Արյուն և հերքում, ձերբակալված դեսպան, Թրամփի պարսկերենը և լեզուն չանարգելու կոչը․ ի՞նչ է Իրանում կատարվում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+26.57 oC

Արյուն և հերքում, ձերբակալված դեսպան, Թրամփի պարսկերենը և լեզուն չանարգելու կոչը․ ի՞նչ է Իրանում կատարվում

18:26 13.01.2020

Ինչո՞ւ են սկսվել հակակառավարական ցույցերը

Իրանում զանգվածային ցույցերն սկսվել են այն բանից հետո, երբ երկրի իշխանություններն ընդունեցին, որ սխալմամբ խոցել են ուկրաինական ուղևորատար ինքնաթիռը՝ 176 զոհի պատճառ դառնալով: Ցուցարարները երկու օր շարունակ հավաքվել են Թեհրանի Ազատության հրապարակում՝ հակակառավարական կոչեր հնչեցնելով և պահանջելով երկրի Գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հրաժարականը: Ցույցեր են կազմակերպվել ոչ միայն մայրաքաղաք Թեհրանում, այլև Շիրազում, Սպահանում, Համեդանում և այլ քաղաքներում:

Ցույցերն ուղեկցվել են բախումներով

Ակցիայի մասնակիցներն անարգել և ոտնատակ են արել ամերիկյան հրթիռակոծությունից զոհված գեներալ Ղասեմ Սոլեյմանիի լուսանկարը, որին ընդամենն օրեր առաջ հարյուր հազարավոր իրանցիներ հարգանքի տուրք էին մատուցում:

Իրավապահների և բողոքի ակցիայի մասնակիցների միջև բախումներ են տեղի ունեցել: Ցուցարարներին ցրելու համար իրավապահներն արցունքաբեր գազ են կիրառել: Ակցիայի մասնակիցների և անվտանգության ուժերի միջև բախումներ են տեղի ունեցել, կատարվել են ձերբակալություններ:

Սոցիալական ցանցերում տարածված տեսանյութերում նաև երևում են նաև արյան հետքեր. արևմտյան որոշ լրատվամիջոցներ հաղորդել են, թե իրավապահները ցուցարարների վրա կրակ են բացել: Սակայն այս տեղեկությունները հերքել է ինչպես Թեհրանի ոստիկանապետը, այնպես էլ իրանական լրատվամիջոցները:

Իրանում Մեծ Բրիտանիայի դեսպանի ձերբակալությունը

Հակակառավարական ցույցերի առաջին օրը՝ հունվարի 11-ին, ձերբակալվել էր Իրանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ռոբ Մաքեյրը: Իրանի իշխանությունները հայտարարել են, որ դեսպանին ձերբակալել են անօրինական հավաքի մասնակցելու պատճառով: Ըստ երկրի արտգործնախարարության՝ երբ ոստիկանությունը տեղեկացրել է, որ ձերբակալված օտարերկրացին Մեծ Բրիտանիայի դեսպանն է, նրան անմիջապես բաց են թողել:

Մինչդեռ դեսպանը հերքել է որևէ ակցիայի իր մասնակցությունը: Չնայած դեսպանին մեկ ժամվա ընթացքում ազատ են արձակել, սակայն տեղի ունեցածը մեծ աղմուկ է բարձրացրել և քննադատության արժանացել:

Այս միջադեպից հետո մի խումբ իշխանամետ ցուցարարներ հավաքվել են Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան առջև՝ պահանջելով փակել այն: Ցուցարարներն այրել են Բրիտանիայի և Իսրայելի դրոշները: Շատերի ձեռքերում եղել են սպանված գեներալ Ղասեմ Սոլեյմանիի լուսանկարները:

Իրանի ցույցերին արձագանքը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերյան մի քանի գրառումներով իր աջակցությունն է հայտնել Իրանի ցուցարարներին: ԱՄՆ նախագահի որոշ գրառումներ եղել են նաև պարսկերեն լեզվով:

«Իրանի ղեկավարներին. մի՛ սպանեք ձեր ցուցարարներին: Հազարավոր մարդիկ արդեն սպանվել կամ բանտարկվել են ձեր կողմից: Աշխարհը հետևում է: Ամենակարևորը՝ ԱՄՆ-ն հետևում է: Կրկին միացրե՛ք ինտերնետը և թո՛ւյլ տվեք, որ լրագրողներն ազատ աշխատեն: Վե՛րջ տվեք ձեր հրաշալի իրանցի ժողովրդին սպանելուն»,- գրել է Թրամփը:

Թրամփի այս գրառմանն անդրադարձել է Իրանի արտգործնախարարության խոսնակ Աբբաս Մուսավին:

«Այն ձեռքերն ու լեզուները, որոնք արատավորվել են՝ Իրանի ժողովրդին սպառնալով, ահաբեկելով և նրանց դեմ պատժամիջոցներ սահմանելով, իրավունք չունեն անարգել հնագույն պարսկերեն լեզուն: Ի դեպ, Դուք իսկապե՞ս «կանգնած եք» այն միլիոնավոր իրանցիների կողքին, ում հերոսին սպանեցիք, թե՞ «կանգնած եք նրանց դեմ»,- գրել է Մուսավին:

Ավիավթարի հետաքննությունը

Իսկ զանգվածային ցույցերի առիթ դարձած ավիավթարին անդրադարձել է Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն՝ խոստանալով արդարադատության հասնել:

