Ներկայացուցիչների պալատը կքննարկի օրինագիծ՝ Իրանի հարցում Թրամփի ռազմական լիազորությունները սահմանափակելու մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+30.09 oC

Ներկայացուցիչների պալատը կքննարկի օրինագիծ՝ Իրանի հարցում Թրամփի ռազմական լիազորությունները սահմանափակելու մասին

10:42 06.01.2020

ԱՄՆ-ի Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի ղեկավար Նենսի Փելոսին հայտարարություն է տարածել՝ նշելով, որ պալատը կքննարկի օրինագիծ, որով կսահմանափակի երկրի նախագահ Դոնալդ Թրամփի ռազմական գործողություններն Իրանի դեմ: CNN-ի փոխանցմամբ՝ Փելոսին նաև դատապարտել է իրանցի բարձրաստիճան զինվորական Ղասեմ Սոլեյմանիի սպանությունը՝ հայտնելով, որ դա վտանգի տակ է դրել ամերիկացի զինծառայողներին և դիվանագետներին:

 «Այս շաբաթ Ներկայացուցիչների պալատը կներկայացնի ռազմական լիազորությունների վերաբերյալ օրինագիծը և կքվեարկի։ Այս օրինագիծը նման է Սենատում սենատոր Թիմ Քեյնի ներկայացրած օրինագծին: Այն վերահաստատում է Կոնգրեսի վաղեմի պարտավորությունները հսկողության հարցում՝ սահմանելով, որ եթե Կոնգրեսը որևէ հետագա գործողություն չձեռնարկի, ապա վարչակազմի ռազմական գործողություններն Իրանի դեմ պետք է դադարեցվեն 30 օրվա ընթացքում», – նշված է հայտարարության մեջ:

Reuters լրատվական գործակալությունը հայտնում է, որ Թեհրանում հազարավոր մարդիկ հավաքվել են Իրաքում սպանված գեներալ Ղասեմ Սոլեյմանիին հրաժեշտ տալու: Սոլեյմանիի մարմինը Թեհրանից կտեղափոխվի Ղոմ, այնուհետև՝ նրա հայրենի քաղաք Քերման:

Օրեր առաջ ԱՄՆ-ի կողմից իրանցի բարձրաստիճան զինվորականի սպանությունը լուրջ հակամարտության առիթ է դարձել: Կողմերը միմյանց սպառնում են ռազմական գործողություններով:

Թրամփը քննադատել է Իրաքի խորհրդարանի որոշումը՝ ամերիկյան զորքերը դուրս բերելու մասին: Ինչպես ավելի վաղ հայտնել է ShantNews-ը, ԱՄՆ նախագահը սպառնացել է «չտեսնված պատժամիջոցներ» կիրառել Իրաքի դեմ, ինչպես նաև ստիպել, որ Բաղդադը վճարի Իրաքում կառուցված ամերիկյան ավիաբազայի համար ծախսված միլիարդավոր դոլարները:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իսրայելական ինքնաթիռը հարվածել է լիբանանցի տանը և սպանել կնոջը

21:11 12.07.2025

Իսրայելական ինքնաթիռը հարվածել է լիբանանցի տանը և սպանել կնոջը

Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռը հարվածել է բնակելի շենքին Լիբանանի հարավում գտնվող Խիյամ շրջանում, որի հետևանքով մեկ մարդ զոհվել է, հայտնել է Լիբանանի առողջապահության նախարարության արտակարգ իրավիճակների կենտրոնը։ «Խիյամի շրջանում գտնվող տան վրա Իսրայելի կողմից հասցված ավիահարվածի հետևանքով մեկ մարդ զոհվել է», – ասվում է հաղորդագրության մեջ։ Իսրայելի բանակը շաբաթ օրը հայտարարեց, որ Լիբանանի Խիյամ շրջանում […] ...

