19:57 30.01.2020
Հայաստանի կառավարությունը Համաշխարհային բանկի հետ համատեղ նոր ծրագիր է սկսել: Արտահանման ծավալներն ավելացնելու և փոքր ու միջին բիզնեսով զբաղվողների գործունեությունն ընդլայնելու համար տնտեսվարողներին մրցութային կարգով դրամաշնորհներ են հատկացվում: Ծրագիրը թեև հասանելի է արտահանման մեծ պոտենցիալ ունեցող ցանկացած ոլորտի համար, բայց առաջնահերթություններ ունեն գյուղատնտեսությունը, սննդի վերամշակումն ու տեքստիլ արտադրությունը:
Գյուղացիական տնտեսություններին մտահոգող ու մշտական խնդիրն է մնում բերքի իրացումը: Ամռանը մշակածը աշնանը չեն կարողանում վաճառել, տոննաներով գյուղմթերքը պահեստներում է մնում ու դառնում հետո անասնակեր:
Միայն տեղի շուկայով չսահմանափակվելու համար, այժմ հնարավորություն է տրվում իրավաբանական անձանց օգտվել ֆինանսավորման մի ծրագրից, որը ոչ միայն արտահանման նորմալ պայմաններ է ստեղծում, նաև ունեցած բիզնեսը զարգացնելու միջավայր, սկսած հումքի կամ սարքավորումների ներկրումից, վերամշակման արտադրության հիմնումից, մինչև արտահանում:
Ներդրումների աջակցման հիմնադրամի ՓՄՁ զարգացման ծրագրի տնօրեն Կարեն Գևորգյանի խոսքերով՝ մոտեցումն այնպիսին է, որ ստեղծվեն գաղափարներ, որոնք արտահանման արժեշղթայում որոշակի բացթողումներ կլրացնեն և միաժամանակ շահույթ ստանալով՝ հնարավորություն կտան բազմաթիվ այլ տնտեսվարողների ներգրավել այդ արժեշղթայի մեջ։
Արդյունքում էլ և՛ իրենք շահույթ կստանան, և՛ կաջակցեն ուրիշների ապրանքների արտահանմանը։ Գյուղատնտեսության համար նվազագույնը 30 մլն, առավելագույնը՝ 230 մլն դրամ․ այսպիսին է 1 անհատին տրվող դրամաշնորհների չափը, որը ծրագրի արժեքի 70 տոկոսն է կազմում, մնացած 30 տոկոսը տնտեսվարողն է ներդնելու:
Տնտեսվարողը արդյունքի հասնել կարող է փոքր գյուղացիական տնտեսությունների գյուղմթերքը հավաքելով, պահեստավորելով: Իսկ ապրանքը բրենդավորելուց, պիտակավորելուց հետո պարտադիր է արտահանումը: Իսկ դրա համար նախ անհրաժեշտ է որակյալ ապրանք արտադրել ու հետո քանակ ապահովել, ինչը ևս խնդիր է։
Արտահանման հնարավորությունների զարգացումը՝ ըստ ներկաների, առայժմ հեռանկարային է տեղական հումքով ապրանքների ու մթերքների դեպքում, ինչը, ըստ գործարարների, չի կարելի ասել ներկրովի հումքով արտադրվածի մասով: Այս տարվանից ներկրվող հումքի հարկային ու մաքսային վճարներն են ավելացել:
Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի տնօրեն Գևորգ Հովհաննիսյանը նշում է, որ հունվարի 1-ից այն ապրանքները, որոնք Հայաստանը ընդհանրապես չի արտադրել և չունի, դրանց հարկային և մաքսային դրույքաչափերը ավելացել են։ Այն ժամանակ մարդիկ կարող էին ավելի հարմար ձևով այդ ապրանքները ներմուծել, հիմա դա դժվարացել է։ Ներմուծման վճարների բարձրացումը խնդիրներ է ստեղծում նաև քարհանք շահագործող տնտեսվարողների համար:
Որակյալ ու ժամանակակից քարհատ մեքենաներ ու սարքավորումներ են պետք, որոնք արտերկրից են ներկրվում: Գործարար Դերենիկ Գաբրիելյանի խոսքերով՝ ներմուծվող սարքավորումների հարկերը շատ բարձր են, ինչը հնարավորություն չի տալիս, որ տեղում փոքր ինքնարժեքով արտադրանք ստանան։ Իսկ եթե արտադրողը համապատասխան գներով կատարելագործված սարքավորումներ չկարողանա ձեռք բերել, ապա որակյալ արտադրանք չի ունենա, ինչն էլ չի կարողանա արտահանել։
Այս խնդիրը կազմակերպիչները չեն դիտարկում արտահանումը խթանող ծրագրի համատեքստում: Ասում են՝ փոփոխությունը օրենսդրական է, իսկ ծրագրի շահառուները, բոլոր տնտեսվարողների նման, հարկային նույն դաշտում են աշխատելու:
