13:16 21.01.2020
Փետրվարի 27-ին ավարտվում է այն ժամկետը, որը տրված էր ՍԴ դատավորներին՝ ասելու համար գնո՞ւմ են վաղ կենսաթոշակի, թե՞ ոչ:
Հիշենենք, որ «Սահմանադրական դատարանի մասին» և «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքներում լրացում կատարելուց հետո առաջարկվել է Սահմանադրական դատարանի դատավորների բացառապես կամավոր սկզբունքով վաղ կենսաթոշակի անցնելու կառուցակարգ՝ բոլոր սոցիալական երաշխիքների պահպանմամբ: Այլ կերպ ասած՝ մինչև փետրվարի 27 հրաժարական ներկայացնելու դեպքում դատավորի լիազորությունները դադարելուց հետո, մինչև իր համար Սահմանադրությամբ սահմանված պաշտոնավարման տարիքը լրանալը հատկացվում է կենսաթոշակ՝ հրաժարականի պահին ստացած պաշտոնային դրույքաչափի ու հավելավճարի չափով:
ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ-մամուլի քարտուղար Լուսինե Մարտիրոսյանը SHANTNEWS.am-ի համար պարզաբանել է, թե ինչու է վերջնաժամկետ նշանակվել փետրվարի 27-ը:
««Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքը սահմանում է, որ այն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: Նախագահի կողմից օրենքը ստորագրվել է 2019 թվականի դեկտեմբերի 26-ին, հրապարակվել՝ 27-ին, ուստի երկու ամիսը լրանում է փետրվարի 27-ին»,- ասել է Մարտիրոսյանը:
Ինչ վերաբերում է ընթացակարգին, ապա այն հետևյալն է՝ դատավորները դիմումը ներկայացնում են ԱԺ նախագահին, ԱԺ-ն էլ ծանուցում է ՍԴ-ին:
SHANTNEWS.am-ը դիմել է նաև խորհրդարանին՝ պարզելու համար, թե մինչ այս պահը որևէ դիմում ՍԴ դատավորներից ստացվե՞լ է, թե՞ ոչ:
18:52 15.08.2025
L’Equipe-ը ավելի բարձր է գնահատել պարտված թիմինL’Equipe պարբերականը աննախադեպ է գնահատել ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի մասնակից թիմերին ու ֆուտբոլիստներին: Ֆրանսիական պարբերականը գավաթը նվաճած ՊՍԺ-ին, ընդհանուր առմամբ, 10 բալային համակարգում գնահատել է 3.9, Խվիչա Կվարացխելիան ստացել է ամենացածր՝ 2 գնահատականը, իսկ ահա պարտված «Տոտենհեմը» ստացել է 5.7 գնահատականը: Պարբերականը երբեք պարտված թիմին, հաղթած թիմի համեմատ, այսքան բարձր չէր գնահատել: ...
18:45 15.08.2025
Հունաստանի համալսարաններում 2025–2026 ուստարվա համար բակալավրիատի կրթաթոշակի ծրագրի փաստաթղթերի ընդունելություն. ԿԳՄՍՆՀունաստանի Հանրապետությունը հայտարարում է բակալավրիատի կրթաթոշակային ծրագիր՝ նախատեսված արտասահմանում մշտական բնակություն ունեցող, ազգությամբ հույն և օտարերկրյա քաղաքացիների համար, որոնք այլ ծրագրով կրթաթոշակ չեն ստանում։ Այլ մանրամասներ՝ այստեղ: ...
18:40 15.08.2025
10 օրից կգործարկվի վարչական դատավարության էլեկտրոնային համակարգը10 օրից կգործարկվի վարչական դատավարության էլեկտրոնային համակարգը: Այս մասին տեղեկացնում են Արդարադատության նախարարությունից: «Տեղեկացնում ենք, որ Բարձրագույն դատական խորհուրդն այսօր հրապարակել է հայտարարություն՝ վարչական դատավարության էլեկտրոնային համակարգի գործարկման վերաբերյալ: Oգոստոսի 25-ից Արդարադատության նախարարության կողմից կգործարկվի վարչական դատավարության նոր էլեկտրոնային համակարգը, որը քաղաքացիներին, փաստաբաններին և պետական բոլոր մարմիններին հնարավորություն է ընձեռելու վարչական գործերով ամբողջությամբ թվային եղանակով […] ...
18:34 15.08.2025
Գեղարքունիքի մարզում բախվել են «Jeep»-ը և «Opel Astra»-ն․ կա տուժածԱյսօր՝ օգոտսոսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 12։50-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 74 կմ հատվածում, ժողովրդին հայտնի Ճամբարակի խաչմերուկում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ 37-ամյա Գառնիկ Հ․-ի վարած «Jeep» մակնիշի և Լոռու մարզի բնակիչ 64-ամյա Ազատ Ս․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդներից Ազատ Ս․-ն մարմնական վնասվածքներով […] ...
18:25 15.08.2025
Չեխիայի փոխդեսպանը ԵՄ դիտորդական առաքելության ուղեկցությամբ այցելել է հայ-ադրբեջանական սահմանային գոտիՀայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության անդամներն, այդ թվում՝ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը հյուրընկալել են Հայաստանում Չեխիայի փոխդեսպան Սաբինա Նովակովային և վերջինիս գործընկեր Ադամ Պեշուտին։ «Ուրախ էինք մեր գլխավոր գրասենյակում հյուրընկալել Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի փոխդեսպան Սաբինա Նովակովային և նրա գործընկեր Ադամ Պեշուտին։ Այցի ընթացքում նրանք միացան Խաչիկում գտնվող պարեկախմբին՝ տեսնելու տեղում մեր կողմից իրականացվող աշխատանքը։ Մենք […] ...
18:18 15.08.2025
Օգոստոսի 21-ից մեկնարկում է ԿԳՄՍ նախարարի՝ ուսուցիչների հետ առանձին ընդունելության գործընթացըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ 2025 թվականի օգոստոսի 21-ից մեկնարկում է նախարար Ժաննա Անդրեասյանի առանձին ընդունելությունների գործընթացն ուսուցիչների հետ։ Հանդիպումները կանցկացվեն յուրաքանչյուր հինգշաբթի՝ ժամը 15:00-17:00։ Դիմելու հնարավորություն ունեն ոչ միայն գործող ուսուցիչները, այլև այն քաղաքացիները, որոնք նախկինում աշխատել են որպես ուսուցիչ, ունեն համապատասխան որակավորում կամ պարզապես ցանկություն ունեն զբաղվելու ուսուցչական […] ...