2003-ից հետո այսպիսի աճ չի արձանագրվել. Վարուժան Հոկտանյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.46
  • RUBLE
    4.89
  • 453.47
WEATHER
+21.09 oC

2003-ից հետո այսպիսի աճ չի արձանագրվել. Վարուժան Հոկտանյան

15:59 23.01.2020

Հայաստանում կոռուպցիայի ընկալման համաթվի առումով դրական զարգացումներ կան: Մեր մասով արձանագրված ՀԿԸ արժեքը 42 է:

«2003թ. հետո այսպիսի աճ չի արձանագրվել»,- արձանագրեց «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավարը՝ ավելացնելով, որ չնայած դրան՝ դեռ անելիքներ կան:

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը մեր առաջընթացը տպավորիչ համարեց նաև գլոբալ առումով:

Իսկ ընդհանուր առմամբ, նրա խոսքերով, կոռուպցիայի խնդիրն արդիական է համաշխարհային մակարդակով: Հայաստանի մասով էլ նկատեց՝ մեր քայլերը պետք է բերեն նրան, որ ցուցանիշը 50-ից բարձր լինի: Ըստ Հոկտանյանի՝ դա կնշանակի, որ կոռուպցիայի համակարգային լինելու վտանգ չկա: Հարևան երկրներից ԿԸՀ արժեքը 50-ից բարձր է միայն Վրաստանում: Հարևան մյուս երկրներից մենք առաջ ենք: Ինչ վերաբերում է ԵԱՏՄ անդամ երկրներին՝ դրանց արժեքները շարունակում են ցածր մնալ Հայաստանի ԿԸՀ արժեքից: Իսկ տարածաշրջանի երկրների շարքում ՀՀ-ն 4-րդ տեղում է:

«Ոչ ոք չպետք է պատրանք ունենա, որ կան կոռուպցիայից բացարձակապես զերծ պետություններ»,-նկատեց ծրագրերի ղեկավարը:

Վարուժան Հոկտանյանի խոսքերով՝ պետք է հաղթահարել ենթադրություններով առաջնորդվելու մշակույթը՝ առաջնորդվել է պետք փաստերով:

Նշենք, որ տվյալները ներկայացնում են հիմնականում 2018թ. իրավիճակը: Ուսումնասիրության հիմքում հայաստանցի և Հայաստանի հետ առնչվող գործարար ներկայացուցիչների ու փորձագետների ընկալումներն են, և ոչ թե բիզնես ոլորտի, այլ հանրային ոլորտի մասով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 4-ին

10:00 04.07.2025

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 4-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 384 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 385․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 448 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 455 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.84 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.93 դրամ: ...

Դա պետք է Արմանը լինի. Մեթ Բրաունը՝ Ծառուկյան-Տոպուրիա հնարավոր մենամարտի մասին

22:10 03.07.2025

Դա պետք է Արմանը լինի. Մեթ Բրաունը՝ Ծառուկյան-Տոպուրիա հնարավոր մենամարտի մասին

UFC-ի նախկին մարտիկ Մեթ Բրաունը ցանկանում է, որ թեթև քաշային կարգի տիտղոսի պայքարում մենամարտ կազմակերպվի վրացի Իլյա Տոպուրիայի և Արման Ծառուկյանի միջև: «Հնարավոր է՝ այդ մենամարտին մասնակցի Փեդի Փիմբլեթը, բայց ինձ համար մասնակիցը պետք է լինի Արմանը: Իլյան Փեդիին է հրավիրել մարտի: Չեմ ասում, թե նա խուսափել է Ծառուկյանի հետ կռվելուց, բայց շատ եմ ցանկանում, […] ...

Իլհամ Ալիևը Ստեփանակերտում հյուրընկալելու է Իրանի նախագահին

22:05 03.07.2025

Իլհամ Ալիևը Ստեփանակերտում հյուրընկալելու է Իրանի նախագահին

Այսօր Իլհամ Ալիևի նախագահությամբ իր աշխատանքն է սկսել «Տնտեսական համագործակցության կազմակերպության» գագաթնաժողովը: Ադրբեջանի նախագահը այն որոշել է անցկացնել գրավված Ստեփանակերտում: Ինչո՞ւ հենց Արցախում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: ««Տնտեսական համագործակցության կազմակերպությունում» այժմ նախագահում է Ադրբեջանը: Այն ռոտացիոն կարգով է փոխանցվում: Նախագահող պետությունը իրավասու է ինքը որոշել, թե իր երկրի ո՞ր քաղաքում է անցկացվելու […] ...

SHANTNEWS

22:00 03.07.2025

SHANTNEWS

Թրամփը Պուտինի հետ զրույցում բարձրացրել է Ուկրաինայում մարտական ​​գործողությունների դադարեցման հարցը

21:50 03.07.2025

Թրամփը Պուտինի հետ զրույցում բարձրացրել է Ուկրաինայում մարտական ​​գործողությունների դադարեցման հարցը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բարձրացրել է Ուկրաինայում ռազմական գործողությունների արագ դադարեցման հարցը, հայտարարել է Ռուսաստանի առաջնորդի օգնական Յուրի Ուշակովը։ «Քննարկվել է ուկրաինական հարցը։ Դոնալդ Թրամփը կրկին բարձրացրել է ռազմական գործողությունների արագ դադարեցման հարցը», – լրագրողներին ասել է Ուշակովը։ ...

«Հայաստան» հիմնադրամը Գյումրիում ևս մեկ բնակելի կկառուցի․ զրույց  ՀՀՀ տնօրենի  ժ/պ Զարուհի Ազնաուրյանի հետ

21:40 03.07.2025

«Հայաստան» հիմնադրամը Գյումրիում ևս մեկ բնակելի կկառուցի․ զրույց ՀՀՀ տնօրենի ժ/պ Զարուհի Ազնաուրյանի հետ

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան նիստն է օրերս տեղի ունեցել, և այդ նիստի արդյունքների մասին «Հեռանկարը» զրուցել է հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Զարուհի Ազնաուրյանի հետ։ Անդրադարձ է եղել հիմնադրամի անցած տարի իրականացրած և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին, նաև առաջիկա նախագծերին։ «Հեռանկարում ունենք կառուցելու ևս մեկ շենք Գյումրիում երկրաշարժից տուժած ընտանիքների համար։ Հիմնադրամի նախկին […] ...

BACK_TO_TOP