19:05 28.05.2018
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր իր նստավայրում ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող Ֆրանսիայի՝ Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանին: Բարի գալուստ մաղթելով հյուրին Հայաստանում, որին երկու օր առաջ հանդիպել էր Թբիլիսիում տոնակատարությունների ժամանակ, նախագահը նշել է, որ Հայաստանի Առաջին հանրապետության 100-ամյակի օրերին այս այցը խորհրդանշում է հայ-ֆրանսիական հարաբերությունների անխախտ բնույթը և երկուստեք որդեգրած սերտ համագործակցության քաղաքականության շարունակականությունը։
Նախարար Ժան-Իվ Լե Դրիանը նախագահին փոխանցելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ողջույնները և բարեմաղթանքները, որը պետական այցով հոկտեմբերին ժամանելու է Հայաստան, բարձր է գնահատել Հայաստանում տեղի ունեցած արմատական փոփոխությունների խաղաղ բնույթը և անձամբ նախագահի հավասարակշռող դերը այդ գործում: Նա հավաստիացրել է, որ արդի միջազգային բարդ իրադրության պայմաններում Ֆրանսիան մշտապես գտնվում և գտնվելու է Հայաստանի կողքին:
Գոհունակություն հայտնելով բոլոր ոլորտներում դինամիկ զարգացող հայ-ֆրանսիական համագործակցության կապակցությամբ՝ զրուցակիցներն անդրադարձել են աշնանը Երևանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի կազմակերպական ընթացքին, մասնավորապես դրա շրջանակներում տնտեսական ֆորում կազմակերպելու կարևորությանը:
Զրույցի ընթացքում ընդգծվել է Հայաստանի կամրջող դերը ԵՄ և ԵԱՏՄ միջև, որը օտարերկրյա գործարարների և ներդրողների առջև բացում է նոր հնարավորություններ:
Մտքեր են փոխանակվել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային ընթացքի շուրջ:
21:52 28.06.2025
Սպերցյանը վաղուց հասուն է թոփ ակումբում խաղալու համար․ Ալեքսանդր ԳրիգորյանՀայ մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը МАТЧ ПРЕМЬЕР-ի եթերում խոսել է Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանի` Եվրոպա հնարավոր տրանսֆերի մասին: «Երկու տարի առաջ, երբ ես ասացի, որ Էդուարդ Սպերցյանը կարող է խաղալ Եվրոպայի ցանկացած թոփ ակումբում, շատերը բղավում էին, թե կրկին հայկական թեմա է։ Ես ուզում եմ, որ չարամիտները լռեն։ Ինձ համար Սպերցյանը վաղուց հասուն է […] ...
21:45 28.06.2025
Սպիտակ տունը մտադիր է ճնշում գործադրել դատավորների վրա. Washington PostԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է ճնշում գործադրել ամերիկացի դատավորների վրա՝ պետության ղեկավարի ծրագրերի իրականացմանը խոչընդոտող բազմաթիվ որոշումները չեղյալ համարելու համար, Washington Post-ին հայտնել է Սպիտակ տան խոսնակը։ «Կառավարության իրավաբանները ճնշում կգործադրեն դատավորների վրա՝ «որքան հնարավոր է արագ» վերացնելու տասնյակ համընդհանուր որոշումներ, որոնք խոչընդոտում են նախագահի ծրագրերը»,-գրում է հրատարակությունը։ Թրամփի վարչակազմը «ոգեշնչված է» Գերագույն […] ...
21:35 28.06.2025
Իրանը երկարաձգել է օդային տարածքի փակումըԻրանի հյուսիսում, հարավում և արևմուտքում գտնվող օդային տարածքում չվերթների չեղարկումը երկարաձգվել է մինչև հունիսի 29-ի՝ Մոսկվայի ժամանակով 13:30-ը, հաղորդում է «Նուր Նյուզ» գործակալությունը՝ հղում անելով Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարարությանը։ «Իրանի օդային տարածքի հյուսիսում, հարավում և արևմուտքում ներքին և միջազգային չվերթների արգելքը երկարաձգվել է մինչև վաղը՝ հունիսի 29-ին, ժամը 14:00-ը,- ասվում է գործակալության հաղորդագրության […] ...
21:25 28.06.2025
«Յուվենտուսի» հակառեկորդըԹուրինի «Յուվենտուսը» հակառեկորդ է կրկնել։ Այս մասին հայտնում է Statsdufoot-ը: Իտալական ակումբը պատմության մեջ երկրորդ անգամ 5 գնդակ է բաց թողել միջազգային խոշոր մրցաշարում: Աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի վերջին՝ երրորդ տուրում թուրինցիները 2-5 հաշվով պարտվել էին անգլիական «Մանչեսթեր Սիթիին»: Սրանից առաջ «Յուվենտուսը» 1958 թվականին Չեմպիոնների գավաթի խաղարկության որակավորման փուլում 0-7 հաշվով պարտվել էր ավստրիական […] ...
21:15 28.06.2025
Պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա ԿալասըՀունիսի 29-ից 30-ն պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Հունիսի 30-ին ԱԳՆ-ում կկայանա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Կայա Կալասի հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը»,-ասված է հաղորդագրության մեջ։ ...