19:39 23.01.2020
Պարտադիր սպանդանոցային մորթին անցումը այլընտրանք չունի, բայց շատ խնդիրներ կարգավորված չեն, սպանդանոցների թիվը պահանջվածից պակաս է, իսկ պայմանները, և ոչ միայն շենքային, համապատասխանեցված չեն պահանջվող չափորոշիչներին:
Նախորդ տարիներին կատարված վերլուծություններով` Շիրակի մարզին անհրաժեշտ է մինչև 12 սպանդանոց: Սննդամթերքի անվտանգության տեսչության ցուցակում գործող 2 սպանդանոց է նշվում, որոնք, սակայն, չեն սպասարկում անհատ անասնատերերին, ևս երկուսն էլ կան, որոնք տեսչական մարմնի ցուցակում չեն ու գործունեության համապատասխան թույլտվություն չունեն:
Սննդամթերքի անվտանգության տեսչությունը, որպես գործող սպանդանոցներ, Շիրակի մարզից առանձնացրել է Արդենիս և Բանդիվան գյուղերինը, որոնք կառուցված են խոշոր անասնաֆերմաներին կից, անասնաբուծական բիզնեսի մի մասն են կազմում և անհատներից կենդանիներ չեն ընդունում: Բանդիվանի սպանդանոցում մորթում են միայն իրենց տնտեսության անասունները: Նույնն էլ Արդենիսի սպանդանոցում է:
Կառուցված է ֆերմայի համար ու միայն խոզերի մորթի: Այժմ այս սպանդանոցը չի աշխատում: Սպանդանոցի տնօրեն Սամվել Ղարիբյանի խոսքերով` Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մարզային կառույցը սանիտարահիգիենիկ պահանջների անհամապատասխանության պատճառով գործունեությունը ժամանակավոր կասեցրել է:
Փոփոխություններից հետո էլ, սեփականատերն ասում է՝ լավագույն դեպքում, համաձայն է Արփի համայնքի 9 գյուղերի խոզերի մորթն անել, քանի որ սեփականատերը, ունենալով իր կենդանիները, վախենում է, որ դրսից վարակ կներթափանցի ֆերմա: Խոշոր եղջերավոր անասուններ այս սպանդանոցում մորթել չի թույլատրվում, պայմաններ չկան դրա համար:
Մարզի խոշոր եղջերավորների մորթ կազմակերպելու համար սեփականատերը նոր պլաններ ունի, ուզում է շարժական սպանդանոց բերել մարզ: Մարզի անասնատերերին մասնագետներն ուղղորդել են Արդենիսի սպանդանոց: Այն ոչ միայն պատրաստ չէ, այլև մարզի այլ գյուղերից Արդենիս հեռավորությունը մոտ 70 կմ է: Անասնատերերն էլ բողոքում են, թե ինչպես է հնարավոր 500 կգ-անոց կովը բեռնել մեքենան, հետո ժամերով սպանդանոցի մոտ հերթի սպասել, հակառակ դեպքում, նորից ետ գալ:
10 տարի առաջ Գյումրիի նախկին կաթի գործարանի տարածքում կառուցվեց սպանդանոց, այն գործարկման պատրաստ է, բայց թույլտվություն չունի, տեսչական մարմնի ցուցակում էլ ներառված չէ: Սպանդանոցը անհրաժեշտ սարքավորումներն ունի, ունի նաև լաբորատորիա:
Սպանդանոցի տնօրեն Տորիչել Հովհաննիսյանի խոսքերով՝ 2008 թվականից է աշխատել այս սպանդանոցը, 3-4 տարի մորթ է կատարել պաշտպանության նախարարության պատվերներով: Սպանդանոցի գործունեությունը հետագայում շարունակել չի թույլատրվել՝ պատճառաբանությամբ, որ օրենքի պահանջը չի կատարվել, բնակելի, հասարակական վայրերից 300 մետր հեռավորությունը չի պահպանվել: 4 տարի է՝ մերժվում են սեփականատիրոջ թույլտվության դիմումները: Նրա խոսքերով՝ համապատասխան կառույցը նույնիսկ գրավոր մերժում չի տալիս:
Եվս մեկ սպանդանոց էլ գործունեության թույլտվություն չի ստանում Ազատան գյուղում: 10 տարի առաջ գյուղի նախկին անասնաֆերմայում տարածք հատկացվեց: Լենինականի նախկին մսի կոմբինատի արտադրամասի պետն էր ստանձնել սպանդանոցի կառուցումը, մեծ ներդրումներ կատարեց, բայց անավարտ մնաց, հետագայում ֆինանսական աջակցություն չեղավ:
Ազատանի գյուղապետ Վարդան Իկիլիկյանի խոսքերով՝ ցածր տոկոսադրույքով վարկավորման ծրագրեր կային, որոնցից օգտվելու հնարավորություն տնտեսվարողը չունեցավ, ու կառույցը այդպես էլ փակ մնաց, իսկ տարածաշրջանը՝ առանց սպանդանոցի:
