15:59 11.12.2017
Կաշառք ստանալու, կաշառքի միջնորդության և պաշտոնեական կեղծիք կատարելու փաստերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության Կոտայքի հաշվառման-քննական բաժանմունքի տեսուչ Կարեն Չոբանյանը, Ն. Մ.-ին վարորդական իրավունքի վկայական տալու համար անհրաժեշտ քննությունները «դրական» գնահատելու դիմաց, երկու անձի միջնորդությամբ կաշառք է ստացել և պաշտոնեական կեղծիք կատարել, որի հետևանքով ավտոմեքենա վարելու հմտություններին չտիրապետող անձը ստացել է վարորդական իրավունքի վկայական:
Այսպես, 2017թ. մայիսի 16-ին` Ն. Մ.-ն, վարորդական իրավունքի վկայական ստանալու նպատակով դիմել է իր ծանոթ, «Աբովյան տեխնիկական դպրոց» ընկերության գործնական վարման վարպետ Ալբերտ Կուրանյանին, ով վստահեցրել է, որ իր միջնորդությամբ ՀՀ ոստիկանության համապատասխան պաշտոնատար անձանց կաշառք տալու դեպքում քննությունները ձևական բնույթ կկրեն:
Ն. Մ.-ն, հասկանալով, որ համապատասխան գիտելիքներ չունեցող անձին վարորդական վկայական տրամադրելը կարող է վտանգավոր հետևանքներ առաջացնել, դրանք կանխելու նպատակով դիմել է ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը, որի կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառման շրջանակներում հիշյալ քաղաքացին կաշառքի գումարը տվել է Ա. Կուրանյանին և վերջինիս ուղեկցությամբ գնացել «Ճանապարհային ոստիկանության» Կոտայքի հաշվառման-քննական բաժանմունք: Ա. Կուրանյանը նախապես իրենց այցելության մասին տեղեկացրել է նշված հաշվառման-քննական բաժանմունքում տեղադրված վճարային համակարգերի սպասարկմամբ զբաղվող Անդրանիկ Պապիկյանին, ով Ա. Կուրանյանից վերցրել է կաշառքի գումարն ու Ն. Մ.-ին ուղեկցել հաշվառման-քննական բաժանմունք:
Այնտեղ հիշյալ բաժանմունքի տեսուչ Կարեն Չոբանյանը Ա. Կուրանյանի ու Ա. Պապիկյանի միջնորդությամբ ստացել է կաշառքի գումարը, որի դիմաց, տեսական քննության ժամանակ Ն. Մ.-ի կողմից հարցերին սխալ պատասխանելուց հետո, ինքն է կատարել անհրաժեշտ շտկումները, այնուհետև շահադիտական նպատակներով կազմել և ստորագրել է տեսական քննություն արդյունքների վերաբերյալ կեղծ տեղեկություններ ներառող արձանագրություն` այդ կերպ ապահովելով գործնական քննությանը Ն. Մ.-ի մասնակցությունը: Այնուհետև վերջինս մասնակցել է գործնական քննությանը, որի ընթացքում սահմանված կարգով չի կատարել առաջադրված վարժությունները, սակայն տեսուչ Կ. Չոբանյանը գործնական քննությունը նույնպես գնահատել է «դրական»: Արդյունքում` նույն օրը, անհրաժեշտ տեսական գիտելիքներ չունեցող և ավտոմեքենա վարելու հմտություններին չտիրապետող Ն. Մ.-ին տրվել է «B» կարգի վարորդական իրավունքի վկայական:
Այսպիսով, կաշառք ստանալու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության Կոտայքի հաշվառման-քննական բաժանմունքի տեսուչ Կ. Չոբանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ կաշառքի միջնորդության համար Ա. Կուրանյանին և Ա. Պապիկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով: Կ. Չոբանյանի և Ա. Կուրանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար: Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
23:59 02.05.2025
Կիբեռմարտահրավեր․ 5G թարմացում․ զգուշացե՛ք, խարդախություն էՁեզ զանգահարել և առաջարկե՞լ են 5G թարմացում․ այս շաբաթ Կիբեռմարտահրավերի եթերում ներկայացվել է, թե ինչպես են հանցագործները այս պատրվակով քաղաքացիներին առաջարկում տեղադրել «հատուկ ծրագիր», որի միջոցով ստանում են հասանելիություն նրանց հեռախոսին ու ֆինանսական տվյալներին։ Եթե դարձել եք հանցագործության զոհ, ապա զանգահարեք ՆԳՆ ինտերնետային խարդախություններով թեժ գծի հեռախոսահամարին՝ 011 52 52 52 (թեժ գիծը գործում է […] ...
23:57 02.05.2025
70 տարի չհիմնանորոգված «Երևան» բժշկագիտական կենտրոնը հիմնանորոգվում և արդիականացվում է70 տարի չհիմնանորոգված «Երևան» բժշկագիտական կենտրոնը հիմնանորոգվում և արդիականացվում է: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Առողջության առաջնային պահպանման օղակն ամենակարևոր շերտերից է առողջապահական համակարգում։ Երբ այն լավ է զարգացած, հնարավոր է ժամանակին արձագանքել, կանխել բարդացումները և շատ դեպքերում՝ խուսափել հիվանդության զարգացման հետագա փուլերից։ Սա է պատճառը, որ Երևանի քաղաքապետարանը […] ...
23:54 02.05.2025
Ստավրոպոլի երկրամասում բարձր պատրաստության ռեժիմ են սահմանել՝ վատ եղանակի պատճառովՍտավրոպոլի երկրամասում ուժեղ անձրևների, կարկուտի և մինչև 23 մ/վ արագությամբ քամու պատճառով հայտարարվել է բարձր պատրաստության ռեժիմ: Այս մասին նշվում է նահանգապետ Վլադիմիր Վլադիմիրովի հրամանագրի մեջ։ Ստավրոպոլի հիդրոօդերևութաբանության կենտրոնի տվյալներով՝ տարածաշրջանում վատ եղանակ է կպահպանվի մինչև մայիսի 3-ը: ...
23:50 02.05.2025
Վարչապետը ծանոթացել է Լոռու մարզում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Լոռու մարզ՝ ծանոթացել իրականացված և ընթացիկ ծրագրերին: Նիկոլ Փաշինյանին նախ ներկայացվել է Վանաձորի Սանկտ Պետերբուրգ փողոցի հիմնանորոգված ճանապարհը: Աշխատանքների ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 553 մլն դրամ, որը հատկացվել է պետբյուջեից։ Ծրագրի արդյունքում իրականացվել են 1.8 կմ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներ: Հաջորդիվ՝ վարչապետն այցելել է Վանաձորի Խ.Աբովյանի անվան N9 հիմնական դպրոց, […] ...
23:44 02.05.2025
Մասնավոր ընկերության կողմից 8 մլն դոլարի ներդրումային ծրագիր է իրականացվում Փամբակ բնակավայրում․ Նիկոլ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Փամբակ բնակավայրում մասնավորի կողմից իրականացված ներդրումային ծրագրով կառուցվել է «ՄաունթրիMounthree» հյուրանոցը: Ներդրումային ծրագիրը կազմել է 8 մլն դոլար»: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:36 02.05.2025
Հայաստանի 10 լավագույն շախմատիստները և շախմատիստուհիները՝ 2025 թ. մայիսի 1-ի դրությամբՀայաստանի շախմատի ֆեդերացիան ներկայացրել է 2025 թվականի մայիսի 1-ի դրությամբ Հայաստանի 10 լավագույն շախմատիստների և շախմատիստուհիների ցանկը։ Այն հետևյալն է․ ...