19:56 30.05.2018
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում գործող Ռոզ և Ալեք Փիլիպոս հայկական վարժարանի ավագ դպրոցի սաներին և ուսուցիչներին։ Հյուրերի թվում էր նաև Կալիֆոռնիայի նահանգային սենատի նախագահի գրասենյակի ներկայացուցիչ, համայնքային գործիչ Պայծառ Թոմասյանը։
Հանդիպմանը վարժարանի սաները նշել են, որ ուխտագնացության են եկել հայրենիք, եղել են նաև Արցախում և կիսվել են իրենց տպավորություններով։ Նախագահը զրուցել է սփյուռքահայ աշակերտների հետ, լսել նրանց կարծիքն ու տեսակետները, պատասխանել տարբեր հարցերին, որոնք մասնավորապես վերաբերում էին հայրենիքի հզորացմանն ու զարգացմանը, Սփյուռքի ներուժի ներգրավմանը և այլն։
Նախագահը վարժարանի սաներին հորդորել է մյուս տարի կրկին այցելել Հայաստան։
«Ձեզնից յուրաքանչյուրը պետք է իմանա, որ տուն ունի այստեղ։ Սա ձեր տունն է, և Հայաստանի նման լավ տուն աշխարհում չկա։ Դուք փայլուն երիտասարդներ եք, և հպարտ պետք է լինեք, որ հայ եք»,- ասել է նախագահ Արմեն Սարգսյանը։
Հանդիպման ավարտին Պայծառ Թոմասյանը ՀՀ նախագահին է փոխանցել Կալիֆոռնիայի նահանգային սենատի նախագահի շնորհավորանքը՝ ավելացնելով, որ Սփյուռքում կրթված սերունդը նույնպես պատրաստ է ծառայել հայրենիքին։
Նշենք, որ Լոս Անջելեսում 1969 թվականից գործող Ռոզ և Ալեք Փիլիպոս վարժարանում շուրջ 1000 աշակերտ է ուսանում։
21:52 28.06.2025
Սպերցյանը վաղուց հասուն է թոփ ակումբում խաղալու համար․ Ալեքսանդր ԳրիգորյանՀայ մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը МАТЧ ПРЕМЬЕР-ի եթերում խոսել է Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանի` Եվրոպա հնարավոր տրանսֆերի մասին: «Երկու տարի առաջ, երբ ես ասացի, որ Էդուարդ Սպերցյանը կարող է խաղալ Եվրոպայի ցանկացած թոփ ակումբում, շատերը բղավում էին, թե կրկին հայկական թեմա է։ Ես ուզում եմ, որ չարամիտները լռեն։ Ինձ համար Սպերցյանը վաղուց հասուն է […] ...
21:45 28.06.2025
Սպիտակ տունը մտադիր է ճնշում գործադրել դատավորների վրա. Washington PostԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է ճնշում գործադրել ամերիկացի դատավորների վրա՝ պետության ղեկավարի ծրագրերի իրականացմանը խոչընդոտող բազմաթիվ որոշումները չեղյալ համարելու համար, Washington Post-ին հայտնել է Սպիտակ տան խոսնակը։ «Կառավարության իրավաբանները ճնշում կգործադրեն դատավորների վրա՝ «որքան հնարավոր է արագ» վերացնելու տասնյակ համընդհանուր որոշումներ, որոնք խոչընդոտում են նախագահի ծրագրերը»,-գրում է հրատարակությունը։ Թրամփի վարչակազմը «ոգեշնչված է» Գերագույն […] ...
21:35 28.06.2025
Իրանը երկարաձգել է օդային տարածքի փակումըԻրանի հյուսիսում, հարավում և արևմուտքում գտնվող օդային տարածքում չվերթների չեղարկումը երկարաձգվել է մինչև հունիսի 29-ի՝ Մոսկվայի ժամանակով 13:30-ը, հաղորդում է «Նուր Նյուզ» գործակալությունը՝ հղում անելով Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարարությանը։ «Իրանի օդային տարածքի հյուսիսում, հարավում և արևմուտքում ներքին և միջազգային չվերթների արգելքը երկարաձգվել է մինչև վաղը՝ հունիսի 29-ին, ժամը 14:00-ը,- ասվում է գործակալության հաղորդագրության […] ...
21:25 28.06.2025
«Յուվենտուսի» հակառեկորդըԹուրինի «Յուվենտուսը» հակառեկորդ է կրկնել։ Այս մասին հայտնում է Statsdufoot-ը: Իտալական ակումբը պատմության մեջ երկրորդ անգամ 5 գնդակ է բաց թողել միջազգային խոշոր մրցաշարում: Աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի վերջին՝ երրորդ տուրում թուրինցիները 2-5 հաշվով պարտվել էին անգլիական «Մանչեսթեր Սիթիին»: Սրանից առաջ «Յուվենտուսը» 1958 թվականին Չեմպիոնների գավաթի խաղարկության որակավորման փուլում 0-7 հաշվով պարտվել էր ավստրիական […] ...
21:15 28.06.2025
Պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա ԿալասըՀունիսի 29-ից 30-ն պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Հունիսի 30-ին ԱԳՆ-ում կկայանա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Կայա Կալասի հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը»,-ասված է հաղորդագրության մեջ։ ...