16:27 30.12.2019
Այսօր՝ դեկտեմբերի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում, հայտնում է Shamshyan.com-ը:
Ժամը 15:10-ի սահմաններում թիվ 42 երթուղին սպասարկող «ԳԱԶել» մակնիշի 24 86 Տ համարանիշի ավտոմեքենայի վարորդը Վանցյան փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել թիվ 42/1 տան դիմաց տեղադրված փայտե էլեկտրասյանը:
Վթարի հետևանքով վարորդն ու 4 ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն, որտեղ վիրավորներից մեկը գիտակցության չգալով՝ մահացել է:
Փաստի առթիվ Ա. Գասոյանի որոշմամբ ՀՀ Քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, և օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկներն ու «Աստղիկ» բժշկական կենտրոնի բուժանձնակազմը: Ժամանել է նաև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
17:35 12.07.2025
Իսրայելի բանակը հայտարարել է, որ երկու օրվա ընթացքում Գազայի հատվածում հարվածներ է հասցրել գրեթե 250 թիրախիԻսրայելի ռազմաօդային ուժերը շարունակում են հարվածներ հասցնել Գազայի հատվածի տարբեր թիրախներին։ Ցամաքային ստորաբաժանումները շարունակում են գործել Գազայի տարբեր հատվածներում: Մասնավորապես, Գազա քաղաքի Աշ-Շուջայա և Ազ-Զեյթուն շրջաններում նրանք ոչնչացրել են մի քանի դիտակետեր և պայթուցիկ սարքեր, որոնք վերջին երկու օրերի ընթացքում օգտագործվել են արմատական ՀԱՄԱՍ-ի և Իսլամական Ջիհադ շարժումների զինված ստորաբաժանումների անդամների կողմից: Ցամաքային ուժերին աջակցել […] ...
17:25 12.07.2025
Լուկաշենկոն կոչ է արել Մոլդովային չշտապել ԵՄ-ին միանալու հարցումԲելառուսի նախագահը կոչ է արել Մոլդովային չշտապել Եվրամիություն, քանի որ այնտեղ Քիշնևին ոչ ոք չի սպասում։ «Իմ խորհուրդը ձեզ հին քաղաքական գործչի խորհուրդ է. մի շտապեք որևէ միության մեջ մտնել, ձեզ ոչ ոք ոչ մի տեղ չի սպասում։ Դուք տեսաք, թե ինչպես էին եվրոպացիները սիրում, օրինակ, Ուկրաինան։ Հենց որ Ուկրաինան անցյալ տարի ցանկացավ հացահատիկ մատակարարել […] ...
17:12 12.07.2025
Սիրիայի նախագահը աշխատանքային այցով ժամանել է ԱդրբեջանՍիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ աշ-Շարաան աշխատանքային այցով ժամանել է Ադրբեջան, հաղորդում է «ԱզերՏաջ» պետական լրատվական գործակալությունը: Այցի մասին նախկինում չէր հայտարարվել։ Գործակալությունը նշում է, որ Բաքվի Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում Սիրիայի նախագահի պատվին պատվո պահակախումբ է կանգնեցվել։ Տեղեկությունների համաձայն՝ ալ-Շարաային դիմավորել են Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Յագուբ Էյուբովը, փոխարտգործնախարար Ֆարիզ Ռզաևը և այլ պաշտոնյաներ։ […] ...
17:00 12.07.2025
«Ռեալի» ղեկավարությունը հանդիպումներ կանցկացնի ֆուտբոլիստների հետՄոտ օրերս Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը նախատեսում է անհատական զրույցներ անցկացնել թիմի մի շարք ֆուտբոլիստների հետ։ Ինչպես հայտնում է Marca-ն, պատճառը աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակչում «Պարի Սեն Ժերմենից» 0:4 հաշվով կրած ջախջախիչ պարտությունն է։ Թերթի տեղեկություններով՝ իսպանական ակումբի ղեկավարները ցանկանում են գնահատել խաղացողների մոտիվացիան և նվիրվածությունը ակումբին։ Ղեկավարությունը դժգոհություն է հայտնել թիմային խաղի ընդհանուր մակարդակից՝ առանձնապես […] ...
16:46 12.07.2025
ԱՄՆ-ն պատրաստվում է կրճատել Սիրիայում իր ռազմական ներկայությունըՄիացյալ Նահանգներն առաջիկայում որոշումներ կկայացնի Սիրիայում իր զորքերի քանակը կրճատելու վերաբերյալ, քանի որ նպատակադրված չէ ընդմիշտ մնալ տարածաշրջանում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Թուրքիայում ԱՄՆ դեսպան և Սիրիայի հարցերով ամերիկյան նախագահի հատուկ ներկայացուցիչ Թոմաս Բարաքը, որի խոսքերը փոխանցում է թուրքական Anadolu պետական լրատվական գործակալությունը։ «Մենք ռազմական ներկայություն ունենք այս տարածաշրջանում և պահպանում ենք այն։ […] ...
16:26 12.07.2025
ԱՄՆ Պետդեպարտամենտի ավելի քան 1000 աշխատակից ազատվել է աշխատանքիցՈւրբաթ օրը ԱՄՆ Պետդեպարտամենտի 1107 քաղաքացիական աշխատակից և 246 դիվանագետ աշխատանքից ազատվելու մասին ծանուցումներ են ստացել, այս մասին հայտնում է CBS News-ը։ Փախստականների ընդունմամբ զբաղվող գրեթե բոլոր աշխատակիցները, այդ թվում՝ Աֆղանստանի վերաբնակեցման համակարգման գրասենյակը, ազատվել են աշխատանքից: Սոցիալական ցանցերում տեղադրված տեսանյութերում երևում է, թե ինչպես են Պետդեպարտամենտի աշխատակիցները ծափահարությունների ներքո լքում իրենց իրերը՝ իրենց հետ […] ...