Հայաստանի նոր կառավարությունը հաստատակամ է շարունակելու սերտ գործընկերային հարաբերությունները ԵՄ-ի հետ. ԱԳ նախարար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+22.09 oC

Հայաստանի նոր կառավարությունը հաստատակամ է շարունակելու սերտ գործընկերային հարաբերությունները ԵՄ-ի հետ. ԱԳ նախարար

21:34 29.05.2018

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ուղերձ է հղել Եվրոպայի օրվա կապակցությամբ, որը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Հարգելի դեսպան Սվիտալսկի,
Ձերդ գերազանցություններ,
Հարգելի ներկաներ,

Ցանկանում եմ մեզ բոլորիս շնորհավորել Եվրոպայի օրվա կապակցությամբ, ինչպես նաև շնորհակալություն հայտնել Հայաստանում ԵՄ պատվիրակությանը՝ այս տոնական համերգը կազմակերպելու համար։
Օրվա խորհուրդը` խաղաղությունը և միասնությունը, լավագույնս է բնորոշում ժամանակակից Եվրոպան: Հիրավի, անցնելով երկու կործանարար համաշխարհային պատերազմների արհավիրքների միջով, Եվրոպայի քաղած դասերը ուղեցույց կարող են հանդիսանալ ողջ մարդկության համար: Միայն մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հարգման, հանդուրժողականության, ժողովրդավարության ու այլ համընդհանուր արժեքների վրա է կերտվում կայուն, խաղաղ ու զարգացող հասարակությունը, ձևավորվում իսկական քաղաքացին։

Հնուց ի վեր Հայաստանը մաս է կազմել եվրոպական քաղաքակրթությանը և փորձել իր համեստ, բայց և տեսանելի ներդրումն ունենալ վերջինիս զարգացման գործում։ Այսօր էլ Հայաստանը շարունակում է ընդլայնել իր հարաբերությունները Եվրոպական միության ու նրա անդամ երկրների հետ, ամրապնդել դիրքերը եվրոպական կառույցներում, մասնավորապես՝ Եվրոպայի խորհրդում, իր ավանդն է ներդնում Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության աշխատանքներին։
Եվրոպայի օրվա անցած տարվա այս տոնակատարությունից ի վեր նշանակալի զարգացումներ են եղել ԵՄ հետ մեր հարաբերություններում։ 2017թ. նոյեմբերին ստորագրվեց, իսկ 2018թ. ապրիլին Հայաստանի կողմից վավերացվեց Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Այն լոկ Հայաստանի և Եվրամիության հարաբերությունները կարգավորող մի նոր իրավական փաստաթուղթ չէ, այլ՝ ընդհանուր արժեհամակարգի վրա խարսխված փոխգործակցության արտահայտումն է: Փետրվարին ստորագրվեց «ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ» փաստաթղթի հաստատման մասին որոշումը, որը նոր համաձայնագրի հետ միասին երկկողմ համագործակցության հետագա զարգացման հիմնական ուղեցույցն է։

Ես վստահ կարող եմ ասել, որ նոր համաձայնագիրը յուրօրինակ զարգացման ծրագիր է, իր հստակ նպատակներով ու ժամանակացույցով, որի հաջող իրականացումը խորքային ազդեցություն կունենա հանրային կյանքի գրեթե բոլոր ոլորտների վրա:

Սիրելի ներկաներ,

ակներև է Եվրոպայի օրվա միջոցառումների հանդեպ հետաքրքրությունը, թե՛ Երևանում և թե՛ մեր հանրապետության մարզերում: Ցանկանում եմ, որ այդ հետաքրքրությունն ու մոտեցումները տարածվեն նաև ՀՀ-ԵՄ մեր հարաբերությունների ողջ ներկապնակի, մեր համատեղ ողջ օրակարգի ու դրա հաջող իրագործման վրա։

Հայաստանի նոր կառավարությունը ձևավորված համաժողովրդական սիրո և համերաշխության շարժման ալիքի վրա, հաստատակամ է շարունակելու սերտ գործընկերային հարաբերությունները Եվրոպական միության հետ՝ հավատարիմ մնալով նախանշված օրակարգին` տարածաշրջանային կայունության, խաղաղության ամրապնդման և կայուն զարգացման մեր համատեղ հանձնառությանն ու տեսլականին։

