22:32 11.01.2020
Հարվարդի համալսարանի և Ամստերդամի կիրառական գիտությունների համալսարանի գիտնականները խոսել են այն մասին, թե ինչպես կարելի է երաշխավորել կյանքի ժամկետի տասնամյա երկարացումը: Այս մասին գրում է British Medical Journal գիտական հանդեսը:
Մասնագետները եկել են այն եզրակացության, որ կանոնավոր ֆիզիկական վարժությունները ու առողջ սննդակարգը «կատարում են իրենց գործը»: Նման լավ սովորությունները նվազեցնում են վաղաժամ մահվան ռիսկը:
20 տարվա ընթացքում մասնագետները հետևել են 50 տարեկանից բարձր 100 հազար մարդու: Ռիսկի խմբերում ներառված են եղել ծխող, ալկոհոլ օգտագործող, անառողջ սննդակարգ վարող, ցածր ֆիզիկական ակտիվությամբ և ավելորդ քաշ ունեցող մարդիկ:
Պարզվել է, որ առողջ ապրելակերպ վարող մարդիկ շատ ավելի երկար են ապրել: Կանանց կյանքի միջին տևողությունը 84,4 տարի էր` վատ սովորություններ ունեցող կանանց 73,7 տարվա համեմատ: Տղամարդկանց մոտ ցուցանիշները կազմել են 81,1 տարի` 73,5 տարվա համեմատ:
Գիտնականները նաև նշել են, որ ուսումնասիրության ընթացքում հաշվի չեն առնվել անկանխատեսելի հիվանդությունները, ինչպիսիք են քաղցկեղը:
11:30 21.07.2025
ՀԱՄԱՍ. Գազայի ավելի քան 2 միլիոն բնակիչներ կանգնած են սովամահության վտանգի առաջԳազայի հատվածի ավելի քան 2 միլիոն բնակիչ սովամահության վտանգի տակ է Իսրայելի կողմից անկլավի շարունակական շրջափակման պատճառով: Այս մասին ասվում է պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման հայտարարության մեջ, որը տեղադրվել է Telegram ալիքում: «Գազայում ավելի քան երկու միլիոն քաղցած մարդ կարող է մահանալ սովից, իսկ ավելի քան 650,000 երեխա տառապում է ծանր թերսնումից», -ասվում է հայտարարության […] ...
11:13 21.07.2025
Ֆրանսիայի արտգործնախարարը մեկնում է Կիև՝ դեսպանների հետ հանդիպմանՖրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն այսօր կլինի Կիևում։ Նա կմասնակցի դեսպանների հետ հանդիպմանը։ Այս մասին հայտնել է Բարոն X-ում: «Ես մեկնում եմ Կիև։ Ես կմասնակցեմ դեսպանների համաժողովին և Ֆրանսիայի անունից կվերահաստատեմ մեր անսասան աջակցությունը ուկրաինացի ժողովրդի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և ազատությանը», – գրել է նա։ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նաև լուսանկար է հրապարակել […] ...
11:00 21.07.2025
Սևանա լճում ջրափրկարարները մի շարք քաղաքացիների օգնել են ափ հասնելՀուլիսի 20-ին, ժամը 15։30-ին Սևանա լճի 2-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են, որ երկու քաղաքացի (դեռահաս) հեծանվանավակով ափից մոտ 800 մ հեռացել են և չեն կարողանում վերադառնալ ափ։ Ջրափրկարարներն ափ են դուրս բերել հեծանվանավակը և քաղաքացիներին։ Հուլիսի 20-ին, ժամը 15։50-ին քաղաքացին դիմել է Սևանա լճի 2-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարներին առ այն, […] ...
10:45 21.07.2025
Բժիշկները Թուրքիայի ծովափերին հանգստացողներին զգուշացնում են վտանգավոր մանրէների մասինԹուրքիայի ծովափնյա հանգստավայրերում հանգստացողներին կոչ են արել զգուշանալ, քանի որ վտանգավոր Vibrio մանրէով վարակվելու վտանգի կա։ Մանրէն կարող է խոլերա առաջացնել, երկուշաբթի օրը գրել է Milliyet թերթը ՝ հղում անելով Ստամբուլի Ֆլորենս Նայթինգեյլ հիվանդանոցի ուրոլոգիայի մասնագետ, բժիշկ Ուգուր Աֆերինի հայտարարություններին։ «Վերջին ուսումնասիրությունների ընթացքում Մարմարա, Եգեյան և Միջերկրական ծովերի ափերին հայտնաբերվել է «Vibrio parahaemolyticus» և «Vibrio […] ...
10:32 21.07.2025
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բելգիայի վարչապետինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է Բելգիայի Թագավորության վարչապետ Բարտ դը Վեվերին՝ Ազգային տոնի առիթով: Շնորհավորական ուղերձում ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Բելգիայի բարեկամ ժողովրդին Բելգիայի Թագավորության Ազգային տոնի կապակցությամբ։ Գոհունակությամբ եմ վերհիշում այս տարի մայիսին Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովի շրջանակում Ձեզ հետ ունեցած հանդիպումը։ Լիահույս եմ, որ համատեղ գործուն ջանքերով նոր […] ...
10:20 21.07.2025
Ղրղզստանում երկրաշարժ է տեղի ունեցելՂրղզստանում տեղի է ունեցել 3.7 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվել է Օշում: Այս մասին հայտնել է հանրապետության Արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ կանխատեսումների մոնիթորինգի կենտրոնը: Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Տաշքենդի ժամանակով ժամը 10:38-ին: Նշվում է, որ էպիկենտրոնում ցնցումների ուժգնությունը կազմել է 4 բալ: «Անդիջանի շրջանում (Ուզբեկստանը Ղրղզստանի հետ սահմանին) զգացվել է 2-3 բալ ուժգնությամբ ցնցում», – […] ...