18:45 14.01.2020
Արգենտինահայ երգչուհի Ալին Դեմիրճյանը Հայաստանում իրականացրել է «Մեկ մարզ, մեկ երգ» երաժշտական նախագիծը։ Ստեղծագործական թիմի հետ Ալինը շրջել է Հայաստանի մարզերով, Արցախով և երաժիշտների հետ ձայնագրել մեկ համատեղ երգ ու նկարահանել տեսահոլովակ, որը պատմում է տվյալ մարզի կենցաղի ու միջավայրի մասին:
Նախագիծը Հայաստանի, Արցախի և Սփյուռքի միջև մշակութային կամուրջ կարող է դառնալ: Ալին Դեմիրճյանի նախաձեռնություններն այլ ձևաչափով շարունակություն են ունենալու: Մի քանի ամիս է, ինչ Ալինը տեղափոխվել ու բնակվում է Գյումրիում:
Գյումրիի ամենահին ու ամենահայտնի վարսավիրանոցն է. այստեղ ամեն ինչ նույնն է, ինչ 80 տարի առաջ: Քաղաքի հին վարսավիրանոցում աշխատում են միայն տղամարդիկ, բայց երկու ամիս է` արդեն վարպետների գործին հետևող աղջիկ կա: Ալին Դեմիրճյանը Արգենտինայի մայրաքաղաքից եկել է Գյումրի ու վարսավիրություն է սովորում:
Բայց երաժշտությունն էր, որ Ալին Դեմիրճյանին երկու տարի առաջ կապեց հայրենիքի հետ: Հենց այստեղ էլ սկիզբ դրեց իր նախագծին, շրջեց հանրապետության ու Արցախի բնակավայրերում, բայց նախընտրեց ապրել Գյումրիում:
«Ես ծնվել ու մեծացել եմ Սփյուռքում, ու այնտեղ ճանաչում ես Գյումրին որպես երկրաշարժի քաղաք: Իմ կարծիքով` դա սխալ է, չի կարելի Գյումրին ճանաչել միայն երկրաշարժով, որովհետև այնքան հետաքրքիր է ու գեղեցիկ, որ չես կարող միայն այդպես ճանաչել»,- ասում է Ալինը:
Ալինի համար երաժշտությունը հայրենիք-Սփյուռք կապերն ամրապնդելու հրաշալի միջոց դարձավ:
«Մեկ մարզ, մեկ երգ» մշակութային նախագծի միտքը ծնվեց հենց Արցախ այցելության ժամանակ, հետո ծավալվեց ու հասավ մյուս մարզերին: Նկարահանվել է 19 տեսահոլովակ: Երաժիշտ կատարողների ու խմբերի հետ Ալինը երգել է հայտնի հայկական երգերը, ներկայացրել տվյալ մարզին բնորոշ միջավայրն ու պատմությունը:
«Շիրակի մարզի վիդեոն նկարահանեցինք «Բամբիռ» խմբի հետ, նրանց երգը Ջագի երգն էր ու միասին երգեցին: Ես ճանաչում էի «Բամբիռին», սիրում էի ու որոշեցինք հենց նրանց հետ ձայնագրել նախագծի երգերից մեկը»,- իր նախագծի մասին է պատմում Ալին Դեմիրճյանը:
Ալինը նաև հեղինակային երգերի կատարող է, կիթառն էլ՝ իր երգն ու երաժշտությունը փոխանցելու անբաժան գործիքը: Յոթ տարի աշխատել է Արգենտինայի հայկական դպրոցում, դասավանդել է հայոց լեզու և երաժշտություն:
Իր ծննդավայր Բուենոս Այրեսում ապրող հայկական համայնքը երգն ու ազգային արժեքները պահպանելու լավագույն ջատագովներից է: Եկեղեցիներին կից հայկական դպրոցներում ազգային երգն ու երաժշտություն են սովորում: Ալինի և հազարավոր հայերի համար «Բարով եկար, սիրուն կռունկ» երգը հայրենիքի կարոտի շունչն է:
«Գալիս ես Հայաստան, որովհետև հայ ես, բայց հետո, եթե դու նորից ես վերադառնում կամ եթե երկար ես մնում կամ որոշում ես այստեղ տեղափոխվել, նշանակում է` այստեղ լավ է, հանգիստ է, քեզ զգում ես ինչպես տանը»,- իր զգացողությունների մասին է պատմում Ալինը:
Նախագծի ընթացքում ձայնագրված երգերը Ալինը ներկայացրել է Աթենքում ու Արգենտինայի մի քանի քաղաքներում: Որպես նախագծի շարունակություն` արգենտինահայ երգչուհին նախաձեռնելու է այցելություններ աշխարհի այն երկրներ, որտեղ կան հայկական մեծ ու փոքր համայնքներ:
Նպատակ ունի ներկայացնել նրանց բնորոշ բարբառներով ազգային երգերը:
15:47 27.07.2025
Վարդավառը Իրական Հայաստանի ամենատոնն է. Նիկոլ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Վարդավառը Իրական Հայաստանի ամենատոնն է, որ գովերգում է ապրելու, կյանքը վայելելու, երջանիկ լինելու բնական մղումը եւ մեզ հետագծում մինչեւ մեր արմատների ամենախորքերը։ Վարդավառը գովերգ է մեր նահատակներին, որ մեզ ապրելու, կյանքը վայելելու եւ հարատեւ պետություն ունենալու հնարավորություն են շնորհել։ Այդ հնարավորությունը մենք բաց չենք թողնի։ Շնորհավոր […] ...
