Լարիսա Ալավերդյանը հորդորել է հասարակությանն ու կառավարությանը չշտապել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+30.09 oC

Լարիսա Ալավերդյանը հորդորել է հասարակությանն ու կառավարությանը չշտապել

15:34 26.05.2018

«Ընդդեմ իրավական կամայականությունների» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը, այսօր անդրադառանալով նոր կառավարության գործունեությանը, հորդորել է հասարակությանը նախևառաջ շատ մեծ ակնկալիքներ չունենալ կառավարությունից, քանի որ, ըստ նրա, գործադիրին քայլեր անելու համար ժամանակ է պետք ու ավելորդ շտապողականությունը կարող է գործին ոչ թե օգուտ, այլ վնաս տալ:

Նա նաև հորդորել է կառավարության նորանշանակ անդամներին շտապողականություն չդրսևորել ու ընթացքի մեջ գտնվող ծրագրերի մասին նախապես հայտարարություններ չտարածել, այլ աշխատել ավարտել գործը ու նոր միայն այդ մասին բարձրաձայնել:

«Պետք չէ ընկնել տեմպի տակ, ինչպես ասում են, ու չեմ կարծում՝ ճիշտ է նախապես ինչ-որ բաներ հայտարարել, որը ընթացքի մեջ է: Նախ և առաջ՝ կցանկանայի դա դիտարկել ԿԳ նախարարի տեսակետից, որովհետև Ազգային անվտանգության մասով կարծես թե արտահայտվողներ եղել են: Ինձ մի բան է անհանգստացնում՝ երբ տվյալ դեպքում նախարարն օգտագործում է այնպիսի հռետորաբանություն, որը ավելի հարիր է միտինգային հարթակի համար, մասնավորապես պիտակավորումը»,- նշել է Ալավերդյանը՝ ավելացնելով, որ եթե նախապես որևէ մի բան հայտնի չէ, պետք չէ նման հայտարարություններ անել ու պետք է պահել օրենքի ու իրավունքի նորմը:

Ալավերդյանը մտավախություն ունի, որ կառավարության նորանշանակ անդամներն առաջին իսկ քայլերից կարող են կրկնել նախորդների սխալներն ու գնալ նույն ճանապարհով:

«Ես ցանկանում եմ, որ նոր կառավարությունը կարողանա նորովի, չկրկնելով հների սխալները, ընդ որում, տիպային, տիպիկ սխալները նախապես հայտարարել, նախապես պիտակավորել, նախապես թիվ ասել և այլն: Դրա համար կա հստակ ժամանակահատված, կարծում եմ, որ այն վստահության քվեն, որ ունի նոր կառավարությունը, բավական է, որ իրենք թույլ տան իրենց աշխատել ավելի կանոնակարգված, ոչ տեմպի տակ ընկած նորմալ քայլերով և անպայման իրավունքի և օրենքի սահմաններում: Դա մեծապես կավելացնի այդ վստահության քվեն»,- ընդգծել է Ալավերդյանը:

Ըստ Ալավերդյանի՝ խնդիրն այն է, որ այսօր կառավարության վրա երկկողմանի ճնշում է գործադրվում՝ մեկը հասարակությունն է, որն ակնկալում է արագ փոփոխություններ, իսկ երկրորդ կողմը գործադիր իշխանությունից հեռացած ուժերն են, ովքեր փորձում են ճնշում գործադրելով դեվիդենտներ շահել նոր կառավարության թույլ տված սխալներից: Իսկ նման սխալները, Ալավերդյանի համոզմամբ, կարող են դառնալ մեծ հիասթափության պատճառ:

Ընդհանրապես պիտակավորելն ու կոպիտ ոճը, ըստ Ալավերդյանի, հատուկ էր հին իշխանություններին ու հարիր չէ նորերին: Լարիսա Ալավերդյանը նաև հիշել է իր ՄԻՊ ընտրվելու առաջին օրերը, երբ նշանակումից ընդամենը 20 օր անց լրագրողները սկսել էին ըստ նրանից հաշվետվություն պահանջել, թե ինչ է արել:

