցին […] ...

Երևանում մեկնարկել են միջին նորոգման աշխատանքները

23:42 15.08.2025

Երևանում մեկնարկել են միջին նորոգման աշխատանքները

Մայրաքաղաքում մեկնարկել են միջին նորոգման աշխատանքները, որոնք ընդգրկում են նաև անձրևընդունիչների, դիտահորերի նիշերի ուղղում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Երևանում մինչև տարեվերջ նախատեսված է կատարել շուրջ 280.000 քմ մակերեսով ասֆալբետոնե ծածկույթի փոխարինում: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Նախագահ Վահագն Խաչատուրյանը Անի Միքայելյանին դատավոր է նշանակել

23:36 15.08.2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանը Անի Միքայելյանին դատավոր է նշանակել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել դատավոր նշանակելու մասին: ՀՀ նախագահի հրամանագրով Անի Միքայելյանը նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր։ «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի օգոստոսի 11-ի ԲԴԽ-53-Ո-101 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Անի ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻՆ նշանակել Երևան քաղաքի […] ...

Պուտին-Թրամփ գագաթնաժողովը մեկնարկել է ԱՄՆ նախագահի լիմուզինում անձնական զրույցով

23:32 15.08.2025

Պուտին-Թրամփ գագաթնաժողովը մեկնարկել է ԱՄՆ նախագահի լիմուզինում անձնական զրույցով

Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմական բազայի օդանավակայանում լուսանկարվելու արարողությունից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրավիրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին գնալ բանակցությունների վայր իր զրահապատ Cadillac One լիմուզինով, որը հայտնի է «Գազան»(The Beast) անունով: Այսպիսով, առաջնորդները սկսել են իրենց դեմ առ դեմ զրույցը բանակցությունների գլխավոր վայր գնալու ճանապարհին։ ...

BACK_TO_TOP