Ընդերքօգտագործողները չեն կատարել շուրջ 270 մլն դրամի ներդրման պարտավորություն․ դատախազություն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+22.09 oC

Ընդերքօգտագործողները չեն կատարել շուրջ 270 մլն դրամի ներդրման պարտավորություն․ դատախազություն

18:47 29.05.2018

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը ուսումնասիրության է ենթարկել ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունում ընդերքօգտագործողների կողմից համայնքներում սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտներում ներդրումներ իրականացնելու գործընթացը, հայտնում են գլխավոր դատախազությունից:

Ընդերքի մասին նոր օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո, 2012 թվականի հունվարի 1-ից սկսած, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության հետ կնքվող ընդերքօգտագործման բոլոր պայմանագրերում նախատեսվել է համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտում ներդրումներ իրականացնելու պարտավորություն: Համաձայն պայմանագրերի՝ նշված ներդրումների իրականացման համար սահմանվել են տարբեր ուղղություններ և եղանակներ:

Մասնավորապես, առկա են ինչպես ամեն տարի ֆինանսական օգնություն ցույց տալու պարտավորություններ (համայնքի դպրոցին, մանկապարտեզին, գրադարանին, զարգացման ծրագրերին և այլն), այնպես էլ ըստ անհրաժեշտության կամ մեկանգամյա ներդրում իրականացնելու պարտավորություն թե՛ ֆինանսական, թե՛ տեխնիկայի տրամադրման, թե՛ ապրանքների անհատույց տրամադրման կամ ինքնարժեքով իրացման եղանակներով:

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2012-2017 թվականներին ընդերքօգտագործման պայմանագրերում նախատեսվել է համայնքներում ներդրումներ կատարելու պարտավորություն 417 ընդերքօգտագործողներից 86 սուբյեկտների համար: Նշված սուբյեկտները պայմանագիր կնքելուց հետո համայնքներում պայմանագիրը կնքելուց մինչև ուսումնասիրության ավարտն ընկած ժամանակահատվածն ընդհանուր առմամբ պարտավոր էին կատարել շուրջ 280․5 միլիոն դրամի ներդրում (հաշվարկում չի ներառվել բնեղեն եղանակով իրականացվող ներդրումները): ՀՀ դատախազության կողմից համայնքներին, մարզպետարաններին կատարած հարցումներից պարզվել է, որ ուսումնասիրության պահին ընդհանուր առմամբ կատարվել է շուրջ 10․7 միլիոն դրամի ներդրում կամ ընդհանուր ներդրումների 4 տոկոսը:

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ շուրջ 53․3 միլիոն դրամի մասով արդեն լրացել է դատարան հայց ներկայացնելու հայցային վաղեմության եռամյա ժամկետը:

Տարածքային դատախազությունների կողմից պարտավորությունը չկատարած տնտեսվարող սուբյեկտներին «Դատախազության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով ներկայացվել են նախազգուշացումներ ողջամիտ ժամկետում պարտավորությունները կատարելու համար:

Բացի այդ, ՀՀ գլխավոր դատախազությունը գրությամբ դիմել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությանը՝ հայտնաբերված խախտումների վերաբերյալ դիրքորոշում ներկայացնելու, արձանագրված շուրջ 270 միլիոն դրամի գանձման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու նպատակով:

Ուսումնասիրությունները շարունակվում են:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 28.06.2025

SHANTNEWS

Սպերցյանը վաղուց հասուն է թոփ ակումբում խաղալու համար․ Ալեքսանդր Գրիգորյան

21:52 28.06.2025

Սպերցյանը վաղուց հասուն է թոփ ակումբում խաղալու համար․ Ալեքսանդր Գրիգորյան

Հայ մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը МАТЧ ПРЕМЬЕР-ի եթերում խոսել է Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանի` Եվրոպա հնարավոր տրանսֆերի մասին: «Երկու տարի առաջ, երբ ես ասացի, որ Էդուարդ Սպերցյանը կարող է խաղալ Եվրոպայի ցանկացած թոփ ակումբում, շատերը բղավում էին, թե կրկին հայկական թեմա է։ Ես ուզում եմ, որ չարամիտները լռեն։ Ինձ համար Սպերցյանը վաղուց հասուն է […] ...

Սպիտակ տունը մտադիր է ճնշում գործադրել դատավորների վրա. Washington Post

21:45 28.06.2025

Սպիտակ տունը մտադիր է ճնշում գործադրել դատավորների վրա. Washington Post

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է ճնշում գործադրել ամերիկացի դատավորների վրա՝ պետության ղեկավարի ծրագրերի իրականացմանը խոչընդոտող բազմաթիվ որոշումները չեղյալ համարելու համար, Washington Post-ին հայտնել է Սպիտակ տան խոսնակը։ «Կառավարության իրավաբանները ճնշում կգործադրեն դատավորների վրա՝ «որքան հնարավոր է արագ» վերացնելու տասնյակ համընդհանուր որոշումներ, որոնք խոչընդոտում են նախագահի ծրագրերը»,-գրում է հրատարակությունը։ Թրամփի վարչակազմը «ոգեշնչված է» Գերագույն […] ...

Իրանը երկարաձգել է օդային տարածքի փակումը

21:35 28.06.2025

Իրանը երկարաձգել է օդային տարածքի փակումը

Իրանի հյուսիսում, հարավում և արևմուտքում գտնվող օդային տարածքում չվերթների չեղարկումը երկարաձգվել է մինչև հունիսի 29-ի՝ Մոսկվայի ժամանակով 13:30-ը, հաղորդում է «Նուր Նյուզ» գործակալությունը՝ հղում անելով Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարարությանը։ «Իրանի օդային տարածքի հյուսիսում, հարավում և արևմուտքում ներքին և միջազգային չվերթների արգելքը երկարաձգվել է մինչև վաղը՝ հունիսի 29-ին, ժամը 14:00-ը,- ասվում է գործակալության հաղորդագրության […] ...

«Յուվենտուսի» հակառեկորդը

21:25 28.06.2025

«Յուվենտուսի» հակառեկորդը

Թուրինի «Յուվենտուսը» հակառեկորդ է կրկնել։ Այս մասին հայտնում է Statsdufoot-ը: Իտալական ակումբը պատմության մեջ երկրորդ անգամ 5 գնդակ է բաց թողել միջազգային խոշոր մրցաշարում: Աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի վերջին՝ երրորդ տուրում թուրինցիները 2-5 հաշվով պարտվել էին անգլիական «Մանչեսթեր Սիթիին»: Սրանից առաջ «Յուվենտուսը» 1958 թվականին Չեմպիոնների գավաթի խաղարկության որակավորման փուլում 0-7 հաշվով պարտվել էր ավստրիական […] ...

Պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասը

21:15 28.06.2025

Պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասը

Հունիսի 29-ից 30-ն պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Հունիսի 30-ին ԱԳՆ-ում կկայանա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Կայա Կալասի հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը»,-ասված է հաղորդագրության մեջ։ ...

BACK_TO_TOP