Շնորհավոր Եվրոպայի օրը։

Շնորհակալություն»։

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 28.06.2025

SHANTNEWS

Սպերցյանը վաղուց հասուն է թոփ ակումբում խաղալու համար․ Ալեքսանդր Գրիգորյան

21:52 28.06.2025

Սպերցյանը վաղուց հասուն է թոփ ակումբում խաղալու համար․ Ալեքսանդր Գրիգորյան

Հայ մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը МАТЧ ПРЕМЬЕР-ի եթերում խոսել է Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանի` Եվրոպա հնարավոր տրանսֆերի մասին: «Երկու տարի առաջ, երբ ես ասացի, որ Էդուարդ Սպերցյանը կարող է խաղալ Եվրոպայի ցանկացած թոփ ակումբում, շատերը բղավում էին, թե կրկին հայկական թեմա է։ Ես ուզում եմ, որ չարամիտները լռեն։ Ինձ համար Սպերցյանը վաղուց հասուն է […] ...

Սպիտակ տունը մտադիր է ճնշում գործադրել դատավորների վրա. Washington Post

21:45 28.06.2025

Սպիտակ տունը մտադիր է ճնշում գործադրել դատավորների վրա. Washington Post

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է ճնշում գործադրել ամերիկացի դատավորների վրա՝ պետության ղեկավարի ծրագրերի իրականացմանը խոչընդոտող բազմաթիվ որոշումները չեղյալ համարելու համար, Washington Post-ին հայտնել է Սպիտակ տան խոսնակը։ «Կառավարության իրավաբանները ճնշում կգործադրեն դատավորների վրա՝ «որքան հնարավոր է արագ» վերացնելու տասնյակ համընդհանուր որոշումներ, որոնք խոչընդոտում են նախագահի ծրագրերը»,-գրում է հրատարակությունը։ Թրամփի վարչակազմը «ոգեշնչված է» Գերագույն […] ...

Իրանը երկարաձգել է օդային տարածքի փակումը

21:35 28.06.2025

Իրանը երկարաձգել է օդային տարածքի փակումը

Իրանի հյուսիսում, հարավում և արևմուտքում գտնվող օդային տարածքում չվերթների չեղարկումը երկարաձգվել է մինչև հունիսի 29-ի՝ Մոսկվայի ժամանակով 13:30-ը, հաղորդում է «Նուր Նյուզ» գործակալությունը՝ հղում անելով Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարարությանը։ «Իրանի օդային տարածքի հյուսիսում, հարավում և արևմուտքում ներքին և միջազգային չվերթների արգելքը երկարաձգվել է մինչև վաղը՝ հունիսի 29-ին, ժամը 14:00-ը,- ասվում է գործակալության հաղորդագրության […] ...

«Յուվենտուսի» հակառեկորդը

21:25 28.06.2025

«Յուվենտուսի» հակառեկորդը

Թուրինի «Յուվենտուսը» հակառեկորդ է կրկնել։ Այս մասին հայտնում է Statsdufoot-ը: Իտալական ակումբը պատմության մեջ երկրորդ անգամ 5 գնդակ է բաց թողել միջազգային խոշոր մրցաշարում: Աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի վերջին՝ երրորդ տուրում թուրինցիները 2-5 հաշվով պարտվել էին անգլիական «Մանչեսթեր Սիթիին»: Սրանից առաջ «Յուվենտուսը» 1958 թվականին Չեմպիոնների գավաթի խաղարկության որակավորման փուլում 0-7 հաշվով պարտվել էր ավստրիական […] ...

Պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասը

21:15 28.06.2025

Պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասը

Հունիսի 29-ից 30-ն պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Հունիսի 30-ին ԱԳՆ-ում կկայանա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Կայա Կալասի հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը»,-ասված է հաղորդագրության մեջ։ ...

BACK_TO_TOP