19:35 27.01.2020
Պորտուգալական «Bsports» ֆուտբոլի ակադեմիայի Հայաստանի պաշտոնական ներկայացուցիչ Լևոն Ղասաբօղլյանը երկրորդ անգամ 9-16 տարեկան հայ պատանիների համար կազմակերպում է «Ճանապարհ դեպի ֆուտբոլային երազանք» խորագրով մանկապատանեկան ֆուտբոլային ճամբարը։
Մարտի 23-ից մեկնարկող հավաքի ժամանակ` 7 օրերի ընթացքում, պատանի ֆուտբոլիստներին մարզելու են Պորտուգալիայից ժամանած փորձառու մասնագետները։
Այժմ ակադեմիայի հայաստանյան ներկայացուցիչը բանակցություններ է վարում ճամբարի տեղակայման վայրի և պորտուգալական ակումբի լավագույն մարզիչներին ներգրավելու շուրջ։
Նրա խոսքերով՝ արվելու է հնարավորը պատանիների համար լավագույն պայմաններն ապահովելու համար թե՛ կեցության, թե՛ մարզումների առումով։
«Bsports» ակադեմիայի գործադիր տնօրեն Պեդրո Լեիտիսն այս անգամ ևս իր համաձայնությունն է տվել մարզել հայ պատանիներին և նշել, որ մեծ սիրով երկրորդ անգամ կմարզի հայ պատանիներին, որպեսզի նրանք հետագայում իրենց արժանի տեղը գտնեն աշխարհի ֆուտբոլային ակումբներում։ Ըստ Լեիտիսի՝ հայ պատանիները մեծ ներուժ ունեն և պետք է սովորեն ֆուտբոլը խաղալ թիմային՝ փոխանցումներով, այլ ոչ թե ինքնուրույն վարել խաղը։
Ի դեպ, հենց այս ուղղությամբ են տարվում ակադեմիայի մեկշաբաթյա դասընթացները, որոնց ընթացքում՝ առաջին իսկ պարապմունքների ժամանակ, ակնհայտ է եղել արդյունքը։ Երեխաների մոտ ֆուտբոլային նոր տեխնիկայի, մարտավարության և մտահորիզոնի փոփոխության մասին փաստել են նաև ծնողները։
Բացառիկ այս ճամբարը նախատեսվում է կազմակերպել գարնանային արձակուրդների օրերին, և արդեն մեկնարկել է հավաքագրման փուլը։
«Դիմողները բավականին շատ են։ Այս անգամ որոշել ենք 60 երեխա ընդգրկել: Եթե ցանկացողներն ավելի շատ լինեն, կմտածենք 2 փուլով անցկացնելու մասին: Արդեն մեկ տասնյակից ավելի պատանի ֆուտբոլիստներ հավաքին ընդգրկվելու ցանկություն են հայտնել և նրանց ծնողներն էլ հաստատել են երեխաների մասնակցությունը»,- ասել է նախաձեռնության հեղինակ Լևոն Ղասաբօղլյանը և հավելել, որ տեղերը սահամանափակ են, ուստի պետք է գրանցվելու համար շտապել։
Առաջին հավաքի արդյունքներով ընտրվել էին երկու մարզիկներ, ովքեր արդեն հունիսին մեկնելու են Պորտուգալիա և մեկ ամիս անվճար մարզվելու են «Bsports» ֆուտբոլային ակադեմիայում, երկրորդ` գարնանային հավաքի մասնակիցներին նույնպես սպասում են անակնկալներ:
Լևոն Ղասաբօղլյանն ընդգծել է, որ «Bsports»-ի հիմնական նպատակը հենց արտասահմանից տաղանդներ գտնելն է ու նշել՝ եթե այս երեխաներն իրենց լավ դրսևորեն Պորտուգալիայում, կարող են «Bsports»-ի ֆուտբոլիստներ դառնալ, որտեղ ուսումն անվճար կլինի: Նա շեշտել է, որ ակադեմիայում աշխատում են բարձրակարգ մասնագետներ, իսկ ֆուտբոլիստները դառնում են պրոֆեսիոնալներ, որոնք իրենց նկատած գործակալների միջոցով հետագայում կարող են հարթել իրենց ճանապարհը:
Ըստ Ղասաբօղլյանի՝ չընտրված երեխաների համար նույնպես երևանյան ճամբարը կարևոր փորձություն է հետագայում նոր ասպարեզներ նվաճելու համար։
Հիշեցնենք, որ գրանցման փուլը դեռ ընթացքի մեջ է, իսկ լրացուցիչ տեղեկությունների համար անհրաժեշտ է զանգահարել 091 463 570 հեռախոսահամարով:
17:39 22.08.2025
Թեհրանը ԵՄ-ի հետ կքննարկի Իրանի դեմ պատժամիջոցների վերացումը14:32 22.08.2025
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացումը իրատեսական է գնահատվում․ ՆԳՆ17:39 22.08.2025
Թեհրանը ԵՄ-ի հետ կքննարկի Իրանի դեմ պատժամիջոցների վերացումըԻրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ուրբաթ օրը հեռախոսազրույց կունենա Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարների հետ՝ քննարկելու Իրանի դեմ պատժամիջոցների վերացումը, հաղորդում է IRNA-ն՝ հղում անելով Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղայիին։ Բացի այդ, կքննարկվի նաև Իրանի միջուկային օբյեկտներին վերջերս հասցված հարվածներին արձագանքելու անհրաժեշտությունը, նշել է Բաղային։ Հունիսին Իսրայելը մի շարք […] ...
