10 օր անդադար աշխատանքից հետո ավստրալացի հրշեջը ննջել է սեփական տան մոտ հրդեհը հանգցնելիս – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+18.09 oC

10 օր անդադար աշխատանքից հետո ավստրալացի հրշեջը ննջել է սեփական տան մոտ հրդեհը հանգցնելիս

13:10 06.01.2020

Ավստրալացի կինը սոցցանցերում հրապարակել է հրշեջ հոր լուսանկարը, որն օրեր շարունակ անդադար աշխատանքից ուժասպառ եղած քնել է իրենց բակի լճակի մոտ։ Այդ ընթացքում ընտանիքը տունն էր պաշտպանում մոլեգնող հրդեհներից։

Դուստրը գրել է, որ հրշեջ հայրը 10 օր շարունակ 12-ական ժամ մասնակցել է Ավստրալիայում մոլեգնող անտառային հրդեհների մարմանը։ Նա այնքան հոգնած է եղել, որ աշխատանքից հետո պարզապես չի կարողացել օգնել ընտանիքին։ Այդ ընթացքում տան մոտ հերթապահել է որդին՝ տան հրդեհումը թույլ չտալու համար։

Հոգեցունց լուսանկարի հեղինակը գրել է, որ առաջին անգամ էր հորը տեսնում լալիս։

Այս օրերին Ավստրալիայում շարունակվող հրդեհները արդեն գրավել են 63 հազար քառակուսի կիլոմետր տարածք, որը 1,5 անգամ մեծ է Հայաստանի տարածքից (Արցախը ներառյալ)։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Al Jazeera. Գազայի հատվածում Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 150 մարդ

09:30 19.05.2025

Al Jazeera. Գազայի հատվածում Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 150 մարդ

Առնվազն 151 մարդ է զոհվել մայիսի 18-ին Գազայի հատվածին իսրայելական հարվածների արդյունքում, հաղորդում է քաթարական Al Jazeera հեռուստաալիքը։ Հեռուստաալիքը նշում է, որ նրանցից 70-ը զոհվել են Գազա քաղաքի և պաղեստինյան անկլավի հյուսիսում գտնվող տարածքների ռմբակոծության հետևանքով։ Իսրայելի վարչապետի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը կիրակի օրը ասել է, որ Իսրայելի պաշտպանության ուժերը մտել են «Գեդեոնի կառքեր» գործողության […] ...

Քամալա Հարիսը շուտափույթ ապաքինում է մաղթել Բայդենին

09:20 19.05.2025

Քամալա Հարիսը շուտափույթ ապաքինում է մաղթել Բայդենին

ԱՄՆ նախկին փոխնախագահ Քամալա Հարիսը ԱՄՆ նախկին առաջնորդ Ջո Բայդենին շուտափույթ ապաքինում է մաղթել՝ նրաի մոտ քաղցկեղ ախտորոշվելուց հետո։ «Դագը և ես տխուր ենք նախագահ Բայդենի՝ շագանակագեղձի քաղցկեղի ախտորոշման լուրից: Մենք այս պահին մեր սրտերում և աղոթքներում ենք պահում նրան և նրանց ամբողջ ընտանիքին: Ջոն մարտիկ է, և ես գիտեմ, որ նա կդիմավորի այս մարտահրավերը […] ...

ՄԻՊ-ը հանդիպել է գտնվելու վայրն անհայտ անձանց ընտանիքների անդամների հետ

09:13 19.05.2025

ՄԻՊ-ը հանդիպել է գտնվելու վայրն անհայտ անձանց ընտանիքների անդամների հետ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 15-ին հերթական հանդիպումն է ունեցել գտնվելու վայրն անհայտ անձանց ընտանիքների անդամների հետ: Այս մասին հայտնում են Պաշտպանի աշխատակազմից։ «Այս անգամ Պաշտպանն ընդունել է 2023 սեպտեմբերի 19-20-ին ռազմական գործողությունների, ինչպես նաև 2023 թվականի սեպտեմբերի 25-ին վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով գտնվելու վայրն անհայտ անձանց հարազատներին: Հանդիպումը կրել է խորհրդապահական բնույթ։ […] ...

Ավստրալիայի վարչապետ. Կիևին խոստացված Abrams տանկերն ուղարկվել են Ուկրաինա

09:09 19.05.2025

Ավստրալիայի վարչապետ. Կիևին խոստացված Abrams տանկերն ուղարկվել են Ուկրաինա

Ավստրալիայի կառավարության կողմից Կիևին խոստացված շահագործումից հանված M1A1 Abrams տանկերն արդեն «ուղևորվում են դեպի Ուկրաինա»։ Այսպիսի հայտարարություն է արել Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանեզը՝ լրագրողների համար առցանց ճեպազրույցի ժամանակ։ Ալբանեզը խոստացել է «շարունակել ռազմական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային»: «Մենք պատրաստ ենք նաև դիտարկել «կամավորների կոալիցիայի» ցանկացած առաջարկ՝ այնտեղ խաղաղություն հաստատելուց հետո խաղաղապահ զորախումբ ուղարկելու Ուկրաինա»,- ընդգծել է […] ...

Ճապոնիան կարևոր է համարում Թրամփ-Պուտին հեռախոսազրույցը

09:00 19.05.2025

Ճապոնիան կարևոր է համարում Թրամփ-Պուտին հեռախոսազրույցը

Ճապոնիայի կառավարությունը չափազանց կարևոր է համարում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջիկա հեռախոսազրույցը։ Այս մասին հայտարարել է Ճապոնիայի կաբինետի գլխավոր քարտուղար Յոշիմասա Հայաշին հերթական մամուլի ասուլիսում։ «Ուկրաինայում տիրող իրավիճակի տեսանկյունից ԱՄՆ-ի և Ռուսաստանի երկխոսությունը մեծ նշանակություն ունի, ուստի, մենք մեծ ուշադրությամբ հետևում ենք իրավիճակին»,- նշել է Հայաշին։ Նա նաև մեկ անգամ […] ...

Թրամփը շուտափույթ ապաքինում է մաղթել Բայդենին

08:50 19.05.2025

Թրամփը շուտափույթ ապաքինում է մաղթել Բայդենին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շուտափույթ ապաքինում է մաղթել նախորդ նախագահ Ջո Բայդենին, ում մոտ ախտորոշվել է շագանակագեղձի քաղցկեղ։ Համապատասխան հաղորդագրությունը նա կիրակի օրը տեղադրել է Truth Social սոցիալական ցանցում։ «Մելանյան և ես տխուր ենք Ջո Բայդենի վերջին բժշկական ախտորոշման համար: Մենք մեր ջերմագին մաղթանքներն ենք հղում Ջիլին և նրա ընտանիքին, իսկ Ջոյին մաղթում ենք արագ […] ...

BACK_TO_TOP