14:46 06.01.2020
Իրեն Վենեսուելայի նախագահ հռչակած Խուան Գուաիդոն հիմա էլ իրեն հռչակել է երկրի խորհրդարանի ղեկավար։ Նա այդ պաշտոնին էր մինչև իրեն նախագահ հռչակելը։ Այս մասին հայտնում է միջազգային մամուլը։ Վենեսուելայի փաստացի իշխանությունները, սակայն, համակարծիք չեն նրա հետ։
Բանն այն է, որ երկրի խորհրդարանում նորից տեղի են ունեցել ընտրություններ օրենսդիրի նոր ղեկավար նշանակելու համար։ Ընտրությունների ժամանակ ուժայինները ընդդիմադիր պատգամավորներին թույլ չեն տվել մտնել խորհրդարանի նիստերի դահլիճ։
Իշխանական պատգամավորները խորհրդարանի նախագահ են ընտրել երկրի փաստացի նախագահ Նիկոլաս Մադուրոյի կողմնակից Լուիս Պարային։ Իսկ ընդդիմադիրները հավաքվել են թերթերից մեկի խմբագրությունում և խորհրդարանի նախագահ են ընտրել Գուաիդոյին։
Վերջինս, հիշեցնենք, երկրի խորհրդարանի նախագահ էր ընտրվել 2018 թվականին տեղի ունեցած ընտրությունների արդյունքում։ 2019 թվականի սկզբին նա զանգվածային ցույցեր սկսեց ու իրեն հռչակեց երկրի ժամանակավոր նախագահ։ Արևմտյան պետությունների մեծ մասը, այդ թվում Միացյալ Նահանգները, ճանաչեցին նրա հավակնությունները՝ մերժելով Մադուրոյին։
ԱՄՆ-ն և այլ պետություններ ոչ միայն հայտարարություններով էին սատարում Գուաիդոյին, այլև գործնական օգնություն տրամադրում նրան։ Մադուրոն, սակայն, տեղի չտվեց ու երկար ժամանակ տևած պայքարի, ցույցերի ճնշման ճանապարհով պահեց իշխանությունը։
Հայաստանը այս հակասությունների մեջ պահպանել է չեզոքություն։
21:07 18.08.2025
Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 19-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Բուզանդի փ. 1 շենք, Ֆիրդուսի փ. 52-80 առանձնատներ, Չայկովսկու փ. 15, 30, 34 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Հերացու փ. 9 հասցե, «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, Լեոյի փ. […] ...
20:58 18.08.2025
Դեմիրճյան փողոցի էլիտար շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիում կայանված «Mercedes»-ում հայտնաբերվել է տղամարդու մարմին, ձեռքին էլ ատրճանակՕգոստոսի 18-ին, առեղծվածային կրակոց և մահվան դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Դեմիրճյան 1 հասցեում գտնվող էլիտար շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիում, «Mercedes» մակնիշի ավտոմեքենայում դի կա։ Ինչպես […] ...
20:47 18.08.2025
Քննարկվել են Հայաստանի և Իրանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնմանը, առևտրաշրջանառության ավելացմանն առնչվող հարցերի լայն շրջանակՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն օգոստոսի 18-ին ընդունել է ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Սեյյեդ Մոհամմադ Աթաբաքի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը և ԻԻՀ-ում ՀՀ-ի առևտրական կցորդ Հայկ Նազարյանը։ Այս մասին հայտնել են էկոնոմիկայի նախարարությունից: Ողջունելով հյուրերին՝ Գևորգ Պապոյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Իրանի Իսլամական […] ...
20:37 18.08.2025
Իրանը Հայաստանի համար կարևոր գործընկեր է. ՏԿԵ նախարարը՝ Իրանի քաղաքաշինության նախարարինՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ֆարզանե Սադեղին, ով Հայաստան է ժամանել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի երկօրյա պաշտոնական այցի շրջանակներում։ Այս մասին հայտնել են ՏԿԵ նախարարությունից: Նախարարը ողջունել է նախարարին՝ ընդգծելով, որ Իրանը Հայաստանի համար կարևոր գործընկեր է։ Հանդիպման սկզբում նախարարը նախ շնորհակալություն է հայտնել նախորդ […] ...
20:25 18.08.2025
Թրամփ. Կարևոր օր Սպիտակ տանըԿարևոր օր Սպիտակ տանը։ Այս մասին իր Truth Social սոցիալական ցանցում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Այստեղ երբեք այսքան շատ եվրոպացի առաջնորդներ միաժամանակ չեն եղել։ Մեծ պատիվ է Ամերիկայի համար: Տեսնենք՝ ինչ կլինի»,- գրել է Սպիտակ տան առաջնորդը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր Վաշինգտոնում տեղի է ունենալու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի […] ...
20:11 18.08.2025
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահինՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահ, ծրագրավորման և բյուջետային կազմակերպության ղեկավար, ՀՀ-ԻԻՀ միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադիին: Այս մասին հայտնել են Կառավարության մամուլի ծառայությունից: Ողջունելով հյուրին՝ Մհեր Գրիգորյանն այս հանդիպումը լավ առիթ է համարել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ մտքեր փոխանակելու առումով և բարձր գնահատել Իրանի նախագահի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Հայաստան: […] ...