AFP. Թուրքիան ձերբակալել է ամսագրի խմբագրին՝ մարգարեների ծաղրանկարի համար

20:53 12.07.2025

AFP. Թուրքիան ձերբակալել է ամսագրի խմբագրին՝ մարգարեների ծաղրանկարի համար

Թուրքական «Լեման» երգիծական ամսագրի գլխավոր խմբագիրը, որը նախկինում հրապարակել էր Մուհամմադ մարգարեի ծաղրանկարը, ձերբակալվել է Ֆրանսիայից Թուրքիա վերադառնալուն պես, հաղորդում է Agence France-Presse-ը։ Հունիսի վերջին Թուրքիայում «Լեմանի» խմբագրության դեմ հետաքննություն էր սկսվել՝ Մուհամմադ մարգարեի ծաղրանկարը հրապարակելու համար, չորս մարդ ձերբակալվել էր, հրատարակչության գրասենյակի դիմաց բողոքի ցույց էր անցկացվել, անկարգություններ էին սկսվել, իսկ հավատացյալները սոցիալական ցանցերում […] ...

Մայոր Վիկտոր Այդինյանը գերազանց ատեստավորման արդյունքում ստանցել է շուրջ 700 000 դրամ աշխատավարձ

20:41 12.07.2025

Մայոր Վիկտոր Այդինյանը գերազանց ատեստավորման արդյունքում ստանցել է շուրջ 700 000 դրամ աշխատավարձ

Մայոր Վիկտոր Այդինյանը գերազանց ատեստավորման արդյունքում ստանցել է շուրջ 700 000 դրամ աշխատավարձ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Մանրամասները՝ տեսանյութում։   ...

Al Arabiya․ Դոհայի միջնորդները սպասում են Իսրայելի կողմից Գազայից դուրս գալու նոր ծրագրին

20:31 12.07.2025

Al Arabiya․ Դոհայի միջնորդները սպասում են Իսրայելի կողմից Գազայից դուրս գալու նոր ծրագրին

Կատարի և Եգիպտոսի միջնորդները սպասում են, որ Իսրայելը փոփոխություններ կմտցնի Դոհայում կայացած խորհրդակցությունների ժամանակ իսրայելցի բանակցողների կողմից ներկայացված Գազայի հատվածից զորքերի դուրսբերման ծրագրում, հաղորդում է Սաուդյան Արաբիայի «Ալ Արաբիա» հեռուստաալիքը՝ հղում անելով աղբյուրին։ «Միջնորդները սպասում են, որ Իսրայելը փոփոխություններ կկատարի զորքերի Գազայի հատվածից դուրսբերման քարտեզներում», – հեռուստաալիքին ասել է անանուն աղբյուրը։ Իսրայելը կարող է թարմացված […] ...

Իտալիան շարունակում է հույսը դնել ԱՄՆ-ի հետ մաքսատուրքերի շուրջ համաձայնության վրա

20:20 12.07.2025

Իտալիան շարունակում է հույսը դնել ԱՄՆ-ի հետ մաքսատուրքերի շուրջ համաձայնության վրա

Իտալիայի կառավարությունը շարունակում է հույսը դնել Միացյալ Նահանգների հետ մաքսատուրքերի վերաբերյալ հավասար համաձայնության հասնելու վրա և կոչ է անում խուսափել առևտրային բախումից, ասվում է վարչապետ Ջորջիա Մելոնիի մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ։ «Մենք հույսը դնում ենք բոլոր կողմերի բարի կամքի վրա՝ հավասար համաձայնության հասնելու համար, որը կամրապնդի Արևմուտքը, հաշվի առնելով, որ, հատկապես ներկայիս պայմաններում, իմաստ […] ...

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահ Ժերար Լարշեի հետ

20:12 12.07.2025

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահ Ժերար Լարշեի հետ

Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահ Ժերար Լարշեի հետ: «Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիային Հայաստանի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության պաշտպանության, տնտեսական զարգացման, դիմակայության ամրապնդման հարցերում անսասան աջակցության համար` նշելով, որ Հայաստանում բարձր են գնահատում եղբայրական Ֆրանսիայի քայլերը: Այս մասին հայտնում են ԱԺ-ից։ Ժերար Լարշեն իր […] ...

BACK_TO_TOP