15:40 27.07.2025
Ռուբիո. Թրամփը դեռևս ցանկանում է, որ Ուկրաինայի հակամարտությունը կարգավորվիԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շարունակում է հետաքրքրված լինել Ուկրաինայի հակամարտության կարգավորմամբ և ցանկանում է տեսնել դրա ավարտի ուղղությամբ կոնկրետ քայլեր, ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Սա նրա (Թրամփի) պատերազմը չէ, բայց նա ցանկանում է, որ այն ավարտվի», – Fox News-ին տված հարցազրույցում ասել է նա: Ռուբիոյի խոսքով՝ Թրամփը հիասթափված է, որ (Ռուսաստանի առաջնորդ) Վլադիմիր […] ...
15:28 27.07.2025
«Բարսելոնան» չի տուգանվի Ռեշֆորդի տրանսֆերային իրավունքը չգնելու դեպքում«Բարսելոնան» տուգանք չի վճարի «Մանչեսթեր Յունայթեդին» Մարկուս Ռեշֆորդի տրանսֆերային իրավունքը ձեռք չբերելու համար: Այս մասին հայտնում է The Athtletic-ը։ Նախնական տեղեկություններով` «Բարսելոնան» վարձակալության ավարտին անգլիացի ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը չգնելու դեպքում անգլիական ակումբին ստիպված կլիներ վճարել 5 միլիոն եվրո տուգանք։ «Մանչեսթեր Յունայթեդը» նման պրակտիկա արդեն կիրառել է «Չելսիի» հետ պայմանագրով, երբ լոնդոնյան ակումբը հրաժարվեց Ջեյդոն Սանչոյի […] ...
15:16 27.07.2025
Ազատի ջրամբարում որոնվում է 16-ամյա տղայի մարմինըՀուլիսի 27-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ազատի ջրամբարում երեխա է ջրահեղձ եղել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել փրկարարները: Այս պահին ՀՆՓԱԻԿ ջրասուզակը պատրաստվում է մտնել ջրամբար և կատարել որոնողական աշխատանքներ այն […] ...
15:03 27.07.2025
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հուլիսի 27-31-ըՀանրապետության տարածքում հուլիսի 27-ի ցերեկը, 28-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 30-31-ը և օգոստոսի 1-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Հուլիսի 27-31-ի երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու […] ...
14:48 27.07.2025
Իսրայելի բանակը Գազայի հատվածում ամեն օր մարտավարական ժամանակավոր հրադադար է կհայտարարիԻսրայելի պաշտպանության ուժերը (IDF) հայտարարել են Գազայի հատվածի որոշ շրջաններում մարդասիրական նպատակներով ռազմական գործողությունների ամենօրյա մարտավարական դադարի մասին: «Քաղաքական ղեկավարության հրահանգներին համապատասխան և Իսրայելի պաշտպանության բանակի կողմից Գազայի հատված մտնող մարդասիրական օգնության ծավալը մեծացնելու շարունակական ջանքերի շրջանակներում, այսօրվանից (հուլիսի 27-ին) սկսած կհայտարարվի մարդասիրական նպատակներով ռազմական գործողությունների տեղական մարտավարական դադար», – ասվում է IDF-ի մամուլի ծառայության […] ...