17:30 22.08.2025
Ժյուլ Կունդեն երկարաձգեց պայմանագրի ժամկետը «Բարսելոնայի» հետ«Բարսելոնան» ու Ժյուլ Կունդեն նոր պայմանագիր են կնքել, հայտնում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը: Նոր համաձայնագիրը նախատեսված է մինչև 2030 թվականի ամառը: «Բարսելոնայի» երկրպագուները միշտ էլ լավ են վերաբերվել ինձ: Հույս ունեմ՝ նրանց ավելի հաճելի պահեր կպարգևեմ ապագայում»,- ասել է Կունդեն: Ժյուլ Կունդեն կատալոնական թիմում հանդես է գալիս 2022 թվականից: Ֆրանսիացին «Բարսելոնայի» հետ դարձել է […] ...
17:19 22.08.2025
Պուտինի և Զելենսկու հանդիպում ծրագրված չէ. ԼավրովՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հանդիպում ծրագրված չէ, Ռուսաստանի առաջնորդը պատրաստ կլինի դրան, երբ դրա օրակարգը հայտնվի։ Այս մասին NBC News հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ «Հանդիպումը նախատեսված չէ: Պուտինը պատրաստ է հանդիպել Զելենսկու հետ, եթե գագաթնաժողովի օրակարգը պատրաստ լինի։ Այս օրակարգը ընդհանրապես պատրաստ չէ», – ասել է […] ...
17:00 22.08.2025
Սա մեզ համար շատ կարևոր հաղթանակ էր, բայց ոչինչ ավարտված չէ․ Պերկովիչ«Նոայի» գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչն ասուլիսի ընթացքում մեկնաբանել է Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլում «Օլիմպիայի» նկատմամբ տարած հաղթանակը: «Սա մեզ համար շատ կարևոր հաղթանակ էր, բայց ոչինչ ավարտված չէ: Դիմակայության ելքը կորոշվի Աբովյանում: Կփորձենք նույնկերպ տրամադրվել նաև այդ խաղին: Ունենք մեկ շաբաթ լավ մարզվելու, ավելի լավ պատրաստվելու պատասխան խաղին», – ընդգծել է Պերկովիչը: ...
16:49 22.08.2025
Օգոստոսյան խորհրդակցություն Վայոց ձորի մարզումՎայոց ձորի մարզի Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցում տեղի է ունեցել ամենամյա օգոստոսյան խորհրդակցությունը մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների, վարչատնտեսական մասի համակարգողների, նախադպրոցական ուսումնական հաստատությունների և արտադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենների, Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը,Վայոց ձորի մարզպետի տեղակալ Արսեն Խաչատրյանը, ԿԳՄՍ նախարարի խորհրդական Արտաշես Թորոսյանը, «ԿԶՆԱԿ» հիմնադրամի տնօրենի […] ...
16:40 22.08.2025
Արարատի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ատրճանակ, հրացաններ և ռազմամթերքՀամայնքային ոստիկանության Արարատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 19-ին մի քաղաքացի զանգահարել է 911 և հայտնել, որ Նոյակերտ գյուղի գերեզմանատան ճանապարհին զենք-զինամթերք է թողել։ Նշված վայր մեկնած համայնքային ոստիկանները հայտնաբերել են պոլիէթիլենային պարկ, որի մեջ եղել են հրացաններ, ինքնաշեն ատրճանակ, նռնակ, 100 հատ տարբեր տրամաչափի փամփուշտ և այլ զինամթերք։ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է ապօրինի […] ...