Ծրագրի պահանջն է՝ 1 տարում դրամաշնորհը տնօրինել այնպես, որ տնտեսվարողը հետագայում էլ շարունակի արտահանման գործունեությունը: Պատասխանատուները Շիրակի մարզում արտահանման ներուժը բավարար են գնահատում, ծրագրերն ինչքան հնարավոր է շուտ են ուզում սկսել, որ նոր բացվող արտահանման կետերը հասցնեն գյուղատնտեսական սեզոնին գյուղացուց ապրանք մթերել:
15:20 31.07.2025
Կհստակեցվեն ոստիկանության և փրկարարական ծառայողների համար կարգապահական տույժերը և խրախուսանքներըԿառավարության հավանությանն է արժանացել «Ոստիկանության բարեվարքության և կարգապահական կանոնագիրք» օրենքի և հարակից օրենքների նախագծերը: Նախագծերի փաթեթի ընդունմամբ ոստիկանության և փրկարարական ծառայողների համար կհստակեցվեն կարգապահական տույժերը և խրախուսանքները, որոնք սահմանված են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով, ոստիկանության ծառայողների և փրկարարական ծառայողների մասով ծառայողական քննությունների անցկացման հարաբերությունները կկարգավորվեն «Ոստիկանության բարեվարքության և կարգապահական կանոնագիրք» օրենքով։ Բացի այդ, նախագծերի փաթեթի […] ...
15:09 31.07.2025
«Նոան» մարտնչեց մինչև վերջ, բայց զիջեց Հունգարիայի չեմպիոնինՉեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում «Նոան» հյուրընկալվելիս 3-4 հաշվով պարտվել է «Ֆերենցվարոշին»։ Հայաստանի չեմպիոնը հանդիպման ընթացքում երեք անգամ հավասարեցրել է հաշիվը, սակայն իվերջո պարտվել է։ «Ֆերենցվարոշն» առավելության է հասել դիմակայության ընդհանուր 6-4 հաշվով և մրցաշարի որակավորման երրորդ փուլում է։ «Նոան» պայքարը կշարունակի Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլում, որտեղ կմրցի Ջիբրալթարի չեմպիոն «Լինկոլն Ռեդ […] ...
14:53 31.07.2025
Համաձայնագիրը կնպաստի ԵԱՏՄ-ի, այդ թվում՝ ՀՀ-ի մաքսային տարանցման պոտենցիալի մեծացմանըԳործադիրը հավանություն է տվել 2024 թ. դեկտեմբերի 26-ին Սանկտ Պետերբուրգում ստորագրված «Եվրասիական տնտեսական միության և երրորդ կողմի (երրորդ կողմերի) մաքսային տարանցման միասնական համակարգի մասին» համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին: Համաձայնագիրը սահմանում է միության և երրորդ կողմի միասնական մաքսային տարանցման համակարգի գործունեության հիմնական սկզբունքները՝ տարանցման միասնական էլեկտրոնային հայտարարագրի կիրառում, մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման […] ...
14:43 31.07.2025
Խուլիգանություն ժամանցի ակումբում. Գեղարքունիքի քրեական ոստիկանների բացահայտումըՔրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս պարզվել էր, որ Սևան քաղաքի բնակիչ 32-ամյա տղամարդը հուլիսի 19-ի գիշերը Լճաշեն գյուղի գյուղի խաչմերուկում գտնվող ժամանցի ակումբում, երգ պատվիրելու ու աշխատակցուհիների չպարելու հարցի շուրջ վիճաբանել է Գագարինի բնակիչ 40-ամյա տնօրենի, ապա` մեկ այլ տղամարդու հետ: Այդ ընթացքում 32-ամյա տղամարդը հնչեցրել է անհասցե հայհոյանքներ և իր […] ...
14:31 31.07.2025
Վահան Կոստանյան և Աբդուլազիզ Սաուդ Ալ-Ջարալլահին մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդի խնդիրների վերաբերյալՀուլիսի 30-ին աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Քուվեյթի Պետության արտաքին գործերի նախարարի օգնական Աբդուլազիզ Սաուդ Ալ-Ջարալլահի հետ։ Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են երկկողմ հարաբերությունների դրական դինամիկան համագործակցության տարբեր ոլորտներում և ընդգծել են միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության ակտիվացման անհրաժեշտությունը: Վահան Կոստանյան և Աբդուլազիզ Սաուդ Ալ-Ջարալլահին մտքեր են փոխանակել […] ...