Վաղ է խոսել այդ մասին. ԱԳ նախարարը՝ Փաշինյան-Ալիև հանդիպման մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 08 2025
  • $
    383.27
  • RUBLE
    4.77
  • 447.70
WEATHER
+31.09 oC

Վաղ է խոսել այդ մասին. ԱԳ նախարարը՝ Փաշինյան-Ալիև հանդիպման մասին

15:10 16.01.2020

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին այսօր լրագրողները խնդրեցին գնահատական տալ Մերձավոր Արևելքում ու մասնավորապես Իրանի շուրջ ստեղծված իրադարձություններին: Մնացականյանը նշեց.

«ԱԳՆ-ն մշտապես տեղեկացնում է հասարակությանը: Գիտեք, որ մեզ համար շատ անհանգստացնող է կայունության խափանումը հարևան տարածաշրջանում, այդ առումով աշխատում ենք մեր գործընկերների հետ, քանի որ անմիջապես հարևանության մեջ լինելով, ունենալով իրավիճակ, երբ մեր անմիջական գործընկերներն ունեն տարաձայնություններ, դա նաև ազդեցություն ունի տարածաշրջանի անվտանգության, մեր երկրի անվտանգության վրա: Ի վերջո, հարևանությամբ է տեղի ունենում»:

Նախարարը տեղեկացրեց, որ ՀՀ Ազգային անվտանգության համակարգը համախմբված աշխատում է՝ պատրաստ լինելու համար, բացի դրանից՝ ԱԳՆ-ն աշխատում է բոլոր գործընկերների հետ, հեռախոսազրույցներ ունենում, դիվանագիտական կազմն է ակտիվ աշխատում բոլոր ուղղություններով:

«Մենք իրապես հույս ունենք, որ միայն խաղաղ, բանակցային ճանապարհով հնարավոր կլինի կայունացնել իրավիճակը և խուսափել որևէ զարգացումներից, որ տանում են էսկալացիայի»,- ասաց նա:

ԼՂ հարցի շուրջ բանակցություններին անդրադառնալով՝ Մնացականյանը նշեց, որ բանակցային գործընթացը տեղի է ունենում 25 տարի:

«Այս տարիներին բանակցային գործընթացը տեղի է ունենում ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակներում, որ համարում ենք ամենագործուն, արդյունավետ և միջազգայնորեն ճանաչված շրջանակը: Այդ գործընթացի շրջանակներում ձևավորվել են բազմաթիվ գաղափարներ, մեզ համար չափազանց էական և սկզբունքային է համադրել այդ բազմաթիվ տարբեր պարամետրերը, որոնց մեջ արտահայտություն են գտնում մեզ համար առաջնային դիրքորոշումները»,- նշեց նախարարը:

Հարցին՝ առաջիկայում հանդիպում սպասվո՞ւմ է Ադրբեջանի իր գործընկերոջ հետ, նախարարը պատասխանեց, որ բանակցային գործընթացը շարունակական է, Հայաստանը բանակցություններից երբեք չի խուսափել, հակառակը, ակտիվ ներգրավված է այդ գործընթացում:

«Ես առիթ ունեցել եմ սրա մասին խոսելու, որ այն օրվանից, երբ կառավարությունը ստանձնեց պատասխանատվությունը՝ 2018-ի մայիսից, որևէ պահ չի եղել, որ հետաձգենք կամ ձգձգենք գործընթացը: Անցյալ տարի եղել է բավական ակտիվ աշխատանք, նախարարների մակարդակով բավարար թվով հանդիպումներ են եղել, վարչապետը հանդիպել է պաշտոնապես՝ մարտին, եղել են ոչ պաշտոնական հանդիպումներ, գործընթացը շարունակվում է: Հանդիպման մասին համաձայնեցումից հետո հայտարարում ենք միաժամանակ»,- ասաց Մնացականյանը:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ սպասվո՞ւմ է Փաշինյան-Ալիև հանդիպում, նախարարը նշեց, որ դեռ վաղ է խոսել նման բանի մասին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

12:00 19.08.2025

SHANTNEWS

Փաշինյանն ու Փեզեշքիանը նեղ կազմով հանդիպում են ունեցել

11:52 19.08.2025

Փաշինյանն ու Փեզեշքիանը նեղ կազմով հանդիպում են ունեցել

Պաշտոնական այցով Հայաստան ժամանած ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի դիմավորման արարողությանը հաջորդեց նեղ կազմով հանդիպումը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ ...

Լոռու քրեական ոստիկանները բացահայտեցին բնակարանից կատարված 500 հազար դրամի գողության դեպքը

11:49 19.08.2025

Լոռու քրեական ոստիկանները բացահայտեցին բնակարանից կատարված 500 հազար դրամի գողության դեպքը

Օգոստոսի 15-ի ուշ երեկոյան Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած Վանաձորի Չուխաջյան փողոցի բնակիչը հայտնեց, որ տնից գողացել են գումար և այլ բաներ։ Մեկնեց Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումը: Տանտերը տվեց հաղորդում, որ նույն օրը` ժամը 21-ից 22-ն ընկած ժամանակահատվածում, պատշգամբի եվրադռնով կամ պատուհանով մուտք են գործել բնակարան և գողացել 500 հազար ՀՀ դրամ։ […] ...

Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Իրանի նախագահին

11:45 19.08.2025

Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Իրանի նախագահին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանին: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից:     ...

Մակրոնը առաջընթաց է համարել Կիևի անվտանգության ապահովմանը մասնակցելու ԱՄՆ պատրաստակամությունը

11:00 19.08.2025

Մակրոնը առաջընթաց է համարել Կիևի անվտանգության ապահովմանը մասնակցելու ԱՄՆ պատրաստակամությունը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստակամություն է հայտնել մասնակցել Ուկրաինայի անվտանգության երաշխիքների ապահովմանը։ «Կարծում եմ՝ վերջին մի քանի օրերի կարևոր առաջընթացն այն է, որ ձեր նախագահը Միացյալ Նահանգների կողմից հստակ հանձնառություն է հայտնել մասնակցելու Ուկրաինային անվտանգության երաշխիքների տրամադրմանը»,-երկուշաբթի օրը NBC News-ին տված հարցազրույցում ասել է Մակրոնը։ Նրա կարծիքով, […] ...

DPA. Եվրոպան կհամագործակցի ԱՄՆ-ի հետ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների շուրջ

10:51 19.08.2025

DPA. Եվրոպան կհամագործակցի ԱՄՆ-ի հետ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների շուրջ

Եվրոպական երկրների՝ Կիևի դաշնակիցների արտաքին և անվտանգության քաղաքականության խորհրդատուները կաշխատեն Միացյալ Նահանգների հետ՝ Ուկրաինայի համար հնարավոր անվտանգության երաշխիքներ մշակելու համար։ Այս մասին հաղորդում է DPA գործակալությունը՝ հղում անելով Գերմանիայի կառավարության աղբյուրներին։ Նրանց խոսքով՝ սա պետք է տեղի ունենա «շատ շուտով»։ Ակնկալվում է, որ խորհրդականները կքննարկեն այնպիսի թեմաներ, ինչպիսիք են Ուկրաինայի զինումը, ՀՕՊ-ը և Ռուսաստանի հետ […] ...

BACK_TO_TOP