«Մենք կշարունակենք աշխատել մեր գործընկերների հետ, որպեսզի լիարժեք, թափանցիկ հետաքննություն իրականացվի: Ես ուզում եմ հավաստիացնել բոլոր ընտանիքներին և բոլոր կանադացիներին, որ մենք չենք հանգստանա, մինչև պատասխաններ չստանանք: Մենք չենք հանգստանա, մինչև արդարադատություն չլինի, և մեղավորները պատասխանատվության չենթարկվեն», հայտարարել է Տրյուդոն:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հեռախոսազրույցի ժամանակ Իրանի նախագահ Հասան Ռոհանին հավաստիացրել էր, որ ավիավթարի մեղավորներից ոչ ոք անպատիժ չի մնա:

Ուկրաինայի արտգործնախարար Վադիմ Պրիստայկոն էլ հայտնել է, որ ավիավթարից տուժած երկրներից 5-ի արտգործնախարարները առաջիկա օրերին Լոնդոնում հանդիպում կունենան և կքննարկեն ավիավթարի մեղավորներին արդարադատության ենթարկելու և տուժած ընտանիքներին փոխհատուցում տրամադրելու հարցերը:

Հիշեցնենք, որ Թեհրան-Կիև չվերթն իրականացնող ուկրաինական ինքնաթիռն ավիավթարի էր ենթարկվել հունվարի 8-ին՝ վերելքից րոպեներ անց՝ 176 մարդու կյանք խլելով: Զոհերի շարքում եղել են Իրանի, Կանադայի, Ուկրաինայի, Շվեդիայի, Աֆղանստանի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ:

Իրանն ավելի ուշ ընդունել էր, որ ինքնաթիռը սխալմամբ խոցվել էր հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից:

Կարդացե´ք նաև «Ի՞նչ է այս պահին հայտնի ԱՄՆ բազաներին Իրանի հարվածների մասին» հոդվածը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևան է ժամանել Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահը

17:23 18.05.2025

Երևան է ժամանել Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով Երեւան է ժամանել Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուի գլխավորած պատվիրակությունը: Անիտա Դիմիտրիուին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է ՀՀ ԱԺ նախագահը: Այցի շրջանակում նախատեսվում են տարբեր հանդիպումներ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: ...

Վահագն Խաչատուրյանը Սուրբ Աթոռում մասնակցել է Լևոն 14-րդ Պապի գահակալության հանդիսավոր արարողությանը

17:18 18.05.2025

Վահագն Խաչատուրյանը Սուրբ Աթոռում մասնակցել է Լևոն 14-րդ Պապի գահակալության հանդիսավոր արարողությանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մայիսի 18-ին Սուրբ Աթոռում (Վատիկան) մասնակցել է Հռոմի Սրբազան քահանայապետ Լևոն 14-րդ Պապի գահակալության հանդիսավոր արարողությանը: Միջոցառման պատվավոր հյուրերն էին Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլան, Պերուի նախագահ Դինա Բուլուարտեն և ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը: Հանդիսավոր արարողությանը ներկա էին ավելի քան 150 պատվիրակություններ աշխարհի տարբեր երկրներից և միջազգային կառույցներից: ...

Հռոմի պապ Լևոն XIV-ը ստանձնել է առաքելությունը

17:13 18.05.2025

Հռոմի պապ Լևոն XIV-ը ստանձնել է առաքելությունը

Հռոմի պապ Լևոն XIV-ը ստացավ պապական իշխանության խորհրդանիշները՝ «ձկնորսի մատանին» և պալիումը (բրդյա ժապավեն՝ ասեղնագործված խաչերով): Այս հին ծեսը նշանավորել է 267-րդ Հռոմի պապի պաշտոնավարման պաշտոնական սկիզբը։ Բացման պատարագը, որը կավարտվի պապական քարոզով, աղոթքով և օրհնությամբ, կգլխավորի Լևոն XIV-ը։ Հրապարակ են այցելել բազմաթիվ հավատացյալներ, ինչպես նաև արտասահմանյան երկրներից ժամանած ավելի քան 150 պատվիրակություններ, թագավորական տների […] ...

Անվտանգ երթևեկության մշակույթի ձևավորումը ՆԳՆ առաջնահերթություն․ իրազեկման միջոցառումներ դպրոցներում

16:39 18.05.2025

Անվտանգ երթևեկության մշակույթի ձևավորումը ՆԳՆ առաջնահերթություն․ իրազեկման միջոցառումներ դպրոցներում

Ներքին գործերի նախարարությունը միացել է ՄԱԿ-ի Ճանապարհային անվտանգության համաշխարհային շաբաթվա շրջանակում իրազեկման արշավին, որն անցկացվում է մայիսի 12-18-ը՝ «Անվտանգ ճանապարհներ հետիոտների և հեծանվորդների համար» խորագրով։ Նախաձեռնության շրջանակում նախարարությունը մասնակցում է գործընկեր կառույցների հետ համատեղ իրականացվող միջոցառումներին՝ ուղղված ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակի և հանրության իրավագիտակցության բարձրացմանը։ Հերթական հանրային իրազեկման միջոցառումը մայիսի 17-ին էր՝ Երևանի Հանրապետության փողոցի […] ...

Եղանակը՝ առաջիկա 5 օրերին

16:13 18.05.2025

Եղանակը՝ առաջիկա 5 օրերին

Երևանում մայիսի 18-ի ցերեկը, 19-20-ին, 21-ի գիշերը, 22-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 21-ի երեկոյան հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 13-15 մ/վ արագությամբ։ ​ Մարզերում մայիսի 18-ի ցերեկը, 19-21-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 22-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 […] ...

ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ

15:55 18.05.2025

ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ

Մայիսի 18-ին, ժամը 11:53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թևոսյան փողոցից Ջրվեժ գյուղ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ, կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Թևոսյան փողոցում «Kia» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի […] ...

BACK_TO_TOP