15:32 28.05.2018
Արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանն աշխատանքային այց է կատարել Տավուշի մարզ։ ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ նախարարի այցի նպատակն էր ծանոթանալ մարզի փրկարարական վարչության (ՄՓՎ), տարածքային հրշեջ-փրկարարական ջոկատների, քաղպաշտպանության վարչության ուժերի հավաքական կենտրոնի հատուկ օբյեկտների պահպանության ջոկատների անձնակազմերին, նրանց աշխատանքներին, առկա գերակա խնդիրներին և բարոյահոգեբանական մթնոլորտին։
Նախարարի առաջին կանգառը եղել է ԱԻՆ Փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչություն, որին կից տեղակայված է թիվ 62 հրշեջ-փրկարարական ջոկատը։ Մարզային փրկարար ծառայության ղեկավար անձնակազմի ուղեկցությամբ Հրաչյա Ռոստոմյանը շրջել է մարզային վարչության տարածքով, եղել մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնում, ծանոթացել նյութատեխնիկական հագեցվածությանը՝ փրկարարական գույքին և սարքավորումներին:
ԱԻ նախարարության Փրկարար ծառայության քաղպաշտպանության վարչության ուժերի հավաքական կենտրոնի Նոյեմբերյանի և Բերդի հատուկ օբյեկտների պահպանության ջոկատներ շրջայցը ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանը սկսել է Սարիգյուղ սահմանամերձ համայնքի հենակետից։ Նա եղել է նաև Ոսկեվան, Դովեղ, Ազատամուտ, Մովսես և Չինարի համայնքների հենակետերում։ Հենակետերը համալրված են անհրաժեշտ գույքով, և կարիքի դեպքում իրականացնում են նաև համայնքներում արտակարգ իրավիճակների արձագանքում։ Հենակետի անձնակազմն անցնում է ինչպես առաջին բուժօգնության, այնպես էլ փրկարարական գործի վերապատրաստում։
Աշխատանքային այցի ավարտին ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանն արդյունքներն ամփոփելու համար խորհրդակցություն է անցկացրել մարզային փրկարարական վարչությունում։ Գերատեսչության ղեկավարը հանձնարարականներ է տվել բարձրաձայնված խնդիրներն ըստ առաջնահերթության լուծելու համար։ Նա բարձր է գնահատել Նոյեմբերյանի և Բերդի հատուկ օբյեկտների պահպանության ջոկատների 6 հենակետերի ծառայողների բարոյահոգեբանական վիճակը, պատրաստվածության, կարգապահության և կազմակերպվածության մակարդակը՝ նշելով, որ տղաները պետք է օրինակ լինեն յուրաքանչյուր փրկարարի համար։
Նախարար Ռոստոմյանն մի շարք կազմակերպչական և կարգապահական թերություններ է արձանագրել մարզային փրկարարական վարչությունում։ Նախարարը կարգադրել է սեղմ ժամկետներում շտկել հայտնաբերված թերությունները։
Խորհրդակցության ընթացքում նախարարը հետաքրքրվել է մարզի առավել հրդեհավտանգ և արտակարգ իրավիճակների առումով խոցելի գոտիների մասին։ Տարածքային հրշեջ-փրկարարական ջոկատների հրամանատարները նախարարին զեկուցել են իրենց կարիքների և անձնակազմի պատրաստվածության հետ կապված հարցերը։
21:52 28.06.2025
Սպերցյանը վաղուց հասուն է թոփ ակումբում խաղալու համար․ Ալեքսանդր ԳրիգորյանՀայ մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը МАТЧ ПРЕМЬЕР-ի եթերում խոսել է Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանի` Եվրոպա հնարավոր տրանսֆերի մասին: «Երկու տարի առաջ, երբ ես ասացի, որ Էդուարդ Սպերցյանը կարող է խաղալ Եվրոպայի ցանկացած թոփ ակումբում, շատերը բղավում էին, թե կրկին հայկական թեմա է։ Ես ուզում եմ, որ չարամիտները լռեն։ Ինձ համար Սպերցյանը վաղուց հասուն է […] ...
21:45 28.06.2025
Սպիտակ տունը մտադիր է ճնշում գործադրել դատավորների վրա. Washington PostԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է ճնշում գործադրել ամերիկացի դատավորների վրա՝ պետության ղեկավարի ծրագրերի իրականացմանը խոչընդոտող բազմաթիվ որոշումները չեղյալ համարելու համար, Washington Post-ին հայտնել է Սպիտակ տան խոսնակը։ «Կառավարության իրավաբանները ճնշում կգործադրեն դատավորների վրա՝ «որքան հնարավոր է արագ» վերացնելու տասնյակ համընդհանուր որոշումներ, որոնք խոչընդոտում են նախագահի ծրագրերը»,-գրում է հրատարակությունը։ Թրամփի վարչակազմը «ոգեշնչված է» Գերագույն […] ...
21:35 28.06.2025
Իրանը երկարաձգել է օդային տարածքի փակումըԻրանի հյուսիսում, հարավում և արևմուտքում գտնվող օդային տարածքում չվերթների չեղարկումը երկարաձգվել է մինչև հունիսի 29-ի՝ Մոսկվայի ժամանակով 13:30-ը, հաղորդում է «Նուր Նյուզ» գործակալությունը՝ հղում անելով Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարարությանը։ «Իրանի օդային տարածքի հյուսիսում, հարավում և արևմուտքում ներքին և միջազգային չվերթների արգելքը երկարաձգվել է մինչև վաղը՝ հունիսի 29-ին, ժամը 14:00-ը,- ասվում է գործակալության հաղորդագրության […] ...
21:25 28.06.2025
«Յուվենտուսի» հակառեկորդըԹուրինի «Յուվենտուսը» հակառեկորդ է կրկնել։ Այս մասին հայտնում է Statsdufoot-ը: Իտալական ակումբը պատմության մեջ երկրորդ անգամ 5 գնդակ է բաց թողել միջազգային խոշոր մրցաշարում: Աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի վերջին՝ երրորդ տուրում թուրինցիները 2-5 հաշվով պարտվել էին անգլիական «Մանչեսթեր Սիթիին»: Սրանից առաջ «Յուվենտուսը» 1958 թվականին Չեմպիոնների գավաթի խաղարկության որակավորման փուլում 0-7 հաշվով պարտվել էր ավստրիական […] ...
21:15 28.06.2025
Պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա ԿալասըՀունիսի 29-ից 30-ն պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Հունիսի 30-ին ԱԳՆ-ում կկայանա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Կայա Կալասի հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը»,-ասված է հաղորդագրության մեջ։ ...