15:50 25.12.2019
«Մենք կարո՞ղ ենք հստակ որոշակի տեղեկատվություն ունենալ և քաղաքացիների համար ժամկետներ մատնանշել, թե տրանսպորտային բարեփոխումները երբվանի՞ց են մեկնարկելու, կառավարության հետ բանակցություններն ի՞նչ փուլում են, ֆինանսների մասով ունե՞նք հստակ տեղեկատվություն»,- այսօր ավագանու նիստի ժամանակ Երևանի հնգամյա ծրագրի փաթեթը ներկայացնելիս հարց բարձրացրեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանը:
Հարցին արձագանքեց քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը, նա հայտարարեց, որ աշխատանքները կատարվում են, երկու օր է` համաձայնություն են ձեռք բերվել կառավարության ու դոնոր կազմակերպության հետ:
«Ամենաուշը երևի փետրվարի վերջ մրցույթ կհայտարարենք, որը հնարավորություն կտա ձեռք բերել ավտոբուսներ, իհարկե, գիտեք, որ ավտոբուսների թիվը նոր ցանցի համար մեծ է, և միանգամից դրանց արտադրությունը դժվար կլինի, ակնկալում ենք, որ ինչ-որ չափաքանակ կունենանք 2020-ին, այնուհետև կունենանք համալրումներ: Երբ վերջնական համաձայնության գանք, կբարձրաձայնենք հստակ ժամկետներով: Այս պահին աշխատանքները մեծ տեմպով առաջ են շարժվում, դոնոր կազմակերպություններն աշխատանքներ իրականացնում են, որ մասնագետներին շուտ կարողանանք ներգրավել»,- ասաց Սարգսյանը:
Նրա պատասխանը չգոհացրեց ավագանու անդամին. Հռիփսիմե Առաքելյանը զայրույթով արձագանքեց.
«Դուք նույն բանն ասացիք, ինչ լսում ենք մի քանի ամիս, մենք ունե՞նք ֆինանսական ապահովման հոսքերը հստակ, ունե՞նք բյուջե, նախահաշվարկներն արե՞լ եք, ինչքա՞ն գումարի մասին է խոսքը, ասում եք` կսկսենք քննարկումներ, ունե՞նք հստակ մի բան, որ մեկնարկը տալիս ենք»,- հարցրեց նա:
Երևանի փոխքաղաքապետը նշեց, որ մինչ այժմ նման հայտարարություն չի եղել:
«Ասում եմ, որ քննարկման արդյունքները վերջնական են, կառավարության հետ համաձայնության ենք եկել, հանդիպում ունեցել դոնոր կազմակերպության հետ, գնման փաթեթ պետք է ստեղծվի, իսկ դրա համար մասնագետները ներգրավում են: Նախնական բյուջեն 120-150 մլն դոլարի շրջանակի մասին է խոսում և կարծում եմ, որ այդքան գումար ներգրավելը մեծ պատասխանատվություն է, կարծում եմ, որ հստակ հաշվարկներ պիտի արվեն և ներկայացվեն»,-ասաց նա:
Նա նաև հավելեց, որ Երևանը համապատասխան բյուջե չունի, ավտոբուսները պետք է վարկային միջոցներով ձեռք բերի, որից հետո սպասարկի վարկը: Ավագանու անդամը, թեև այլևս արձագանքելու իրավունք չուներ, այնուամենայնիվ, փորձեց պատասխան կորզել փոխքաղաքապետից, ասաց.
«Ես պատասխան չեմ ստանում, սա թիվ մեկ խնդիրն է աղբահանության հարցը լուծելուց հետո, ի՞նչ փաթեթ է կառավարությունը պատրաստում, որ այս վարկը վերցնենք, չկա պատասխան»:
Այս անգամ արձագանքեց քաղաքապետ Հայկ Մարությանը:
«2-3 անգամ պատասխանեցինք, մարդիկ պատասխանեցին, ավելին չենք կարող անել, բացի պատասխանելուց, չենք կարող ձեզ ֆիլմ ցույց տալ էստեղ»:
23:59 15.08.2025
Օգոստոսին փոթորիկների սեզոնը հասնում է իր գագաթնակետին ԱտլանտիկայումՓոթորիկների սեզոնը Ատլանտիկայում սովորաբար տևում է վեց ամիս՝ հունիսից մինչև նոյեմբեր, սակայն գոյություն ունի փոթորիկների ակտիվության շրջան, որը սկսվում է օգոստոսին և շարունակվում մինչև հոկտեմբեր։ Միջին հաշվով, յուրաքանչյուր տարի 11-12 փոթորիկ է գրանցվում է օգոստոս-հոկտեմբեր ամիսներին։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Մեքսիկական ծոցի կամ ԱՄՆ արևելյան ափերին հարվածած փոթորիկների 93%-ը տեղի […] ...
23:54 15.08.2025
Արագածոտնի մարզի Հարթավան բնակավայրի 1.2կմ ճանապարհահատվածում իրականացվում են հիմնանորոգման աշխատանքներ«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեսանյութ է հրապարակել Արագածոտնի մարզի Հարթավան բնակավայրի 1.2կմ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ընթացքից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:48 15.08.2025
Թրամփ-Պուտին բանակցությունները մեկնարկել ենՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սկսել են եռակողմ ձևաչափով բանակցություններ։ Զրույցը տեղի է ունենում Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմաբազայի սենյակներից մեկում։ Նախագահները հանդիպման սկզբում լրատվամիջոցների համար որևէ հայտարարություն չեն արել։ Ֆոտոլրագրողներին թույլ տալով մի քանի լուսանկար անել, առաջնորդները, նստած միմյանց դեմ, անցել են բանակցություններին, որոնք ընթանում են փակ դռների ետևում։ Պետությունների ղեկավարներից բացի, զրույցին […] ...
23:42 15.08.2025
Երևանում մեկնարկել են միջին նորոգման աշխատանքներըՄայրաքաղաքում մեկնարկել են միջին նորոգման աշխատանքները, որոնք ընդգրկում են նաև անձրևընդունիչների, դիտահորերի նիշերի ուղղում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Երևանում մինչև տարեվերջ նախատեսված է կատարել շուրջ 280.000 քմ մակերեսով ասֆալբետոնե ծածկույթի փոխարինում: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:36 15.08.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանը Անի Միքայելյանին դատավոր է նշանակելՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել դատավոր նշանակելու մասին: ՀՀ նախագահի հրամանագրով Անի Միքայելյանը նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր։ «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի օգոստոսի 11-ի ԲԴԽ-53-Ո-101 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Անի ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻՆ նշանակել Երևան քաղաքի […] ...
23:32 15.08.2025
Պուտին-Թրամփ գագաթնաժողովը մեկնարկել է ԱՄՆ նախագահի լիմուզինում անձնական զրույցովԷլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմական բազայի օդանավակայանում լուսանկարվելու արարողությունից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրավիրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին գնալ բանակցությունների վայր իր զրահապատ Cadillac One լիմուզինով, որը հայտնի է «Գազան»(The Beast) անունով: Այսպիսով, առաջնորդները սկսել են իրենց դեմ առ դեմ զրույցը բանակցությունների գլխավոր վայր գնալու ճանապարհին։ ...