Ալավերդյանը հիշել է, որ Պաշտպան ընտրվելուց հետո գրասենյակ ու աշխատավարձ ստացել են միայն 4 ամիս հետո, բայց այդ հարցը ոչ մեկին, ըստ նրա, չէր հետաքրքրում. բոլորը միայն հարցնում էին, թե ինչ է արել: Սեփական փորձից ելնելով էլ՝ նա հորդորել է հասարակությանը կառավարությանը գոնե 100 օր ժամանակ տալ ու չճնշել, մինչև կառույցները սկսեն լիարժեք աշխատել նոր մեթոդներով ու նոր ոճով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կասեցվել է «Հին Ապարան» ընկերության կաթնամթերքի արտադրամասի գործունեության առանձին գործառույթը. ՍԱՏՄ

11:42 14.07.2025

Կասեցվել է «Հին Ապարան» ընկերության կաթնամթերքի արտադրամասի գործունեության առանձին գործառույթը. ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչները ստուգում են իրականացրել «Հին Ապարան» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Կոտայքի մարզ, Նաիրի համայնք), որի ընթացքում կատարել են ապրանքատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության: Ըստ լաբորատոր փորձաքննության արդյունքների՝ «Թթվասեր 20%», «Կաթնաշոռ 18%» արտադրատեսակների նմուշները ԱՑԽՄ՝ աղիքային ցուպիկի խմբի մանրէներ և «Կաթնային յուղի ճարպաթթուների մեթիլ եթերների հարաբերակցությունը՝ պալմիտինաթթու […] ...

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Բրյուսել

11:36 14.07.2025

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Բրյուսել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Բրյուսել: Տեղի կունենա եռակողմ հանդիպում Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ: Նիկոլ Փաշինյանը կհանդիպի նաև ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսի և Բելգիայի վարչապետ Բարտ Դը Վեվերի հետ։ ...

Սպասարկելով քաղաքացու զանգը՝ դուք եք զգում համակարգի զարկերակը․ ամփոփվել է Ոստիկանության ՕԿԿ առաջին կիսամյակի աշխատանքը

11:22 14.07.2025

Սպասարկելով քաղաքացու զանգը՝ դուք եք զգում համակարգի զարկերակը․ ամփոփվել է Ոստիկանության ՕԿԿ առաջին կիսամյակի աշխատանքը

Հուլիսի 11-ին ՆԳ նախարարությունում ամփոփվել է Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի 2025 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը, որին ներկա էր ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։ Խորհրդակցությանը մասնակցում էին ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը, Օպերատիվ կառավարման կենտրոնի պետ Արայիկ Առաքելյանը, ծառայողներ։ Անդրադառնալով նորակառույց կենտրոնի շենքային պայմաններին՝ ՆԳ նախարարը նշել է, որ ներկայումս Օպերատիվ կառավարման կենտրոնը ոստիկանության […] ...

Փրկարարները կանխել են հրդեհների տարածումը խոտածածկ տարածքներում

11:05 14.07.2025

Փրկարարները կանխել են հրդեհների տարածումը խոտածածկ տարածքներում

Հուլիսի 13-ին ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի քաղաքային և Կոտայքի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ստացվել են ահազանգեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ։ Հրդեհներն արձանագրվել են ինչպես Երևան քաղաքում, այնպես էլ մայրաքաղաքին հարող տարածքներում՝ մասնավորապես՝ Երևան-Սևան ավտոճանապարհի 18-րդ կիլոմետրում, Կոտայքի մարզի Ակունք և Արզնի գյուղերի վարչական տարածքներում։ Հրշեջ-փրկարարներն օպերատիվորեն արձագանքել են բոլոր ահազանգերին՝ անմիջապես ձեռնարկելով […] ...

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 14-ի 08։00 դրությամբ

10:58 14.07.2025

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 14-ի 08։00 դրությամբ

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 14-ի 08։00 դրությամբ կազմել է 18.8°C: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...

Ավելի քան 17 կիլոգրամ մարիխուանա, կալանավորված անձինք․ քրեական ոստիկանության հերթական բացահայտումը

10:50 14.07.2025

Ավելի քան 17 կիլոգրամ մարիխուանա, կալանավորված անձինք․ քրեական ոստիկանության հերթական բացահայտումը

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի և կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչությունների ծառայողները, համագործակցված աշխատանքի արդյունքում, ստացել են ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ տեղեկություն, որն իրացվեց Քննչական կոմիտեի մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության ծառայողների հետ: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են կատարվել մի խումբ անձանց բնակարաններում: Արարատի […] ...

BACK_TO_TOP