Շիրակի մարզի գյուղերում բնակվող մոտ 180 նպաստառու պետական աջակցությամբ անասնապահությամբ է զբաղվելու – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
31 07 2025
  • $
    383.84
  • RUBLE
    4.70
  • 442.91
WEATHER
+37.09 oC

Շիրակի մարզի գյուղերում բնակվող մոտ 180 նպաստառու պետական աջակցությամբ անասնապահությամբ է զբաղվելու

19:59 27.01.2020

Շիրակի մարզի գյուղերում բնակվող 176 նպաստառու ընտանիքի անասնապահությամբ զբաղվելու համար պետական աջակցություն է տրամադրվել։ Ընտանիքներին գումար է տրվել անասուններ գնելու, դրանք պահելու համար, ընդ որում,  նպաստի գումարը առնվազն մեկ տարի ընտանիքների համար պահպանվելու է։ Սոցիալական հարցերի նախարարության այս ծրագիրը փորձ է ակտիվ աշխատանքի մեջ ներգրավել վաղուց պասիվ նպաստառու դարձած ընտանիքներին։ Մեկ հղի կով, երկու խոզամայր, 7 ոչխար կամ այծ, 150 վառեկ, կամ 30 հնդկահավ և այլն։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աջակցության պետական ծրագրի առաջարկներն են այսպիսին․ այն նպաստառու ընտանիքներին, որտեղ ապրում են երկու և ավելի անչափահաս երեխաներ: Կամ-կամի տարբերակով կենդանիների մեջ ընտրությունը թողնված է նպաստառու ընտանիքին: Գումար են տալիս անասնակերի ձեռքբերման, անասնաբույժի ծախսերը հոգալու համար, նաև անասնատիրոջը իր անասունը պահելու համար աշխատավարձ։

Ըստ Ախուրյանի սոցիալական աջակցության տարածքային գործակալության պետ Գագիկ Պետրոսյանի, ծրագրի միայն առաջին փուլն է ավարտվել, սոցծառայությունները հաջորդ փուլի համար արդեն ունեն դիմողներ, սպասում են մեկնարկի ժամկետների հստակեցմանը: Ընդհանուրը 1 ընտանիքին ծրագրի շրջանակներում հատկացվող աջակցությունը 1 մլն դրամ է կազմում։ Հասանելի է այն ընտանիքներին, որոնք ունեն անասնագոմ կամ թռչնանոց։

Ախուրյանի բնակիչ Կարապետ Գասպարյանը կով գնելու համար հատկացված 350․000 դրամին 20․000 էլ ավելացրել է։ Համարակալումներն էլ պատասխանատու կառույցներից պարբերաբար ստուգումներ ու վերահսկումներ անցկացնելու համար են: Անասնատերը պարտավորություն ունի 2 տարի մորթի չենթարկել։ Շահառու ընտանիքները հիմնականում կով են գնել, ունենալով իրենց հաշվարկները, որ կովից ստացած եկամուտն ավելին է, քան մյուս կենդանիներից։ Երազիկ Քոչոյանն ասում է, որ ավելի լավ է իր գոմում անասուն լինի, անասնապահությամբ զբաղվի, քան ամսական 29․000 դրամ նպաստ ստանա։

Սոցիալական ծրագիրը բոլոր գյուղական համայնքներում է ներկայացվել, շահառուներից ոչ բոլորն են համաձայնել օգտվել առաջարկվող սոցիալական աջակցությունից: Ախուրյանի սոցիալական աջակցության տարածքային գործակալության պետը նշում է, որ ոմանք ծրագրին չեն մասնակցել սուբյեկտիվ պատճառներով։ 30 ընտանիք հրաժարվել է ծրագրից միայն Ախուրյանի տարածաշրջանից։ Ըստ Գագիկ Պետրոսյանի, ոմանք պարզապես ընտելացել են չաշխատելով նպաստ ստանալուն, բայցև չի բացառում թաքնված զբաղվածությունը։ Ծրագրից օգտվողների համար այս աջակցությունը որպես եկամուտ չի դիտվում առնվազն մեկ տարի։ Գյուղական համայնքների նպաստառու ընտանիքների համար սոցիալական այս ծրագիրը հնարավորություն է տալիս ավելացնել անասնագլխաքանակը: Արդյունքում,  1 տարի անց այս ընտանիքներն այլևս նպաստառուների ցանկում չեն լինի:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կհստակեցվեն ոստիկանության և փրկարարական ծառայողների համար կարգապահական տույժերը և խրախուսանքները

