Ամեն անգամ անցակետով միրգ տեղափոխելիս պետք է նոր սերտիֆիկատ ունենալ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 04 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+11.09 oC

Ամեն անգամ անցակետով միրգ տեղափոխելիս պետք է նոր սերտիֆիկատ ունենալ

16:21 12.12.2017

Քանի որ առջևում Ամանոր է, և գաղտնիք չէ, որ հենց այս շրջանում է ավելանում բուսական ծագման մթերքների ներկրումը: SHANTNEWS լրատվականը ոլորտի պատասխանատուից փորձել է պարզել, թե ինչու է փոփոխվել անցակետերից միրգ ու սննդամթերք անցկացնելու կարգը, քանի կիլոգրամ միրգ կարելի է տեղափոխել անցակետով, դրա համար պահանջվող սանիտարական փաստաթուղթը որտեղ և ինչ ընթացակարգով են տրվում և այլն:

ՍԱՊԾ բուսասանիտարիայի տեսչության պետ Արթուր Նիկոյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց նաև, որ ապրանքի հետ արտահանող երկրի կողմից տրված սերտիֆիկատը մեր սահմանային հսկիչ անցակետի տեսուչները վերցնում են իրենց մոտ՝ փոխարենը տրամադրելով կարանտին հսկողության ակտ, որը, ըստ էության, ներմուծման թույլտվության պես մի փաստաթուղթ է:

«Այսինքն` եթե հաջորդ անգամ նորից պետք է բուսական ծագման մթերք ներմուծվի, պետք է նորից վերցնեն: Ուզում եմ հստակեցնել և ասել, թե ինչ է իրենից ներկայացնում այդ բուսասանիտարական հավաստագիրը: Այն մի փաստաթուղթ է, որը վկայում է, որ տվյալ խմբաքանակը ստուգված է և զերծ բույսերի կա8անտին օրգանիզմներից՝ հիվանդություններ, վնասատուններ այնտեղ չկան: Ամեն խմբաքանակի համար արտահանող երկիրը բուսասանիտարական զննում է իրականացնում և եթե համոզվում են, որ այնտեղ հիվանդություններ չկան, տվյալ խմբաքանակի համար գրում է բուսասանիտարական հավաստագիր»,- նշեց Նիկոյանը:

Հարցին՝ ինչպե՞ս են տեսուչները պարզելու, թե մեքենայում քանի կգ միրգ կա և արդյո՞ք անցակետում բոլոր մեքենաներում առկա միրգ-բանջարեղենը պարտադիր կշռվելու է, տեսչության պետը պատասխանեց.

«ՍԱՊԾ հսկիչ-տեսուչները սահմանային հսկիչ կետում չեն մասնակցում կշռման գործընթացին: ԵԱՏՄ որոշումները պարտադիր են նաև Հայաստանի բոլոր պետական կառույցների համար: Դուք գիտեք, որ սահմանային հսկիչ կետում բեռին առաջինը մոտենում է մաքսային ծառայությունը, այդ գործընթացները մաքսային ծառայությունն է իրականացնում և եթե տեսնում է, որ արդեն 5 կգ-ից ավել է կշռել, ապա տնտեսվարողին ուղղորդում է դեպի ՍԱՊԾ տեսուչների մոտ, որպեսզի նրանք կատարեն հետագա գործողությունները»:

Նիկոյանի պնդմամբ՝ մեքենաների ապրանքազննությունը երկար ժամանակ չի պահանջում և խցանումների պատճառ չի դառնում, հետևաբար, մաքսատան աշխատանքներին չի խանգարում:

«Զննությունը նոր բան չէ, հիմնական գործառույթն է ներմուծվող բուսական ծագման մթերքի և երբեք նման խնդիր չի առաջացել: Քանի որ մեր տեսուչները բավական արհեստավարժ են, իրենք շատ կարճ ժամանակահատվածում մի թեթև զննելուց կարող են հասկանալ՝ այնտեղ խնդիր կա՞, թե՞ չկա: Եթե խնդիրներ են լինում, մեքենան կանգնեցվում է մի կողմի վրա և նմուշառում է իրականացվում, տարվում է լաբարատոր փորձաքննության: Բայց այդ դեպքերը շատ քիչ են լինում»,- եզրափակեց խոսքը ՍԱՊԾ բուսասանիտարիայի տեսչության պետը:  

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պատվաստանյութերը տարեկան փրկում են միլիոնավոր կյանքեր և օգնում են նվազեցնել հիվանդացությունը

00:00 01.05.2025

Պատվաստանյութերը տարեկան փրկում են միլիոնավոր կյանքեր և օգնում են նվազեցնել հիվանդացությունը

Առողջապահության նախարարությունից հայտնել են, որ իմունականխարգելմանն ու իմունաբանությանը նվիրված իրազեկման միջոցառումներն առիթ են կրկին հիշեցնելու պատվաստման կարևորության մասին, որ մեզանից յուրաքանչյուրի առողջությունը մեր ընդհանուր պատասխանատվությունն է։ Իմունաբանությունն ուսումնասիրում է օրգանիզմի պաշտպանական մեխանիզմները վարակիչ հիվանդությունների, չարորակ նորագոյացությունների և այլ խանգարումների դեմ։ Իմունիզացիայի շնորհիվ` մարդկությունը կարողացել է հաղթահարել մահացու հիվանդություններից ջրծաղիկը, զգալիորեն նվազեցնել կարմրուկից, պոլիոմիելիտից և այլ […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

23:59 30.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Երևանում «Opel»-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Arcfox»-ին

23:58 30.04.2025

Երևանում «Opel»-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Arcfox»-ին

Ապրիլի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:10-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Երվանդ Քոչարի փողոցում դուրս են եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Arcfox» մակնիշի ավտոմեքենային։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Opel»-ի վարորդը «սրտամկանի սուր ինֆարկտ» ախտորոշմամբ տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Նրան առաջինն օգնության են հասել քաղաքացիները, «Arcfox»-ի […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:57 30.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Հնդկաստանը փակել է օդային տարածքը պակիստանյան ինքնաթիռների համար

23:56 30.04.2025

Հնդկաստանը փակել է օդային տարածքը պակիստանյան ինքնաթիռների համար

Հնդկաստանը փակել է իր օդային տարածքը  պակիստանյան բոլոր ինքնաթիռների համար։ Այս մասին նշվում է հարավասիական հանրապետության կողմից տրված NOTAM ավիացիոն ծանուցման մեջ: Պակիստանի ինքնաթիռների համար օդային տարածքը փակելու որոշումը կգործի ապրիլի 30-ից մինչև մայիսի 23-ը։ Նշվում է, որ ծանուցումը վերաբերում է Pakistan Airlines-ի կողմից «գրանցված, շահագործվող, սեփականության տակ գտնվող և վարձակալված բոլոր ինքնաթիռներին»: Այն տարածվում […] ...

43-ամյա կնոջ մարմինը հայտնաբերվել է Ստեփանավան քաղաքի Ձորագետի կիրճում

23:51 30.04.2025

43-ամյա կնոջ մարմինը հայտնաբերվել է Ստեփանավան քաղաքի Ձորագետի կիրճում

Ապրիլի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12:30-ին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ստեփանավանի բաժին է դիմել Լոռու մարզի բնակիչ մի տղամարդ և հայտնել, որ ապրիլի 29-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում իր կինը դուրս է եկել տանից և չի վերադարձել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները, կնոջ ամուսինն ու հարազատները մի քանի ժամ […] ...

BACK_TO_TOP