Աշոցքում ևս երկու տարի առաջ սկսված ծրագիրը ընթացք չունեցավ, մի քանի անհատներ էլ տարբեր պատճառներով են հրաժարվել սպանդանոցների կառուցումից: Շիրակի մարզում առայժմ անհրաժեշտ ծավալներով ու պայմաններով հագեցած գործող սպանդանոց չկա:
15:20 31.07.2025
Կհստակեցվեն ոստիկանության և փրկարարական ծառայողների համար կարգապահական տույժերը և խրախուսանքներըԿառավարության հավանությանն է արժանացել «Ոստիկանության բարեվարքության և կարգապահական կանոնագիրք» օրենքի և հարակից օրենքների նախագծերը: Նախագծերի փաթեթի ընդունմամբ ոստիկանության և փրկարարական ծառայողների համար կհստակեցվեն կարգապահական տույժերը և խրախուսանքները, որոնք սահմանված են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով, ոստիկանության ծառայողների և փրկարարական ծառայողների մասով ծառայողական քննությունների անցկացման հարաբերությունները կկարգավորվեն «Ոստիկանության բարեվարքության և կարգապահական կանոնագիրք» օրենքով։ Բացի այդ, նախագծերի փաթեթի […] ...
15:09 31.07.2025
«Նոան» մարտնչեց մինչև վերջ, բայց զիջեց Հունգարիայի չեմպիոնինՉեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում «Նոան» հյուրընկալվելիս 3-4 հաշվով պարտվել է «Ֆերենցվարոշին»։ Հայաստանի չեմպիոնը հանդիպման ընթացքում երեք անգամ հավասարեցրել է հաշիվը, սակայն իվերջո պարտվել է։ «Ֆերենցվարոշն» առավելության է հասել դիմակայության ընդհանուր 6-4 հաշվով և մրցաշարի որակավորման երրորդ փուլում է։ «Նոան» պայքարը կշարունակի Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլում, որտեղ կմրցի Ջիբրալթարի չեմպիոն «Լինկոլն Ռեդ […] ...
14:53 31.07.2025
Համաձայնագիրը կնպաստի ԵԱՏՄ-ի, այդ թվում՝ ՀՀ-ի մաքսային տարանցման պոտենցիալի մեծացմանըԳործադիրը հավանություն է տվել 2024 թ. դեկտեմբերի 26-ին Սանկտ Պետերբուրգում ստորագրված «Եվրասիական տնտեսական միության և երրորդ կողմի (երրորդ կողմերի) մաքսային տարանցման միասնական համակարգի մասին» համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին: Համաձայնագիրը սահմանում է միության և երրորդ կողմի միասնական մաքսային տարանցման համակարգի գործունեության հիմնական սկզբունքները՝ տարանցման միասնական էլեկտրոնային հայտարարագրի կիրառում, մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման […] ...
14:43 31.07.2025
Խուլիգանություն ժամանցի ակումբում. Գեղարքունիքի քրեական ոստիկանների բացահայտումըՔրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս պարզվել էր, որ Սևան քաղաքի բնակիչ 32-ամյա տղամարդը հուլիսի 19-ի գիշերը Լճաշեն գյուղի գյուղի խաչմերուկում գտնվող ժամանցի ակումբում, երգ պատվիրելու ու աշխատակցուհիների չպարելու հարցի շուրջ վիճաբանել է Գագարինի բնակիչ 40-ամյա տնօրենի, ապա` մեկ այլ տղամարդու հետ: Այդ ընթացքում 32-ամյա տղամարդը հնչեցրել է անհասցե հայհոյանքներ և իր […] ...
14:31 31.07.2025
Վահան Կոստանյան և Աբդուլազիզ Սաուդ Ալ-Ջարալլահին մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդի խնդիրների վերաբերյալՀուլիսի 30-ին աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Քուվեյթի Պետության արտաքին գործերի նախարարի օգնական Աբդուլազիզ Սաուդ Ալ-Ջարալլահի հետ։ Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են երկկողմ հարաբերությունների դրական դինամիկան համագործակցության տարբեր ոլորտներում և ընդգծել են միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության ակտիվացման անհրաժեշտությունը: Վահան Կոստանյան և Աբդուլազիզ Սաուդ Ալ-Ջարալլահին մտքեր են փոխանակել […] ...