15:20 31.07.2025

Կհստակեցվեն ոստիկանության և փրկարարական ծառայողների համար կարգապահական տույժերը և խրախուսանքները

Կառավարության հավանությանն է արժանացել «Ոստիկանության բարեվարքության և կարգապահական կանոնագիրք» օրենքի և հարակից օրենքների նախագծերը: Նախագծերի փաթեթի ընդունմամբ ոստիկանության և փրկարարական ծառայողների համար կհստակեցվեն կարգապահական տույժերը և խրախուսանքները, որոնք սահմանված են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով, ոստիկանության ծառայողների և փրկարարական ծառայողների մասով ծառայողական քննությունների անցկացման հարաբերությունները կկարգավորվեն «Ոստիկանության բարեվարքության և կարգապահական կանոնագիրք» օրենքով։ Բացի այդ, նախագծերի փաթեթի […] ...

«Նոան» մարտնչեց մինչև վերջ, բայց զիջեց Հունգարիայի չեմպիոնին

15:09 31.07.2025

«Նոան» մարտնչեց մինչև վերջ, բայց զիջեց Հունգարիայի չեմպիոնին

Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում «Նոան» հյուրընկալվելիս 3-4 հաշվով պարտվել է «Ֆերենցվարոշին»։ Հայաստանի չեմպիոնը հանդիպման ընթացքում երեք անգամ հավասարեցրել է հաշիվը, սակայն իվերջո պարտվել է։ «Ֆերենցվարոշն» առավելության է հասել դիմակայության ընդհանուր 6-4 հաշվով և մրցաշարի որակավորման երրորդ փուլում է։ «Նոան» պայքարը կշարունակի Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլում, որտեղ կմրցի Ջիբրալթարի չեմպիոն «Լինկոլն Ռեդ […] ...

SHANTNEWS

15:00 31.07.2025

SHANTNEWS

Համաձայնագիրը կնպաստի ԵԱՏՄ-ի, այդ թվում՝ ՀՀ-ի մաքսային տարանցման պոտենցիալի մեծացմանը

14:53 31.07.2025

Համաձայնագիրը կնպաստի ԵԱՏՄ-ի, այդ թվում՝ ՀՀ-ի մաքսային տարանցման պոտենցիալի մեծացմանը

Գործադիրը հավանություն է տվել 2024 թ. դեկտեմբերի 26-ին Սանկտ Պետերբուրգում ստորագրված «Եվրասիական տնտեսական միության և երրորդ կողմի (երրորդ կողմերի) մաքսային տարանցման միասնական համակարգի մասին» համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին: Համաձայնագիրը սահմանում է միության և երրորդ կողմի միասնական մաքսային տարանցման համակարգի գործունեության հիմնական սկզբունքները՝ տարանցման միասնական էլեկտրոնային հայտարարագրի կիրառում, մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման […] ...

Խուլիգանություն ժամանցի ակումբում. Գեղարքունիքի քրեական ոստիկանների բացահայտումը

14:43 31.07.2025

Խուլիգանություն ժամանցի ակումբում. Գեղարքունիքի քրեական ոստիկանների բացահայտումը

Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս պարզվել էր, որ Սևան քաղաքի բնակիչ 32-ամյա տղամարդը հուլիսի 19-ի գիշերը Լճաշեն գյուղի գյուղի խաչմերուկում գտնվող ժամանցի ակումբում, երգ պատվիրելու ու աշխատակցուհիների չպարելու հարցի շուրջ վիճաբանել է Գագարինի բնակիչ 40-ամյա տնօրենի, ապա` մեկ այլ տղամարդու հետ: Այդ ընթացքում 32-ամյա տղամարդը հնչեցրել է անհասցե հայհոյանքներ և իր […] ...

Վահան Կոստանյան և Աբդուլազիզ Սաուդ Ալ-Ջարալլահին մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդի խնդիրների վերաբերյալ

14:31 31.07.2025

Վահան Կոստանյան և Աբդուլազիզ Սաուդ Ալ-Ջարալլահին մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդի խնդիրների վերաբերյալ

Հուլիսի 30-ին աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Քուվեյթի Պետության արտաքին գործերի նախարարի օգնական Աբդուլազիզ Սաուդ Ալ-Ջարալլահի հետ։ Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են երկկողմ հարաբերությունների դրական դինամիկան համագործակցության տարբեր ոլորտներում և ընդգծել են միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության ակտիվացման անհրաժեշտությունը: Վահան Կոստանյան և Աբդուլազիզ Սաուդ Ալ-Ջարալլահին մտքեր են փոխանակել […] ...

BACK_TO_TOP