13:08 29.05.2018
Հայաստանի ԱԱԾ-ն հաստատել է, որ հանրապետական պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող առևտրի կենտրոններում ստուգումներ են սկսվել։ Թե ինչ է սա նշանակում հարցին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է՝ Հայաստանում օրինականություն հաստատելու գործընթաց։
«Այն, որ մենք հայտարարել էինք, որ վենդետաներ չեն լինելու, ես դա վերահաստատում եմ, բայց ասում եմ՝ հանկարծ որևէ մեկը չփորձի սա ընկալել որպես թուլության նշան։ Այսինքն՝ վենդետաներ չեն լինելու, բայց ամենաթողություն էլ չի լինելու։ Ես երեկ իմ ելույթում էլ ասացի, որ եթե մեկը մեր այս դիրքորոշումը կփորձի մեկնաբանել որպես թուլության նշան, ջախջախիչ հակահարված կստանա»,- նշել է վարչապետը։
Նա բոլորին կոչ է արել լրջանալ և պետության նկատմամբ պարտավորությունները կատարել անմնացորդ։ Բոլորն ազատված են կոռուպցիոն պարտավորություններից, բայց որևէ մեկը, ըստ Փաշինյանի, չպետք է մտածի, թե կարող է պետությանը խաբել։
«Եվ ես բոլորին կոչ եմ անում, որ իրենք կամավոր գան այդ դաշտ, նախկինում չվճարված հարկերը վերահաշվարկեն, և թող այդ ամենը ԱԱԾ միջոցով տեղի չունենա։ Այո՛, ԱԱԾ-ն, ինչ խնդիր դրվի, կլուծի այդ խնդիրը շատ արագ, կոշտ և օրինական ճանապարհով։ Բայց ես բոլորին կոչ եմ անում չհասցնել դրան»,- նշել է վարչապետը։
16:10 30.04.2025
Ընդունվում են կինոնախագծերի պետական ֆինանսավորման մրցույթի հայտերՀայաստանի կինոյի հիմնադրամը հայտարարում է մրցույթ՝ ազգային ֆիլմերի նախագծերի պետական ֆինանսավորման տրամադրման նպատակով: Մրցույթն անցկացվում է հետևյալ խմբավորմամբ և անվանակարգերում. լիամետրաժ՝ խաղարկային, վավերագրական ու անիմացիոն, կարճամետրաժ՝ խաղարկային, վավերագրական և անիմացիոն: Մրցույթն իրականացվում է՝ համաձայն Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրենի 2025 թ. ապրիլի 18-ի N 57-Լ հրամանով հաստատված՝ ազգային ֆիլմերի նախագծերի պետական ֆինանսավորման տրամադրման մրցույթների կազմակերպման և անցկացման […] ...
16:04 30.04.2025
Կապահովվի Արարատ համայնքի տիպային մարզահամալիրի կառուցման ծրագրի իրականացումըԿառավարությունն ընդունել է «Գույք հետ վերցնելու և ամրացնելու մասին» որոշում՝ Արարատ համայնքի տիպային մարզահամալիրի կառուցման ծրագրի գործընթացի իրականացման անհրաժեշտությամբ պայմանավորված: Նախատեսվում է, ՀՀ սեփականություն հանդիսացող Արարատի մարզի Արարատ համայնքի Շահումյան 62/2 հասցեում գտնվող անշարժ գույքը հետ վերցնել Պետական գույքի կառավարման կոմիտեից և ամրացնել ԿԳՄՍ նախարարությանը՝ մարզահամալիրի կառուցման նպատակով: Մարզադահլիճի կառուցման աշխատանքների ավարտից հետո, սահմանված կարգով […] ...
15:59 30.04.2025
Երևանի 4 համայնքում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը ապրիլի 23-29-ը։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Կենտրոն վարչական շրջանում՝ ապրիլի 25-ին, 27-ին և 28-ին, ◾️ Շենգավիթում՝ ապրիլի 26-ին և 28-ին, ◾️ Նոր Նորքում՝ ապրիլի 26-ին և 28-ին, ◾️ Արաբկիրում՝ չի գերազանցել։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է․ ◾️ Նոր Նորքում՝ ապրիլի […] ...
15:57 30.04.2025
Զննությամբ հայտնաբերվել են թմրանյութ և ինքնաձիգի փամփուշտներ. նախաձեռնվել է քրեական վարույթՀամայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները տեղեկություն էին ստացել, որ Ուշի բնակավայրի 53-ամյա բնակիչը աճեցնում է կանեփ և անձնական օգտագործման համար պատրաստում թմրամիջոց: 53-ամյա տղամարդը թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է Աշտարակի բաժին: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է զգալի չափի մարիխուանայի նմանվող զանգված: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում […] ...
15:53 30.04.2025
Դեմբելեն կրկնել է Մբապեի ցուցանիշըՊՍԺ-ի հարձակվող Ուսման Դեմբելեն Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղում գրավելով Լոնդոնի «Արսենալի» դարպասը կրկնել է Կիլիան Մբապեի ցուցանիշը, հայտնում է Squawka-ն։ Ֆրանսիացի ֆուտբոլիստը Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանում գոլային 11 գործողություն ունի (8 գոլ, 3 արդյունավետ փոխանցում)։ Դա ՊՍԺ-ի պատմության լավագույն ցուցանիշն է ակումբային գլխավոր եվրագավաթի մեկ մրցաշրջանում։ 2020/21 մրցաշրջանում փարիզյան ակումբի նախկին հարձակվող Մբապեն նույն […] ...
15:50 30.04.2025
Հանձնաժողովը քննարկել ու մերժել է հարկային փոփոխությունների չեղարկմանը վերաբերող կոլեկտիվ հանրագրով ներկայացված առաջարկություններըԱզգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովն ապրիլի 30-ի նիստում քննարկել է ««ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից կոլեկտիվ հանրագրով ներկայացված՝ «ՀՀ ԱԺ-ի կողմից 2023 թվականի հոկտեմբերի 25-ին ընդունված՝ «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ 340-Ն եւ 2024 թվականի հունիսի 12-ին ընդունված՝ «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին ՀՕ-285-Ն օրենքներն ուժը կորցրած ճանաչելու, […] ...